Այսօր՝ 2019-01-24

6 մարզիկներ ձմեռային զորակոչից տարկետում ստացան. Նրանք ըմբշամարտիկներ ու բռնցքամարտիկներ են Մխիթար Հայրապետյանը կգլխավորի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Կառավարությունը արտոնություն է տրամադրել «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊԸ-ին Արթուր Վանեցյանը հանդիպել է Վրաստանի գործընկերների հետ Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքները խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանի հարցազրույցը CFI ամսագրին Մերժվել է Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը․ փաստաբան Տիգրան Ավինյանը հրաժարվել է ծառայողական ևս մեկ մեքենայից Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը եւս հրավիվել է ՔԿ Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները Մտածելու ենք արդեն քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի համար նախատեսվող համավճարը հանելու մասին․ նախարար Հոնկոնգի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի արտոնագրի Նոր դրոշմապիտակները կլինեն շատ ավելի փափուկ և հնարավորինս ամուր կկպչեն ապրանքներին ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. Էդուարդ Աղաջանյան Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel Tigra-ն. կա վիրավոր Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ. Արտակ Զեյնալյան «Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար կորցնում է ադեկվատությունը». Կարպիս Փաշոյան Հայաստանն ու Սինգապուրրը կզարգացնեն համագործակցությունը տարբեր ոլորտներում. Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել Երևանում 62-ամյա քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել
Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ» Կարիքս ունենալու դեպքում նորից կարող ես զանգել ու ասել` Հով ջան ողջույն, Նիկոլն է. Հովհաննես Ազոյան 131 կողմ, 0 դե՞մ... «նախանձելի», բայց խորհրդարանի համար ոչ նորմալ միաձայնություն Մեր երկրի իրավիճակը լիարժեք կարող ենք համարել, որ փոխվել է, եթե կարողանանք երեք բանից ազատվել․ Նիկոլ Փաշինյան ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ, շնորհավորել դիրքապահ զինվորականներին Կենտրոնական բանկը ստուգումներ կիրականացնի տարադրամի փոխանակման կետերում Կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս․ հարուցվել է քրգործ (տեսանյութ) Սևանա լճի հարակից տարածքներում իրականացվում են հատուկ միջոցառումներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա - տեսանյութ Գագիկ Ծառուկյանը մեկնում է Հայաստանից. «Ժամանակ» Կնոջը ծեծելու համար ամուսինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Առևանգված «Լեքսուսով» վթարի են ենթարկվել. կա 2 զոհ, 3 վիրավոր Մահվան ելքով վթար Մոնթե Մելքոնյան փողոցում. իրար են բախվել 4 մեքենա (տեսանյութ) Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության․(տեսանյութ) Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն. Արմեն Աշոտյանը Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Գյումրիում ձևավորվել է կինոգործիչների գիլդիա, նախագահ է ընտրվել Ղարիբ Ղազարյան Դատարանը քննում է Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը. ՈՒՂԻՂ Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. ուղիղ Վրաստանից ապօրինի ներկրումներ են կատարվել ՀՀ. մեղադրվում է Բագրատաշենի անցակետի պետը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Հին Հայաստանի հետ համեմատած իրավիճակը դեպի վատն է փոխվել. Դանիել Իոաննիսյան. Aysor.am

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի FIP.am կայքը հրապարակել էր իր լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել։ Այս դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, ինչը, ըստ ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի, իրենց համար շոկային անակնկալ էր։

«Մեզ համար անակնկալ էր, որովհետև երբ Ռաֆայելին հրավիրեցին քննչական կոմիտե, մեր մոտ վստահություն կար, որ կանչում են, որպեսզի պարզեն հանգամանքները՝ կապված վարչական ռեսուրսի չարաշահման հետ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դանիել Իոաննիսյանը։

Նա նշել է, որ քննչական կոմիտեն պետք է գործը հարուցած լիներ 149.1 հոդվածով, այնինչ, պարզվել է, որ գործը հարուցված է 146 հոդվածով (նամակագրության գաղտնիության խախտումը)։

«Թեև Ռաֆայել Աֆրիկյանն այդ գործով չունի կարգավիճակ, այսինքն, նրա կարգավիճակը վկա է, բայց արդեն փաստացի գործը հարուցված է մեր դեմ։ Դա շոկային անակնկալ էր և կարծում եմ, որ քրեական իրավունքի ամենապարզ հիմունքներն իմացող մարդու համար ակնհայտ է, որ այդտեղ հանցակազմ չկա»,- ասել է Իոաննիսյանը։

Նա որպես օրինակ նշել է նախորդ տարվա ընտրությունների ժամանակ իրականացված նմանատիպ մեկ դեպք, երբ կայքը ձայնագրել, ապա հրապարակել էր դպրոցների տնօրենների հետ խոսակցությունը։

«Ուզում եմ օրինակ բերել նախորդ տարի արված 114 տնօրենների ձայնագրությունները, որ լրիվ նույն կերպ էր իրականացվել, դարձյալ հրապարակվեց և այն ժամանակ խոսք անգամ չգնաց նման հոդվածով գործ հարուցելու մասին։ Այս պարագայում դա բավականին մտահոգիչ է։ Ես հուսով եմ, որ դա պաշտոնական Երևանի հետ կապ չունի, որ դա տեղում կամ կոմպետենտության խնդիր ունեցող քննիչների, կամ որոշ մարդկանց գործն է, ովքեր ուզում են «ծառայություն» մատուցել տեղական հեղինակություններին», - նշել է նա։

Իոաննիսյանն ասել է, որ այս պահին փորձում են հասկանալ իրողությունը, տեսնեն, թե այս կապակցությամբ ինչ կասի քննչական կոմիտեն, ըստ այդմ էլ, կորոշեն հետագա անելիքները։

«Բնականաբար, հետամուտ ենք լինելու, որ ոչ միայն գործը փակվի, այլ նաև գործ հարուցվի 149.1 հոդվածով։ Սա մի կողմից։ Մյուս կողմից էլ, ուղղակի ուզում եմ ասել, որ նույն Հրազդանի ընտրությունների մասով ունեինք դեպք, երբ տեղամասում մեր դիտորդներին այն աստիճանի էին սպառնացել, վախեցրել և խոչընդոտել գործունեությունը, որ վախենում էին տեղամաս վերադառնալ նույնիսկ այն պարագայում, երբ տեղամաս եկան լրագրողներ, տեղամասային հանձնաժողովի նախագահը։ Այս դեպքով առ այսօր, խախտելով բոլոր ժամկետները, որոնք սահմանված են օրենքով, չկա քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշում։ Կոնկրետ Հրազդանի ընտրությունների հետ կապված իրավապահ մարմինների գործունեությունն ուղղակի, կուզենայի ասել, որ չի փոխվել հին Հայաստանի հետ համեմատած, բայց այս անգամ դա չեմ կարող ասել, որովհետև դեպի վատն է փոխվել», - եզրափակել է Դանիել Իոաննիսյանը։