Այսօր՝ 2019-04-24

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում ծանր տեխնիկայով վանդալիզմ են իրականացնում. քաղաքացիներն ահազանգում են Սյունիքում առևանգել են քոլեջի 18-ամյա մի ուսանողուհու Փաշինյանը խորհուրդներ է տվել Զելենսկիին՝ ինչպես շփվել Պուտինի հետ Խոշոր հրդեհ Վերսալի արքայական պալատի մոտակայքում (տեսանյութ) Փաշինյանն իր վարորդի մորաքրոջ որդուն չի նշանակել «յուղոտ» պաշտոնի. ՊԵԿ-ը հերքում է Շոուբիզնեսի հայտնիներից 5-ն իրենց տարեկան եկամուտների հաշվարկը ներկայացրել են․ ՊԵԿ նախագահ Հեղափոխությունը հեղափոխության նման չեղավ․ ժամանակն է, որ օրվա իշխանությունը սթափվի․ Ժիրայր Սեֆիլյան Սպառնացել են, որ եթե աշխատենք, ապա 40 հազար դրամ տուգանք պետք է վճարենք․ Քաղաքապետարանը հորդորե՞լ է ապրիլի 24-ին չաշխատել․ Armdaily.am Ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանը տևական ժամանակով հեռանում Հայաստանից. Factor.am Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու՝ ՌԴ դատախազության միջնորդությունը բավարարվել է. Գոռ Աբրահամյան Դավիթ Սանասարյանի կնոջը համբերություն եմ մաղթում. Ալեն Սիմոնյան Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է. լուրջ հարցերը Հայաստանի նոր իշխանություններին չեն հետաքրքրում․ Աշոտյան Երեւանում կկայանա 6–րդ «Ին Տուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Էդուարդ Աղաջանյանի արձագանքը` Նիկոլ Փաշինյանի հետ լարված հարաբերությունների վերաբերյալ Այսքանից հետո ուզո՞ւմ եք՝ հավատանք ձեր իրավապահ համակարգին, ձեր դատաիրավական համակարգին. դուք հիմա՞ր եք. Վահագն Ավագյան Հիմա նշում են քաղաքացու օր, երբ քաղաքացին հիմնականում հիասթափված է․ Հայկ Մարտիրոսյան «ԻՊ»-ը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը Ընդունվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու մասին որոշումը Թբիլիսիում Գևորգ Սարգսյանին սպանողները դատապարտվել են Ունեցանք ազատ քվեարկություն, բայց ոչ՝ գիտակցված ընտրություն. Էլինար Վարդանյան
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել Շաքարային դիաբետ, երիկամի ու սրտի հիվանդություններ... և միայն 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ
Հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն
Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ Թավշյա հեղափոխություն. առցանցն ընդդեմ սադրանքի. Մաս 2 Թավշյա հեղափոխության իմպուլսը. Մաս 1 Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է. Արմեն Աշոտյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Սրտանոթային հիվանդությունները աշնանը սրվում են. ինչո՞ւ. ներկայացնում է սրտաբան Ֆլորա Մուրադյանը

 

Եղանակային փոփոխություններին և ցրտելուն զուգահեռ սրտանոթային համակարգի հիվանդությունները սրվում են: Այս մասին ԵԲՀԱ հինգերորդ տարեկան գիտաժողովի ընթացքում GlobNews.am-ի հետ զրույցում նշեց սրտաբան Ֆլորա Մուրադյանը:

«Աշնանը հիմնականում զարկերակային ճնշման բարձրացում է նկատվում: Մարդիկ, ովքեր ունեն սրտային անբավարարություն, դեկոմպեսացվում են՝ պայմանավորված զարկերակային ճնշման տատանումներով: Սեպտեմբերի կեսից սկսած սրտի հետ խնդիրներ ունեցող մարդիկ սկսում են իրենց ավելի վատ զգալ: Ամռանը նրանց ինքնազգացողությունը շատ ավելի լավ է լինում»:

Սրտաբանի խոսքով, ամառային հանգստից հետո սրտանոթային համակարգի հիվանդություն ունեցող մարդը պետք է անպայման դիմի սրտաբանի: «Ամռան ավարտվելուց հետո պետք է վերանայվի հիվանդի բուժումը, որովհետև զարկերակային ճնշման բարձրացմանը զուգահեռ, պետք է փոխել դեղորայքը: Իսկ եթե հիվանդը բժշկին դիմում է միայն ծայրահեղ վատ ինքնազգացողություն ունենալուց հետո, ապա շատ ավելի բարդ է լինում վիճակը կայունացնել»:

Ինքնազգացողության վատացումը չպետք է միայն զարկերակային ճնշման տատանմամբ որոշվի: Հնարավոր է ճնշումը կայուն լինի, սակայն շրջանառող արյան ծավալի մեծացում կամ փոքրացում լինի: «Հիվանդը դա կզգա ինքնազգացողության վատացմամբ, թուլությամբ, քնկոտությամբ, գլխապտույտներով: Բայց ինքը չի հասկանա՝ դա օրգանիզմում իր շրջանառող արյան ծավալի մեծացմամբ է պայմանավորված, թե՞ այլ խնդիր կա: Հետևաբար մասնագետին դիմելն ավելի ճիշտ է: Քանի որ երբեմն լինում են դեպքեր, երբ ուղղակի հնարավոր չի լինում կորցրածն այլևս հետ բերել»:

Բացի այդ, ըստ սրտաբանի, կան բազմաթիվ ուղեկցող հիվանդույուններ, որոնք աշնանը կարող են ակտիվանալ կամ պասիվանալ: «Դիաբետ, հիպոթիրոզ կարող է ունենալ հիվանդը, որոնք նույնպես ազդում են սրտանոթային հիվանդությունների վրա: Եվ դրանք ուղղակի կարող են արտահայտվել ինքնազգացողության վատացմամբ. օրինակ՝ արևը կամ եղանակի ցրտելը կարող է շատ վատ ազդել հիվանդի վրա: Եվ այս վիճակը կարգավորելու համար հիվանդը պարզապես պետք է դիմի սրտաբանի, որպեսզի գործը չհասնի մինչև հիվանդանոց և ստացիոնար բուժում»:

Սրտաբանի համոզմամբ, սուր սրտային խնդիրները, ինֆարկտը, սրտային նոպաները շատ-շատ երիտասարդացել են: «Սրտամկանային ինֆարկտով մինչև անգամ 17 տարեկան հիվանդ ունեցել ենք: 25-30 տարեկանների դեպքում սրտանոթային հիվանդությունները բավականին մեծ տարածում են ստացել: Սակայն սրտաբաններին հիմնականում դիմում են այն մարդիկ, ովքեր ունեն ստենտ և պարտադիր սեզոնային բուժննում եմ անցնում: Միայն այս առումով է մարդկանց գիտակցությունը բարձրացել»:

Սրտի ստենտավորման մակարդակը վերջին տարիներին Հայաստանում բավականին բարձրացել է: «Պետպատվերի շրջանակում մենք իրականացնում ենք ստենտավորում, երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում: Եվ քանի որ հիվանդների վիճակ ստենտից հետո շատ արագ կարգավորվում է, և մարդկանց մոտ հավատն ավելի է մեծանում: Եվ կարևոր է նշել, որ ստենտավորման ընթացքում մահվան դեպքեր բացարձակ չեն գրանցվում: Կամ 3 տարվա մեջ 1 դեպք կարող է գրանցվել, իսկ մենք ամսական 100 և ավելի ստենտավորում ենք անում»,- նշեց սրտաբանը:

Սրտամկանի ինֆարկտի երիտասարդացման հիմնական պատճառը, ըստ սրտաբանի, աղտոտված օդն ու ոչ ճիշտ սնունդն է: «Աղտոտված օդը, սխալ կենսակերպն ու անհայտ ծագումով սնունդը սրտամկանի ինֆարկտի երիտասարդացման հիմնական պատճառն է: Մենք չունենք մշակույթ՝ առավոտյան նախաճաշելու, ինչը շատ սխալ է: Իսկ ճաշի ժամին ուտում ենք երշիկ, որի բաղադրության մասին գաղափար անգամ չունենք: Իսկ գիշերային ժամերին ուտում ենք ամեն ինչ, կշտանում ենք և քնում, ինչը բերում է մարսողության վատացման և անոթներում ճարպի կուտակման»:

«Մարդիկ, ովքեր ունեն սրտանոթային խնդիրներ, պետք է հետևեն նաև իրենց սննդակարգին: Պետք է սահմանափակել կերակրի աղի օգտագործումը, ճարպոտ սնունդը, տապակաները, բարդ սնունդը՝ տարբեր համեմումներով: Ինչպես նաև ցանկալի չէ օգտագործել աղացած միս և շատ հեղուկ: Կարելի է ասել, որ շաքարային դիաբետ ունեցողների համար սահմանված սննդակարգը ամբողջապես բավարարում է սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց»,- եզրափակեց սրտաբան Ֆլորա Մուրադյանը:

Նարե ԳՆՈՒՆԻ