Արքայազն Ուիլյամը երեկույթի պատճառով թողել էր Քեյթ Միդլթոնին
|
![]() |
Անգլիացի գրող Ջեսիկա Ջեյնը իր նոր գրքում՝ «Քեմբրիջի դքսուհին. ինչպես է Քեյթ Միդլթոնը դարձել ապագա թագուհի», նկարագրել է Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի հարաբերություններում բարդ ժամանակաշրջանը։
dni.ru-ն գրում է, որ 2007 թվականին նրանք որոշել են նույնիսկ որոշ ժամանակով բաժանվել։ Պատճառը եղել է մի երեկույթը, որին մասնակցել է արքայազն Ուիլյամը։ Նա գիշերային ակումբում է եղել, որտեղ պարել է երկու աղջկա հետ և «իրեն այնքան էլ լավ չի պահել»։ Այդ պահին նրան լուսանկարիչները նկարել են, ինչը նաև հրապարակվել էր։
«Քեյթն իրեն նվաստացած է զգացել, երբ հրապարակվել են արքայազնի լուսանկարները երկու աղջկա հետ»,- գրել է հեղինակը։
Քեմբրիջի ապագա դքսուհին իրեն «նվաստացած» է զգացել, երբ իմացել է, որ արքայազն Ուիլյամը նախընտրել է ոչ թե իր հետ ժամանակն անցկացնել, այլ գնալ երկույթի։ Բայց և այնպես, նրանց հարաբերություններում դադարն այդքան էլ երկար չի տևել, նրանք կրկին միացել են։ 2010 թվականին թագավորական ընտանիքի ներայացուցիչները հայտարարել էին նրանց նշանադրության մասին։