Այսօր՝ 2019-04-24

«Պետք է միշտ ուժեղ լինենք և հույսը դնենք միայն մեզ վրա». Հայկ Մարությանն այցելել է Ծիծեռնակաբերդ «Քեզ համար, Հայաստա՛ն». երգում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիները Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Ցեղասպանության ճանաչումը թիվ մեկ արտաքին խնդիրը դնելը մեր մանեւրելու հնարավորությունները փոքրացնում է. Արամ Սարգսյան Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Հայոց ցեղասպանություն չկա, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու». թուրք ազգայնական գործիչը սպառնում է Ախալցխայից մինչև Հայաստանի սահման ճանապարհի նորոգումը կավարտվի հոկտեմբերին Երկրաշարժ Արցախում․ ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ Ողբերգական վրաերթ Երեւանում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի Պետք է կամաց-կամաց, քայլ առ քայլ առաջ գնանք. Սասուն Միքայելյանը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին Պուտինը Չինաստանում կհանդիպի Ալիևի հետ Ճիշտ կլիներ նաեւ դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը. Աշոտյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին, ու խոնարհվում ոճիրն իրենց կյանքի գնով չիրագործացների առաջ. Փայլան Ապրիլ 24, հիշատակման օր. Ժոնաթան Լաքոտի թվիթերյան գրառումը Կարևոր է նաև իրավական գործընթացը. Արման Թաթոյան Բացառված է որևէ մեկի նկատմամբ «գործ կարվի». Արթուր Դավթյան Նախագահ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակներ են ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Մեզանից յուրաքանչյուրի մտքում կրկին ծանրանալու են հարցեր. Սեյրան Օհանյանի ուղերձը Մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել Շաքարային դիաբետ, երիկամի ու սրտի հիվանդություններ... և միայն 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ
Հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն
Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ Թավշյա հեղափոխություն. առցանցն ընդդեմ սադրանքի. Մաս 2 Թավշյա հեղափոխության իմպուլսը. Մաս 1 Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է. Արմեն Աշոտյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

ՀԲՖ նախագահ. Ծառուկյանը փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, վերջին ժամանակներում բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի շուրջ ստեղծված արհեստածին լարվածության շուրջ ցանկանում եմ մի քանի նկատառում ներկայացնել, այսպես.

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ-ն ստեղծվել է տարիներ առաջ և արդեն իսկ ձևավորված ավանդույթներից բացի, մեծ հեղինակություն է վայելում նաև բռնցքամարտի միջազգային հեղինակավոր կառույցներում:

2. Փաստացի մի քանի օր առաջ Ֆեդերացիան ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձր կարգը Թուրքիայում ընթացող հեղինակավոր մրցաշարի ժամանակ, զբաղեցնելով թիմային պատվավոր 3-րդ հորիզոնականը:

3. Ֆեդերացիայում, ինչպես յուրաքանչյուր հեղինակավոր կառույցում, կարող են լինել խնդիրներ:

4. Ֆեդերացիան իր անդամների և բռնցքամարտի ներկայացուցիչների համար միշտ բաց է եղել քննարկումների, խնդիրների լուծման համար:

5. Ինչպես հայտնի է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձել և փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ:

6. Բռնցքամարտի Ֆեդերացիան նույնպես անմասն չմնաց նման փորձերից:

7. Ֆեդերացիան մասնատելու փորձն անհաջողության մատնելուց հետո վերջինս փորձեց որոշ դժգոհ ներկայացուցիչների միջոցով (ի դեպ, նրանցից շատերը ֆեդերացիայից հեռացվել են օբյեկտիվ և հիմնավոր պատճառներով, օրինակ աղջիկ մարզիկին հայհոյելու, հարվածելու և այլն) ժողով կազմակերպել և հայտարարել, թե իբր նա կարող է ֆեդերացիան չճանաչել, ՀԱՕԿ-ը հանդիսանում է ֆեդերացիան հաստատողը (անհասկանալի իրավական ձևակերպումներ) և ՀԱՕԿ-ը, որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ԱԻԲԱ-ն է ճանաչելու, ՀԱՕԿ-ը պետք է ստորագրի և ճանաչի, թե որ ֆեդերացիային է տեղ տալիս (տեսաձայնագրությունն առկա է):

8. Դրանից հետո անհասկանալի նամակ ստացանք սպորտի նախարարությունից, որտեղ գրված էր, թե իբր ֆեդերացիայի անդամները բողոքում են, բայց գրված չէր ինչն են բողոքում, ինչից են դժգոհ:

9. Պատասխան նամակով արձագանքեցի, որ չենք բացառում բողոք լինի, բայց բողոքին ընթացք տալու համար պետք է հասկանանք բողոքի բովանդակությունը: Առաջարկեցինք ֆեդերացիայի ներսում կազմակերպել բաց քննարկումներ, և հայտնեցինք, որ ցանկացած բարձրացված խնդիր պատրաստ ենք քննարկել և լուծումներ գտնել:

10. Այս առաջարկս և նախարարության և «բողոքողների» կողմից անարձագանք մնաց:

11. Հետևություն. իրական բողոք լինելու դեպքում առնվազն բողոքի բովանդակությունը կբացահայտվեր:

12. Ֆեդերացիայի և մարզիկների վերջին հաջողությունների ֆոնին կոմիտեն և ՀԱՕԿ-ը դիմեցին ամենավտանգավոր և անհեթեթ քայլին՝ ստեղծեցին նոր անվանմամբ ֆեդերացիա, որի անվանումը շփոթության աստիճան նման է ֆեդերացիայի անվանմանը:

13. Ելույթ ունեցան, իբր Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան՝ ԱԻԲԱ-ն այսուհետ կճանաչի իրենց ֆեդերացիան:

Այսպիսով ցանկանում եմ որոշ արկածախնդիրների մի քանի պարզ իրողություն ներկայացնել, որը գուցե վերջիններիս հետ պահի չգիտակցված քայլեր անելուց:

Նախարարությունը և Կոմիտեն իրավունք չունեն ԱԻԲԱ-ին ներկայացնել այլ ֆեդերացիայի մի քանի պարզ պատճառներով:

1. ԱԻԲԱ-ն արդեն իսկ ճանաչում է ֆեդերացիան և ես՝որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, առաջադրված թեկնածու եմ ԱԻԲԱ-ի գործադիր մարմնի ընտրությանը:

2. Մի պահ պատկերացնենք, որ ամեն տարի, կամ ամեն մի քանի տարին մեկ մարզաշխարհի ղեկավարությունը փոխվում է, ինչ է նշանակում, յուրաքանչյուր նոր ղեկավար պետք է նոր ֆեդերացիա հիմնադրի, սա ուղղակի աբսուրդի ժանրից է և բռնցքամարտի աշխարհին օտար մի երևույթ:

3. Ենթադրենք վաղը մեկ այլ անձի կողմից հիմնադրվում է ֆեդերացիա, որի անվանումը նույնն է, ուղղակի բառերի տեղերն են փոխվում, արդյո՞ք պետք է նոր ֆեդերացիան հովանավորողները հասնեն նրան, որ նորը միջազգային հարթակներում հանդես գա:

Այս նախաձեռնության հեղինակներն արդյոք այս անհեթեթ քայլն անելիս մտածել են բումերանգի էֆեկտի մասին:

Այս՝ անձնական ամբիցիաներից բխող գործելաոճը վտանգավոր է և խարխլում է հայկական բռնցքամարտի ամուր սյուները:

Իսկապես այսօր միջազգային հարթակներում հեղինակավոր բռնցքամարտի դպրոց ունենք և այս քայլերով փորձ է արվում առաջին հերթին հարվածի տակ դնել այդ ձեռքբերումները, որոնք օրինական չեն:

Արկածախնդիրներին հորդորում եմ ձեռնպահ մնալ նման ապօրինի փորձեր կատարելուց:

Թույլ չենք տալու ցեխ շպրտել բռնցքամարտի վրա:

Հարգանքով՝ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյան»: