Այսօր՝ 2019-02-22

Իսրայելը ներկայացրել է С-300 և С-400 «մարդասպանին» Ալժիրում ռազմական ուղղաթիռ է կործանվել Իլհամ Ալիևը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ Դի է հայտնաբերվել «Ի՞նչ է նշանակում, եթե Խաչատրյան Գագիկը պետբյուջե վերադարձնի 1 միլիարդ դոլար, նրան կարելի է ներել»․ Արմեն Դանիելյան «Արսենալ ԼՏԴ» ՍՊԸ-ն արտոնություն ստացավ՝ զենքի և զինամթերքի արտադրության մեջ կիրառվող ապրանքների ներմուծման համար Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կբարեկարգվեն Մարտի 1-ին Փաշինյանի նախաձեռնած երթն արդարադատության վերականգնման գործընթացի ազդարարումն է պետական մակարդակով․ ՀԱԿ Ոստիկանները բացահայտել են Մուսալեռ համայնքի ղեկավարի ապօրինությունները Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Մատենադարան Վեց ամսում «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերվել է շուրջ 860 մլն դրամ․ Հակոբյան Կառավարությունը քայլեր է ձեռնարկում զինծառայողների սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման ուղղությամբ «Հյուսիս-հարավ»-ի Թալին-Լանջիկ հատվածում կա առաջընթաց, բայց շինարարության ընթացքն առայժմ չի գոհացնում. փոխնախարար 5 տարի առաջ կատարված գողության դեպքը բացահայտվել է Մշտապես մտածել եմ, որ իմ որևէ բառ հիմք չտա, որ որևէ մեկը ծիծաղի իմ գրածի վրա. Աննա Հակոբյան Մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կկիրառվի Ստամբուլում թուրք առևտրականի սպանության մեջ Հայաստանի քաղաքացիներ են կասկածվում «Նուբարաշեն»-ում բռնաբարության համար մեղադրվող կալանավորը ինքնասպան է եղել Սիմվոլիկ նվերները սիրով ընդունում եմ. Աննա Հակոբյան Ջորջ Մայքլի արվեստի հավաքածուն հանվում է աճուրդի
Երեկ սպանված պայմանագրային զինծառայողը մեծացել էր մանկատանը Ծանր դրության մեջ հայտնված դերասանի կոչին արձագանքել է միայն Ծառուկյանը Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում եմ մի քանի խայտառակ փաստ. Աշոտյան Վրաստանից ապօրինի ներկրումներ են կատարվել ՀՀ. մեղադրվում է Բագրատաշենի անցակետի պետը Արցախում շնագայլի վրա կրակելու պահին գնդակը պատահաբար դիպել է իր 11-ամյա որդու գլխին Մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր է պատրաստվում Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Գեղարքունիքի մարզին է Հայաստան-Իրան երկաթուղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության հարցում Իրանի հետ հնարավոր գործակցության հաստատում․ Հայաստան-Իրան հարցերն ու դրանց կարևորությունը՝ ըստ Վարդան Ոսկանյանի «Կեղծ օրակարգեր». ո՞ւմ է սարկազմով դիմում պարոն Սիմոնյանը Միլիոնատեր Մաշադյանները Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամներն են. «Իրավունք» Աղջիկների կատաղի ծեծկռտուք Թուրքիայում (տեսանյութ) Պարո՛ն Փաշինյան, ես այն քաղաքացիներից մեկն եմ, որը պատրաստ է տնտեսական հեղափոխության ջահակիրը դառնալու Գրադարան՝ սառնարանում. դսեղցիների պատասխանը տեխնոլոգիական մարտահրավերներին Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ». 25 500 դրամից ցածր թոշակ չի լինի Մահացել է Միշել Լեգրանը Փետրվարի 26. հանրահավաք՝ Ազատության հրապարակում- տեսանյութ Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքները խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանի հարցազրույցը CFI ամսագրին «Գիտե՞ք, որ իմ մամեն հայ է»․ Թինա Կանդելակին Դավոսում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ջրի ուսապարկ՝ Թալիշի առանջագիծը հսկող զինվորներին. նախաձեռնության մեկնարկը տրված է
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

113 տոկոսով ավելացել է կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության գործերով հետապնդվածների թիվը. դատախազություն

 

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ հրապարակվել է 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական շարժընթացի ընդհանուր վիճակագրական պատկերը՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների հետ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ տեղեկացվել է նա, որ հանրային առավել մեծ ուշադրության արժանացող կոռուպցիոն հանցատեսակներով քրեաիրավական շարժընթացն առավել մանրամասն կներկայացվի առանձին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:

Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հետյալ պատկերը.

1. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախություն

Նախապատրաստված 45 նյութերով հարուցվել են քրեական գործեր, ինչը 2017թ. 1-ին կիսամյակի ցուցանիշը (ընդամենը 4 նյութ) գերազանցում է 11 անգամ: Այս հանցագործության հատկանիշներով 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված 63 գործով քրեական հետապնդում է իրականացվել 9 անձի նկատմամբ:

Մինչդեռ 2017թ. առաջին կիսամյակում այս հանցատեսակով վարույթում քննված 9 գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդամենը 1 անձ:

2.Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացում կամ վատնում.

Հարուցվել է 175 քրեական գործ այն դեպքում, երբ 2017թ. առաջին կիսամյակում հարուցվել է 25 քրեական գործ, այսինքն՝ 7 անգամ քիչ: Եթե 2018թ. նշված ժամանակահատվածում վարույթում քննվել է 234 քրեական գործ, ապա 2017թ. նույն ընթացքում՝ 88 կամ 2.65 անգամ քիչ: Քրեական հետապնդում է իրականացվել 57 անձի նկատմամբ, ինչը 24-ով կամ 73%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակում արձանագրված վիճակից: Վարույթն ավարտված 52 քրեական գործից 14-ը՝ 24 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

3. Պաշտոնեական լիազորությունների չարաշահում.

Հարուցվել է 85 քրեական գործ, որը 15-ով կամ 21%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակի ցուցանիշից: Նշված հանցագործության հատկանիշներով վարույթում քննվել է 166 քրեական գործ, որոնցով քրեական հետապնդում է իրականացվել 64 անձի նկատմամբ, ինչը կրկնակի ավելի է 2017թ. առաջին կիսամյակի վիճակի համեմատ՝ (32): Ավարտվել է 69 գործի վարույթ, 17 քրեական գործ՝ 35 անձի վերաբերյալ (2017թ.1-ին կիսամյակում՝ 15 գործ 27 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատարաններում քննվել է այս հանցագործության հատկանիշներով 14 քրեական գործ՝ 22 անձի վերաբերյալ: 11 գործով 18 անձ դատապարտվել է, որից 8-ը՝ ազատազրկման, 7-ը՝ տուգանքի, 1-ը՝ հիմնական այլ պատժի, 2-ի պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

4. Պաշտոնեական կեղծիք.

Այս հանցակազմով հարուցվել է 39 քրեական գործ, որը 30 տոկոսով ավելի է 2017թ.1-ին կիսամյակի արդյունքից՝ 30 քրեական գործ: Վարույթում քննվել է 73 քրեական գործ, որից ավարտվել է 24-ը: 13 գործ՝ 14 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված գործերով քրեական հետապնդում է իրականացվել 47 անձի նկատմամբ՝ որը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (24 անձ):

5. Ապօրինի հարստացում.

2018թ. 1-ին կիսամյակում նախապատրաստվել է 2 նյութ, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Դրանց նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 անձի նկատմամբ:

6. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալ

Նախապատրաստված բոլոր 15 նյութերով հարուցվել են քրեական գործեր: Համեմատության համար նշենք, որ այս հանցակազմով 2017թ. առաջին կիսամյակում հարուցվել է ընդամենը 1 քրեական գործ: 2018թ. նույն ընթացքում նշված հանցագործության վերաբերյալ վարույթում քննվել է 20 քրեական գործ, որոնցից 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 անձի նկատմամբ:

7.Կաշառք ստանալ, տալ, կաշառքի միջնորդություն.

Հաշվետու շրջանում այս հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 56 քրեական գործ՝ կրկնակի ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (28 քրեական գործ): Վարույթում քննվել է 106 քրեական գործ, ինչը ս կրկնակի ավելի է 2017թ. առաջին կիսամյակի արդյունքից: Վարույթն ավարտված քրեական գործերից 19-ը՝ 49 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: ՄԻնչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 12 գործ՝ 18 անձի վերաբերյալ:

Վարույթում քննված գործերով քրեական հետապնդում է իրականացվել 115 անձի նկատմամբ, ինչը 61-ով կամ 113%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակի համեմատ: