«Իմ քայլը» և «Լույս» դաշինքները կարծես մրցում են պաստառների փակցնելու ապօրինության հարցում․ Դանիել Իոաննիսյան
|
![]() |
«Իմ քայլը» և «Լույս» դաշինքները կարծես մրցում են պաստառների փակցնելու ապօրինության հարցում, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։
«Քիչ է, մեկը պաստառը փակցնում է օրենքով չսահմանված տեղում, հետո էլ մյուսը գալիս է, իր պաստառն է վրայից փակցնում:
Երկու դաշինքներին էլ կոչ եմ անում խստորեն պահպանել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները և մրցել օրենքի սահմաններում»,- գրել է Իոաննիսյանը։