Այսօր՝ 2018-12-17

2018թ. աշխարհում ամենաշատ տանկեր ունեցող երկրների տասնյակը Այս պահին հետգրիպային բարդություններով հիվանդներ վերակենդանացման բաժանմունքներում չկան Մեկնարկել է «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագիրը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Էրդողանն ընդդիմությանը նախազգուշացրել է չփորձել հետևել «դեղին անթև բաճկոնների» օրինակին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 300 միլիոն դոլարից չի անցնում. իրանագետ Վրաստանի կաթողիկոսն օրհնել է ՀՀ նախագահին Լավրովի հայտարարությունը կարող է նշանակել, որ ՀՀ-ում այլևս չպետք է լինեն օտարերկրյա զինվորականներ՝ ներառյալ Ռուսաստանի զինվորները․ Արթուր Ղազինյան Բակո Սահակյանն ու Ավստրիայում ՀՀ դեսպանը քննարկել են արտաքին քաղաքական հարցեր Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է հունական նախկին իշխող կուսակցության համագումարին Թբիլիսիում ընդդիմադիրները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի առջև Նիկոլայ Նոսկովը ինսուլտից հետո բեմ կվերադառնա Կիսաֆաբրիկատների արտադրամասում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ՍԱՊԾ Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը՝ WBA վարկածով աշխարհի չեմպիոն Վրաստանի նորընտիր նախագահը ստանձնեց պարտականությունները Հայտնաբերվել են Երևանում 23-ամյա երիտասարդին սպառնալիքներով առևանգողները. նրանք ձերբակալված են. Ոստիկանություն Դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը հայտնի են Բակո Սահակյանը ներկայացրել է ԱԻՊԾ նոր տնօրենին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում հայտնաբերվել է պահակի դին 2019 թվականի Երևանի բյուջեի նախագիծը հետընթաց է նույնիսկ 2018-ի բյուջեի համեմատ. «Լույս» դաշինք
Ջիբրալթար-Հայաստան 2:6․ Յուրա Մովսիսյանը՝ պոկերի հեղինակ Հասարակ մարդ եմ, ինձ թեյ խմելու հրավիրեք. մարտունեցիներից մեկը՝ վարչապետին Գերմանիայի հավաքականը հայտնվել է Ազգերի լիգայի B դիվիզիոնում Մահացել է Արթուր Ապրեսովը Չպետք է տարանջատել ժողովրդի անվտանգության և տարածքների ամբողջականության հարցը. Դավիթ Բաբայանը` ԱՀ-ՀՀ հնարավոր ռազմաքաղաքական դաշինքի մասին Հանրապետականի համար բավականին ծանր է լինելու հաղթահարել ընտրական շեմը. Սմբատ Ղահրամանյան Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ 19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել Միքայել Միքայելյանն առաջին տեղն է գրավել Ֆինլանդիայում Ջասթին Բիբերին նախկին հարևանները դատի են տվել Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի Գավաթի խաղարկության վերջին փուլին Հոլիվուդում կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասը 6 խոստում. որը ինչ մակարդակով է կատարել Փաշինյանը Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան․Որքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները Ինչո՞ւ է մշակույթի նախարարությունը մերժել, որ Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը կազմակերպվի օպերայի շենքում Ուկրաինայում հայկական խաչքար է տեղադրվել Ազգերի Լիգա. Լիխտենշտեյն -Հայաստան՝ 2:2 Քեթի Փերին ամենաբարձր վարձատրվող երգչուհի. ովքե՞ր են մյուսները Վերանորոգումից հետո իր դռները բացեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Անօդաչու համակարգերի շահագործման և գրանցման նոր կանոնակարգ կմշակվի

 

ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն նախաձեռնել է անօդաչու համակարգերի անվտանգ շահագործման և գրանցման նոր կանոնակարգի մշակման աշխատանքները։

Քաղավիացիայի վարչության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Կանոնակարգում չեն ներառվելու մինչև 250 գրամ քաշով անօդաչու համակարգերով կատարվող թռիչքները, խաղալիք անօդաչու թռչող համակարգերով կատարվող թռիչքները (երեխաների համար), ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող փակ տարածքներում շահագործվող անօդաչու թռչող համակարգերը:

14 տարեկանից ցածր անձինք իրավունք ունեն օգտվել անօդաչու թռչող համակարգերից միայն չափահաս անձանց հսկողության ներքո:

Կանոնակարգը շուտով հասանելի կլինի: Մինչ այդ, խնդրում ենք հետևել ընդհանուր պահանջներին.

