Այսօր՝ 2019-06-16 | RSS | FACEBOOK

Մահացել է կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Ֆրանսիացի քաղաքապետը բողոքարկում է Արցախի հետ բարեկամության հռչակագրերի չեղարկման որոշումը Անկարան և Բաքուն «եղբայր քաղաքներ» կդառնան Չինաստանում կոչ են անում ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը 21-ամյա գրպանահատին բերման են ենթարկել, բայց գողոնը չկա Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Բակո Սահակյանը Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում ծանոթացել է մի շարք ծրագրերի ընթացքին Ական Հայաստանի տակ. մարտիմեկյան գործի «զուգահեռ» սենսացիան Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին ՀՖՖ-ն պարգևատրել է դափնեկիրներին Գերմանիան կմեծացնի պաշտպանական ծախսերը. Մերկել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և 6 մարզում Թրափմը համեմատել է իր կնոջը Ժակլին Քենեդու հետ «Ադեկվադ»–ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն Ռոնալդուն և Կասիլյասը չեն մասնակցի Ռամոսի հարսանիքին Վրաստանում այլ երկրի դրոշ կանգնեցնելն օրենքով կկարգավորվի Նմանատիպ վիրավորանք հնչեցնողը պետք է անհապաղ լքի իր պաշտոնը. Աշոտյանը՝ Կոտայքի մարզպետի մասին Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդին նվիրել է սիրելի պաղպաղակը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ Նոտր Դամի վերականգնման համար խոստացած գումարները չեն տրամադրվում
Առաջին վերջին զանգը՝ Մարտունու վերակառուցված դպրոցում Երեխայի կյանքը փրկած ոստիկանը կդառնա նրա քավորը Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց բանակը և զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց. Արշավիր Ղարամյան «Տականքն ամեն ուղղությամբ արտոնություն է ստացել, բոլորիս աչքի առաջ հեղինակազրկվում են հերոսներ». Բելլա Լալայանը աշխատանքից ազատվել է Փաշինյանը սահմանադրական կարգ է տապալում, դա չեն հասկանում գժուկները ու Նիկոլի արտասահմանյան տերերը. #ՍուտՆիկոլ նախաձեռնության անդամ Գյումրիում հայրը վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն․ երեխան տեղում մահացել է Դատարանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից Ինչո՞ւ մարտի 1-ից հետո Քոչարյանը ներողություն չխնդրեց (տեսանյութ) Հայաստանի Մ18 հավաքականը եռօրյա մարզահավաք կանցկացնի ՀՆԱ-ի իրական աճի տեմպը պետք է կազմեր 30-40% Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն ՀՀ Ոստիկանության ծառայողը նետվել է լիճը եւ փրկել խեղդվող երեխային 10-0. Միհրան Հարությունյանի ջախջախիչ հաղթանակը- տեսանյութ Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն ՀՀ իշխանությունների ֆլեշմոբերը կազմաքանդում են պետության հիմքերը. verelq.am Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Մխիթարյանը չի մեկնի Բաքու Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել Ցեխաջուր՝ խմելաջրի փոխարեն. Գեղհովիտ համայնքում ջրի խնդիր կա Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Գեներալ Մանվելը հրաժարվում է առաջարկից՝ ցուցմունք չի տալիս Քոչարյանի դեմ. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Չորս ամիս է՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, սակայն նախաքննության մարմինը դեռ նրան մեղադրանք չի առաջադրել։ Ճիշտ է՝ նրան պատկանող տարածքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, տուշոնկա-սգուշչոնկաներ, ավտոմեքենաների պարկ, գազանանոց, սակայն այդ տարածք մեծ թվով մարդիկ են ելումուտ արել, և քննիչները չեն կարողանում ապացուցել, որ հանցավոր արարքների հեղինակը հենց գեներալն է, այլ ոչ թե նրա թիկնազորի պետը (որը փախուստի մեջ է), կինը, աշխատողները, հարազատները։ Ինքը՝ գեներալը, ցուցմունք չի տալիս, պաշտպանական տակտիկան է՝ բռնել եք, ապացուցեք մեղքը։ Անգամ տուշոնկաների մասով չեն կարողանում հաստատել, որ դրանք բերվել են Մ․ Գրիգորյանի հրահանգով, և նա տեղյակ է եղել։

Մենք տեղեկացանք, որ գեներալին առաջարկվել է Մարտի 1-ի գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ, գոնե ասել, որ այն ժամանակ, երբ ինքն անցել էր Տեր-Պետրոսյանի կողմը և ՀՀ նախագահի կողմից ազատվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, իր նկատմամբ ճնշումներ են եղել, բնականաբար՝ խոստանում են թեթևացնել իր մեղքը, սակայն գեներալը հրաժարվում է։

Ի դեպ, դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է, «Արմենիա» ԲԿ-ի մասնագետները գտել են, որ գեներալի մոտ 16 հիվանդություն կա, և թոքի վրա նոր գոյացություն, բայց զգույշ են գրել․ հայտնի չէ՝ բնույթը չարորա՞կ է, թե՞ ոչ։ Կալանավայրում նա որոշ բուժում է ընդունում, բայց դեղամիջոց կա, որը Ֆրանսիայից են բերում հարազատները, և քանի որ այն Հայաստանում գրանցված չէ, թույլ չեն տալիս փոխանցել նրան։ Սահմանափակում կա ոչ միայն այցելությունների մասով, այլև հեռախոսով խոսելու։ Նաև սահմանափակ քանակի սնունդ են ընդունում։ Մի խոսքով՝ գեներալը ոչ թե նախնական կալանքի տակ է, այլ արդեն պատիժ է կրում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: