Այսօր՝ 2019-01-24

Լուկաշենկոն բողոքել է ֆեյքային լուրերից ՊՆ պարզաբանումը՝ զինծառայող Յուրի Բրոյանի գործի վերաբերյալ 6 մարզիկներ ձմեռային զորակոչից տարկետում ստացան. Նրանք ըմբշամարտիկներ ու բռնցքամարտիկներ են Մխիթար Հայրապետյանը կգլխավորի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Կառավարությունը արտոնություն է տրամադրել «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊԸ-ին Արթուր Վանեցյանը հանդիպել է Վրաստանի գործընկերների հետ Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքները խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանի հարցազրույցը CFI ամսագրին Մերժվել է Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը․ փաստաբան Տիգրան Ավինյանը հրաժարվել է ծառայողական ևս մեկ մեքենայից Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը եւս հրավիվել է ՔԿ Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները Մտածելու ենք արդեն քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի համար նախատեսվող համավճարը հանելու մասին․ նախարար Հոնկոնգի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի արտոնագրի Նոր դրոշմապիտակները կլինեն շատ ավելի փափուկ և հնարավորինս ամուր կկպչեն ապրանքներին ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. Էդուարդ Աղաջանյան Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel Tigra-ն. կա վիրավոր Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ. Արտակ Զեյնալյան «Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար կորցնում է ադեկվատությունը». Կարպիս Փաշոյան
Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ» Կարիքս ունենալու դեպքում նորից կարող ես զանգել ու ասել` Հով ջան ողջույն, Նիկոլն է. Հովհաննես Ազոյան 131 կողմ, 0 դե՞մ... «նախանձելի», բայց խորհրդարանի համար ոչ նորմալ միաձայնություն Մեր երկրի իրավիճակը լիարժեք կարող ենք համարել, որ փոխվել է, եթե կարողանանք երեք բանից ազատվել․ Նիկոլ Փաշինյան ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ, շնորհավորել դիրքապահ զինվորականներին Կենտրոնական բանկը ստուգումներ կիրականացնի տարադրամի փոխանակման կետերում Կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս․ հարուցվել է քրգործ (տեսանյութ) Սևանա լճի հարակից տարածքներում իրականացվում են հատուկ միջոցառումներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա - տեսանյութ Գագիկ Ծառուկյանը մեկնում է Հայաստանից. «Ժամանակ» Կնոջը ծեծելու համար ամուսինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Առևանգված «Լեքսուսով» վթարի են ենթարկվել. կա 2 զոհ, 3 վիրավոր Մահվան ելքով վթար Մոնթե Մելքոնյան փողոցում. իրար են բախվել 4 մեքենա (տեսանյութ) Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության․(տեսանյութ) Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն. Արմեն Աշոտյանը Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Գյումրիում ձևավորվել է կինոգործիչների գիլդիա, նախագահ է ընտրվել Ղարիբ Ղազարյան Դատարանը քննում է Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը. ՈՒՂԻՂ Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. ուղիղ Վրաստանից ապօրինի ներկրումներ են կատարվել ՀՀ. մեղադրվում է Բագրատաշենի անցակետի պետը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Այդ փոփոխությունները չէին կարող տեղի ունենալ առանց Սփյուռքի միանշանակ աջակցության. Փաշինյանը՝ Արամ Ա-ին

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Անթիլիասում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը Արամ Ա Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հարեւանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ, ծաղիկներ դրել եւ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետեւ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի եւ Արամ Ա Կաթողիկոսի առանձնազրույցը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր ողջույնի խոսքում նշել է. «Սիրելի պարոն վարչապետ, մեկ անգամ անհուն ուրախությամբ ողջունում եմ Ձեր ներկայությունը Ձեր տանը: Եկեղեցին մեր ժողովրդին է պատկանում. մենք ժողովրդից ենք գալիս, ժողովրդին ենք պատկանում եւ կոչված ենք մեր ժողովրդին ծառայել: Սա մեր ժողովրդի, հայրենիքի տունն է, մենք այս հասկացողությամբ ենք կազմավորվել եւ մեր ուսումն ենք առել այստեղ: Երբ Կիլիկիան կորցրեցինք որպես թագավորություն եւ որպես հող, մենք հոգեւոր Կիլիկիան ստեղծեցինք: Այս գործոնը հոգեւոր Կիլիկիայի ծագմանը, զարգացմանը մեծապես նպաստեց, ինչպես առավոտյան Ձեր խոսքի մեջ ակնարկեցիք, եւ այս աթոռի առաքելությունն է` մեր ժողովրդի կյանքում կենսագործել մեր հոգեւոր, առօրեական, մշակութային, ազգային արժեքները:

Մենք Հայաստանը երազեցինք, Հայաստանն ուզեցինք մեր երազի պատկերով տեսնել, ազատ, անկախ Հայաստան երազեցինք եւ ունեցանք: Հետեւաբար, այս աթոռի հիմնական մասը ներկայացնում է Հայաստանի հզորությունը, եւ ես ուրախ եմ անձնապես, որ ինչպես եկեղեցու մեջ ասեցի, մեր հայրենիքի ժամանակակից պատմության մեջ մի նոր էջ բացվեց` հույսի եւ սիրո, միասնության եւ տեսլականի, Հայաստանի ապագային առնչվող նոր էջ: Եվ ես առաջին իսկ օրվանից կոչ ուղղեցի մեր ժողովրդին` ոչ միայն հեռվից հպարտանալու, ուրախանալու, այլեւ մասնակից դառնալու Հայաստանի վերակերտման, հզորացման աշխատանքներին: Հետեւաբար, այս առիթոց մեկ անգամ եւս Ձեզ հայտնում եմ, որ այս աթոռն իր թեւերով, եւ ես անձնապես ամբողջական իմաստով նեցուկ եմ Ձեզ, որովհետեւ Ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է: Հետեւաբար, մենք բոլորս ցանկանում ենք, որ հայրենիքը` Ձեր իմաստուն ղեկավարությամբ, ավելի հզորանա: Մեկ անգամ եւս այս մտածումներով եւ սպասումներով ողջունում եմ Ձեզ»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, Վեհափառ տեր: Անկեղծ ասած, շատ տպավորիչ այցելություն ստացվեց: Ես ուզում եմ նախեւառաջ եւս մեկ անգամ շնորհավորել Ձեզ` Ձեր հոգեւոր գործունեության 50-ամյակի կապակցությամբ: Ես իմ գնահատանքի խոսքերն արտահայտեցի առավոտյան տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Ցանկանում եմ վերահաստատել իմ մեծ հարգանքով պատկառանքը եւ գնահատանքը Ձեզ եւ Ձեր գործունեությանը եւ շնորհակալություն հայտնել հրավերի համար, որովհետեւ այս հրավերը հնարավորություն տվեց, որ լիբանանահայության բոլոր շերտերի հետ շփվելու, ծանոթանալու առիթ ունենամ: Իհարկե, մեծապես հաճելի էր արձանագրել, որ Հայաստանի կառավարությունն ունի մեր հայրենակիցների լիակատար աջակցությունը: Հավատացեք, դա մեզ մեծ ուժ է տալիս, եւ առավել եւս Ձեր խոսքը, Ձեր դիրքորոշումը, որ Դուք արտահայտել եք հենց թավշյա հեղափոխության, փոփոխությունների օրերին, ինչի համար ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել:

Ցանկանում եմ ասել, որ այդ փոփոխությունները չէին կարող տեղի ունենալ առանց Սփյուռքի միանշանակ աջակցության, եւ նաեւ Սփյուռքի եւ հայության միանշանակ աջակցությունն էր այն գործոններից մեկը, որ հնարավորություն տվեց քաղաքական գործընթացներն իրականացնել բացառապես խաղաղ, սիրո եւ համերաշխության մթնոլորտում, որովհետեւ այնքան ակնհայտ էր հայության դիրքորոշումը ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում, որ պարզապես որեւէ դիմադրություն անիմաստ էր դառնում:

Իհարկե, շատ կարեւոր է ապագայի մասին խոսելը, եւ գտնվելով հայության այսպիսի հոգեւոր կենտրոնում` ես ցանկանում եմ ապագայի մասին խոսելիս շեշտել հավատի գործոնը: Մենք պետք է հավատանք մեզ, մեր ժողովրդի ապագային, մեր ուժերին, եւ դա թերեւս ամենակարեւորն է: Եթե կա հավատ, համոզմունք եւ նպատակ, այդ նպատակը հասանելի է, որովհետեւ, ինչպես Աստվածաշնչում` Նոր կտակարանում է ասվում, եթե մանանեխի չափ հավատ ունենաս, լեռներ կարելի է շարժել:

Հայաստանում տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցեց հետեւողականության սկզբունքի, հավատքի ուժը, որովհետեւ ժողովուրդն, ի վերջո, հավատաց ինքն իրեն, եւ այդ հավատն էր, որ առաջ մղեց մեզ եւ բերեց հաղթանակի: Ես հույս ունեմ եւ համոզված եմ նաեւ, որ մեր ժողովուրդը հավատն իր ուժերի նկատմամբ չի կորցնի, որովհետեւ շատ կարեւոր է արձանագրել` ինչն է էական: Էականն այն չէ, որ այս անձի փոխարեն մյուս անձը դարձավ վարչապետ կամ նախարար կամ որեւէ այլ պաշտոնյա: Էական փոփոխությունն այն է, որ ժողորդի ձայնը դարձավ վճռական իշխանության ձեւավորման գործում, ինչպես եւ նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ, եւ որեւէ կասկած չկա, որ այդպես էլ պետք է շարունակվի: Պետք է հուսանք, որ մեր գործերով, մեր գործունեությամբ ոչ միայն չենք հիասթափեցնի մեր ժողովրդին, այլեւ նրան նոր շունչ, նոր հավատ կներշնչենք սեփական ուժերի նկատմամբ: Իհարկե, այս գործում շատ կարեւոր է Ձեր աջակցությունը եւ շնորհակալ եմ Ձեր պատրաստակամության համար»: