Այսօր՝ 2018-11-21

Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ «Փաշինյանն ամեն գնով փորձում ա պահել իր թիմին, բայց նյարդերը չեն դիմանում». Աշոտ Ասատրյան Պնդում եմ, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու. Մելքումյան Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար. Թուրքիայի դեսպանատուն 6-րդ վարչությունը «շնորհքով ներխուժել է» Aysor.am-ի խմբագրություն. Սևակ Հակոբյան Ալիևն ու Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետը քննարկել են արցախյան հակամարտությունը Վաշինգթոնում ցույց են տվել հնդկահավերին, որոնց Թրամփը ներում կշնորհի Գոհաբանության օրը ԵՄ-ն Վրաստանին 231 մլն եվրո կտրամադրի Արդիականացվում են Մասիս և Մեղրի քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատները Էրեբունու փողոցում վրաերթի ենթարկված տարեց տղամարդը հիվանդանոցում մահացել է Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 3 Mercedes, BMW-ն ու Toyota-ն. կան վիրավորներ Նոյեմբերի 22-24-ը տեղումներ են սպասվում Կառավարությունում կայացել է մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը կընդլայնվի ստորագրված նոր համաձայնագրի շրջանակներում Հայաստանը և Լատվիան միևնույն արժեքները կրող բարեկամ երկրներ են. Արմեն Սարգսյան Վերանորոգումից հետո իր դռները բացեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը Վրաստանի կրթության փոխնախարարը վթարից հետո արդեն 3-րդ օրն է գիտակցության չի գալիս Ոստիկանները բերման ենթարկեցին անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողին
Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու Պուտիննն անձամբ հրահանգել է, որ ՀՀ-ում բնակչության համար գազի գինը լինի տրամաբանական. Փաշինյան Բժիշկը չի ասել, որ երեխայի քիթը կոտրված է, միայն հակաբորբոքայիններ է նշանակել և տուն ուղարկել Արատակարգ դեպք Թուրքիայում, զինվորը պատանդ է վերցրել մարդկանց (տեսանյութ) Կոտրել է վճարահաշվարկային տերմինալի սենսորային ապակին և մոնիտորը (տեսանյութ) Հետաքրքիր կլինի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին լսել բոլոր կուսակցությունների դիրքորոշումը արցախյան խնդրի վերաբերյալ. Թևան Պողոսյան ԳՆ-ն հորդորում է երկու օրերի ընթացքում ավարտել բերքահավաքը Հեղափոխությունը պետք է հասցնենք իր հանգրվանին. վարչապետ- տեսանյութ Ղարաբաղի հարցի թաքուն լուծում լինել չի կարող. Փաշինյան 0-ից մինչև 23 տարեկանների շրջանում առաջին տիպի դիաբետի տարեկան 9-10 % աճ է նկատվում. «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի ղեկավար Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դին Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Շարունակվում է ԱԺ քառօրյան. օրակարգում է վարչապետի ընտրության հարցը․ Ուղիղ Խոշոր հրդեհներ Ստամբուլում (տեսանյութ) Ավտոտնակից անվադողեր է գողացել` պատճառելով 100.000 դրամի գույքային վնաս. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ) 7 օր առաջնագծում. ի՞նչ է կատարվել արցախա-ադրբեջանական սահմանին Երևանում են հավաքվելու միջազգային համբավ վայելող նարեկացիագետներ Արամ Հարությունյանի և Միհրան Պողոսյանի նկատմամբ չկա հարուցված քրեական գործ. ՀՔԾ պետ - տեսանյութ Մեկնարկել է կառավարության նիստը․ Ուղիղ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ելքը կանխորոշված է. Ռոբերտ Քոչարյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Գեղամ Գևորգյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ՝ արձագանքելով նոյեմբերի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի եթերում հնչեցված օգտատեր Հովակիմ Զաքարյանի հրավերին, ով ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի գիտական ղեկավարն է։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գեղամ Գևորգյանը հանդիպումներ է ունեցել ինստիտուտի աշխատակիցների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և լսել նրանց առաջարկությունները։ Նախարարի պաշտոնակատարը համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ներկայացրել է գյուղատնտեսության հետ անմիջական առնչություն ունեցող հետազոտությունների շրջանակը՝ մասնավորապես առանձնացնելով խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի, հակաբիոտիկակայուն բակտերիաների դեմ պայքարի միջոցների մշակումը, խաղողի գենետիկական հայկական սորտերի ուսումնասիրությունն ու վերականգնումը։

Հովակիմ Զաքարյանը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ պայքարի միջոցների մշակման նպատակով իրականացված հետազոտությունների արդյունքում արդեն բնութագրվել են չորս քիմիական միացություններ, որոնք բավականին լավ ճնշում են վիրուսի բազմացումը և պոտենցիալ դեղամիջոց դառնալու հնարավորություն ունեն: Նրա խոսքով՝ հետազոտությունների արդյունքները տեղ են գտել միջազգային լավագույն ամսագրերում:

Բույսերի գենետիկայի և իմունաբանության խումբը՝ Քրիստինե Մարգարյանի ղեկավարությամբ, Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտի հետ համատեղ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ վերջին երկու տարում Հայաստանում իրականացրել է եվրոպական ստանդարտներին համապատասխան խաղողի կոլեկցիոն այգու գենոտիպավորում, իսկ 2019 թվականին առաջին անգամ կբացվի խաղողի տվյալների բազա, որը կապված կլինի նաև եվրոպական բազայի հետ, ինչը կօգնի բարձրացնել հայկական սորտերի ճանաչելիությունը։ Քրիստինե Մարգարյանը նշել է, որ վերջերս Գերմանիայում մասնակցել է ուսումնասիրությունների, որոնց արդյունքները վկայում են, որ հատկապես Հայաստանում աճող վայրի խաղողները մեծ պոտենցիալով են օժտված և դրանք միանշանակ կարելի է ներգրավել սելեկցիոն աշխատանքներում։