ՉՊԵՏՔ Է

• Չպետք է կատարել որևէ փոփոխություն անօդաչու թռչող սարքի հետ՝ առանց արտադրողի հաստատման:

• Չպետք է գործածել անօդաչու թռչող համակարգը 50 մ-ից առավել բարձրություն ունեցող տեղանքի կամ ջրային մակերեսի վրա՝ առանց հատուկ թույլտվության: Չպետք է գործարկել անօդաչու թռչող համակարգը քաղաքների, փողոցների, այգիների եւ այնպիսի օդային տարածքների վրա, որտեղ անօդաչու սարքի գործողությունը նախապես սահմանափակում է: Մի օգտագործեք անօդաչու թռչող սարքերը խիտ բնակեցված ու բազմամարդ վայրերում:

• Չպետք է շահագործել անօդաչու թռչող համակարգը երեկոյան, գիշերը՝ մութ ժամանակ։

• Չպետք է շահագործել անօդաչու թռչող համակարգը շենքի և խաղադաշտի վրա, երթևեկությանը մոտ տարածքներում, բարձր լարվածության գծերի եւ լարերի շրջակայքում:

• Չօգտագործել անօդաչու թռչող համակարգը օդանավերի և օդանավակայանների հարևանությամբ: Օդանավակայանի հսկվող սահմանափակ տարածքի հորիզոնական հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 7 կմ:

• Անօդաչու թռչող համակարգը չպետք է գործածվի անօրինական նպատակներով: Հանրային կամ սեփական տարածքներում լուսանկարելու նպատակով անօդաչու թռչող համակարգերը կարող են օգտագործվել միմիայն սեփականատիրոջ կոմից թուլյտվության առկայության պարագայում: Հարկ է հիշել, որ մասնավոր սեփականության գաղտնիությունը և անձեռնամխելիությունը երաշխավորված և պաշտպանված են ՀՀ օրենքով:

• Նաև պետք է նշել, որ անօդաչու թռչող սարք շահագործողներն իրենք են պատասխանատու ապահով գործարկման համար: Անօդաչու թռչող սարքի սխալ գործարկումը կարող է վտանգել ավիացիան և հանրային ապահովությունը:

ՊԵՏՔ Է

• Խստագույնս հետևել ՔԱԳՎ-ի 2007 թվականի 56N հրամանի պահանջներին (թարմացվել է 2016 թվականին):

• Համոզվել, որ պատշաճ կերպով ապահովագրված եք:

• Ստուգել անօդաչու թռչող համակարգը յուրաքանչյուր թռիչքից առաջ. համոզվել, որ ձեր անօդաչու թռչող սարքի էլեկտրոնային նույնականացման և աշխարհագրական դիրքի համակարգը արդիական է (առկայության դեպքում):

• Գործարկել անօդաչու թռչող համակարգը պահպանելով արտադրողի կողմից սահմանված տեխնիկական նորմերը և սահմանափակումները: Նախքան անօդաչու սարքի գործարկումը, պետք է համոզվել, որ դրա բոլոր տարրերը պատշաճ կերպով աշխատում են:

• Թռիչքները պետք է իրականացնել բացարձակապես պարզ և վիզուալ օդերևութաբանական պայմաններում։ Շարունակաբար պահպանել տեսողական կապը անօդաչու թռչող սարքի հետ `առանց որեւէ օժանդակ սարքերի օգտագործման (աստղադիտակ, հեռադիտակ, էլեկտրական օպտիկական պատկերի ուժեղացուցիչ): Անթույլատրելի է գործածել անօդաչու թռչող համակարգը 50 մ-ից առավել բարձրություն ունեցող տեղանքի կամ ջրային մակերեսի վրա՝ առանց հատուկ թույլտվության:

• Ծանոթանալ այն տարածքի հետ, որտեղ դուք ցանկանում եք գործարկել անօդաչու թռչող համակարգը, պլանավորել թռիչքը:

• Ստուգել եղանակային պայմանները: Անօդաչու թռչող սարքի գործարկումը անբարենպաստ եղանակային պայմաններում կարող է վտանգավոր լինել ինչպես ձեզ, այնպես էլ շրջապատող մարդկանց համար և կարող է կործանարար լինել սարքի համար:

• Տեղեկացնել Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեին, եթե ձեր անօդաչու թռչող սարքի հետ պատահար է տեղի ունենում, ինչը հանգեցնում է անձի լուրջ կամ մահացու վնասվածքի, կամ ազդում է օդանավի վրա»: