Շարունակվում է ԱԺ քառօրյան. օրակարգում է վարչապետի ընտրության հարցը․ Ուղիղ
|
![]() |
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյան: Նշենք, որ այսօր օրակարգում է նաև վարչապետի ընտրության հարցը։ Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադված ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 16-ին ԱԺ լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։
Ըստ Սահմանադրության, վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքերում յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո։