Այսօր՝ 2019-01-24

Կառավարությունը արտոնություն է տրամադրել «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊԸ-ին Արթուր Վանեցյանը հանդիպել է Վրաստանի գործընկերների հետ Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքները խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանի հարցազրույցը CFI ամսագրին Մերժվել է Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը․ փաստաբան Տիգրան Ավինյանը հրաժարվել է ծառայողական ևս մեկ մեքենայից Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը եւս հրավիվել է ՔԿ Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները Մտածելու ենք արդեն քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի համար նախատեսվող համավճարը հանելու մասին․ նախարար Հոնկոնգի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի արտոնագրի Նոր դրոշմապիտակները կլինեն շատ ավելի փափուկ և հնարավորինս ամուր կկպչեն ապրանքներին ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. Էդուարդ Աղաջանյան Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel Tigra-ն. կա վիրավոր Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ. Արտակ Զեյնալյան «Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար կորցնում է ադեկվատությունը». Կարպիս Փաշոյան Հայաստանն ու Սինգապուրրը կզարգացնեն համագործակցությունը տարբեր ոլորտներում. Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել Երևանում 62-ամյա քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել Մելանյա Առուստամյանը վերանշանակվել է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում Ներկայացված թվերն ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են․ ՊԵԿ պարզաբանումը՝ աշխատավարձերի և պարգևատրումների վերաբերյալ
Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ» Կարիքս ունենալու դեպքում նորից կարող ես զանգել ու ասել` Հով ջան ողջույն, Նիկոլն է. Հովհաննես Ազոյան 131 կողմ, 0 դե՞մ... «նախանձելի», բայց խորհրդարանի համար ոչ նորմալ միաձայնություն Մեր երկրի իրավիճակը լիարժեք կարող ենք համարել, որ փոխվել է, եթե կարողանանք երեք բանից ազատվել․ Նիկոլ Փաշինյան ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ, շնորհավորել դիրքապահ զինվորականներին Կենտրոնական բանկը ստուգումներ կիրականացնի տարադրամի փոխանակման կետերում Կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս․ հարուցվել է քրգործ (տեսանյութ) Սևանա լճի հարակից տարածքներում իրականացվում են հատուկ միջոցառումներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա - տեսանյութ Գագիկ Ծառուկյանը մեկնում է Հայաստանից. «Ժամանակ» Կնոջը ծեծելու համար ամուսինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Առևանգված «Լեքսուսով» վթարի են ենթարկվել. կա 2 զոհ, 3 վիրավոր Մահվան ելքով վթար Մոնթե Մելքոնյան փողոցում. իրար են բախվել 4 մեքենա (տեսանյութ) Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության․(տեսանյութ) Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն. Արմեն Աշոտյանը Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Գյումրիում ձևավորվել է կինոգործիչների գիլդիա, նախագահ է ընտրվել Ղարիբ Ղազարյան Դատարանը քննում է Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը. ՈՒՂԻՂ Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. ուղիղ Վրաստանից ապօրինի ներկրումներ են կատարվել ՀՀ. մեղադրվում է Բագրատաշենի անցակետի պետը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Արայիկ Հարությունյանը Երևանի պետական կոնսերվատորիայի աշխատակազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը նշել է, որ բուհական համակարգը չի կարող անմասն մնալ հանրապետությունում սկիզբ առած բարեփոխումների գործընթացից և կոնսերվատորիայում տեղի ունեցող փոփոխությունները ևս այդ համատեքստում կարևոր են. «Նոր ռեկտորի պաշտոնակատարը պետք է եռապատկի և քառապատկի ջանքերը, որպեսզի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան լուրջ հաջողություններ արձանագրի: Սոնա Հովհաննիսյանը երաժշտական արվեստի ոլորտում հայտնի մարդ է և հավելյալ ներկայացնելու կարիք չունի: Այն հաջողությունները, որ նա ունեցել է իր ոլորտում` «Հովեր» երգչախմբի ղեկավարման ընթացքում, թույլ են տալիս վստահություն ունենալ, որ տիկին Հովհաննիսյանը կկարողանա լուծում տալ իր առջև դրված խնդիրներին: Մենք լիահույս ենք, որ կուտակած գիտելիքի և կարողությունների պաշարն ամբողջությամբ նա կներդնի կոնսերվատորիայի զարգացման համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ ԿԳ նախարարությունն իր լիազորությունների և պարտականությունների շրջանակում կանի ամեն ինչ, որպեսզի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացումը կազմակերպվի արդյունավետ: Միաժամանակ, Արայիկ Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Շահեն Շահինյանին` բուհում կատարած տարիների աշխատանքի համար և շեշտել, որ նախկին ռեկտորին հիմնականում հաջողվել է լուծում տալ ընթացիկ խնդիրներին:

Ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտորին` կատարած աշխատանքի համար: Նա իր խոսքում կարևորել է հատկապես աշխատանքային բարենպաստ մթնոլորտի ձևավորումը. «Մենք ապրում ենք անցումային փուլում և այդ առումով կարևոր է անցման գործընթացի բնականոն կազմակերպումը: Յուրաքանչյուր մարդ իր մթնոլորտն է բերում և իր միջավայրն է ստեղծում: Ինձ համար կարևոր է, որ մենք կարողանանք հանգիստ վերաբերվել այդ գործընթացին և ուղիղ նայել միմյանց»,- նշել է Սոնա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շահեն Շահինյանը հրաժարական է ներկայացրել, և ԿԳ նախարարի հրամանով «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար: