Այսօր՝ 2018-12-19

ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Մամեդյարովի հայտարարությանը Քննչական կոմիտեն ավարտել է զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Ծայրից ծայր զավեշտ է. Իվետա Տոնոյանը մեկնաբանել է աշխատանքից ազատման մասին լուրերը Երևանում 18-ամյա ՌԴ քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Ավինյանն անկեղծ է, բայց ոչ մինչեւ վերջ. Ինչ է լինելու «Իմ քայլի» ներսում. «Փաստ» Արդեն ուրվագծվում են Արցախում նախագահական ընտրությունների 3 գլխավոր հավակնորդները. «Հրապարակ» Հանձնե՛լ ծառայողական մեքենաները. հրահանգ ԱԺ-ում. հները դժգոհ են. «Ժողովուրդ» «Լևի» թալան՝ Ծառուկյանի «Փարավոն»-ում. «Ժամանակ» ԱԺ-ում նախկինները «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին. անգամ կահավորման հարցով Փաշինյանն է զբաղվում. «Հրապարակ» Բոլորն արդեն սպասում են հեղափոխության երկրորդ սերիային․ «Փաստ» Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից. քվեարկությունների նոր կարգ՝ ԱԺ-ում․ «Ժամանակ» Առողջապահության նախարարի նոր թեկնածու կա. նրան առաջ է «բրթում» Արարատ Միրզոյանը. «Հրապարակ» Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց Ի՞նչ է հայտարարագրել ՀՀ նախագահի օգնականը․ «Փաստ» Երևանում և 8 մարզում այսօր լույս չի լինի Լիլիթ Մակունցը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար. «Ժամանակ» Ծառուկյանն աշխատանքից հեռացրել է Իվետա Տոնոյանին. «Ժամանակ» Վանաձորի Արցախի պուրակում տղամարդու դի է հայտնաբերվել
Հասարակ մարդ եմ, ինձ թեյ խմելու հրավիրեք. մարտունեցիներից մեկը՝ վարչապետին Մահացել է Արթուր Ապրեսովը Հանրապետականի համար բավականին ծանր է լինելու հաղթահարել ընտրական շեմը. Սմբատ Ղահրամանյան 19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել Միքայել Միքայելյանն առաջին տեղն է գրավել Ֆինլանդիայում Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի Գավաթի խաղարկության վերջին փուլին Ջասթին Բիբերին նախկին հարևանները դատի են տվել Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան․Որքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները 6 խոստում. որը ինչ մակարդակով է կատարել Փաշինյանը Հոլիվուդում կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասը Ինչո՞ւ է մշակույթի նախարարությունը մերժել, որ Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը կազմակերպվի օպերայի շենքում Ուկրաինայում հայկական խաչքար է տեղադրվել Ազգերի Լիգա. Լիխտենշտեյն -Հայաստան՝ 2:2 Քեթի Փերին ամենաբարձր վարձատրվող երգչուհի. ովքե՞ր են մյուսները Վերանորոգումից հետո իր դռները բացեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը Գտնում ենք, որ մասնակցությունը ճիշտ է․ Մհեր Շահգելդյան «Մեծ խնդրանք եւ հորդոր՝ լքե՛ք ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը». Կարեն Գրիգորյանի բաց նամակը Մակունցին Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան Օպերատիվ կապ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ չի նշանակում Ալիեւի հետ «չատ անել». Նիկոլ Փաշինյան Բակո Սահակյանը Լոս Անջելեսում ամերիկահայ բարերարի հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հարցը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«Գիրք և գինի». մշակութային միջոցառումներ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում

 

Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ընթացքում իրակնացվող մշակութային ծրագրերի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հոկտեմբերի 10-ին, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում բացվեց «Գիրք և գինի» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից, այն բաղկացած է երկու մասից. ցուցահանդես, որը ներկայացնում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի պատմությունը և ֆրանկոֆոն «Գրքի սալոն»: Այնուհետև, կայացավ ֆրանսիացի ժամանակակից գրող Լեյլա Սլիմանիի «Մեղմիկ երգը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալներ Նազենի Ղարիբյանը և Վահե Բուդումյանը:

«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է 2012 թվականից, սակայն այս իրադարձությանը նախորդել է ֆրանսիական և ֆրանսախոս քաղաքակրթության, մշակույթի, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի հետ հայերի ունեցած առնչությունների դարավոր պատմությունը: «Գիրք և գինի» գողտրիկ ցուցահանդեսը ներկայացնում է ֆրանսերեն լեզվի և ֆրանսախոս մշակույթի ուրույն տեղն ու դերը հայկական մշակույթի պատմության մեջ...»,- ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ուղերձն ընթերցեց նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը:

Միջոցառումների մեկնարկը տրվեց Ֆրանկոֆոն «Գրքի սալոնի» բացումով, որը կազմակերպել էր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Ցուցադրությանը ներկայացված էին ֆրանսիացի հրատարակիչ Վարուժան Սիրափյանի և հայ հրատարակիչների ֆրանսերեն լեզվով գրքերը:

Նույն վայրում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ներկայացրեց «Գիրք և գինի» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներառված էին Հայաստանի ազգային գրադարանի, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Ա. Իսահակյանի տուն-թանգարանի ցուցանմուշները՝ տարբեր տարիների հրատարակություններ, հնատիպ գրքեր, անձնական իրեր, բացիկներ, նամակներ, որոնք վկայում էին հայ-ֆրանսիական մշակութային կապերն ու դարավոր բարեկամությունը:

Միջոցառումների շարքը նշանավորվեց ֆրանսիացի ժամանակակից գրող Լեյլա Սլիմանիի «Մեղմիկ երգը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսով:

Իր խոսքում Լեյլա Սլիմանին նշեց, որ Հայաստանում է գտնվում ոչ միայն որպես գրող, այլ նաև որպես Ֆրանկոֆոնիայի դեսպան: Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց գրքի հայերեն թարգմանության, շնորհանդեսի կազմակերպման համար և հույս հայտնեց, որ «Մեղմիկ երգը» գրքը սիրելի կդառնա հայ ընթերցողին: