Այսօր՝ 2019-04-26

«Իմ քայլը»՝ հանուն իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի. «Ժամանակ» Վարչապետը մտավոր սեփականության պաշտպանությունը համարում է կառավարության առաջնահերթություններից Ովքե՞ր են ցուցմունք տվել Դավիթ Սանասարյանի դեմ. «Ժողովուրդ» Վարչապետի նոր նշանակումը ՀՀԿ-ին ֆինանսական ծանր օրեր են սպասվում. «Ժողովուրդ» Վարչապետը կարող է «ժերտվա» տալ անգամ Կարգին Հայկոյին. «Իրատես» Ավտոմեքենաների ներկրման հարցը՝ ԵԱՏՄ օրակարգում. «Փաստ» Սերժ Սարգսյանի դուստրը աշխատանքից ազատվելու դիմում է գրել. «Հրապարակ» Մաշադյանի փեսային պատկանող ժամանցի կենտրոնը հետաքրքիր նախապատմություն ունի. «Ժամանակ» Մի շարք դեսպաններ հրաժարական կտան. Փաշինյանը «սվոյ»-ների ցուցակ է պահանջել ԱԳ նախարարից․ «Փաստ» Քաղաքապետարանի՝ «ԿամԱԶ»-ներ գնելու գործարքի հետեւում Հայկ Մարությանի ընկերն է. «Ժամանակ» Հիմնադրամի տնօրենը ցուցմունք չի տվել Կարեն Ավագյանի դեմ. «Հրապարակ» Տնտեսագիտական համալսարանի դասախոսների աշխատավարձը կբարձրանա Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կանխվել է մի շարք արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի կալանավորին վիրահատել են․ վիճակը կայուն է ՔՊ-ն փակ նիստ է անցկացրել. մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը Լավ է գոնե Քաղաքացու օրն արևային եղանակ է, թե չէ Ռուսաստանից քաղաքական ապաստան էի խնդրելու. Սուրենյան Առավոտ կանուխ վարչապետի թվաշատ լայֆը՝ 50 հազար նոր աշխատատեղի մասին Անցավ ապրիլի 24-ը, վաղը հայերի մի ստվար զանգված ուրախ-ուրախ կգնա Անթալիա․ Արման Աբովյան Երևանում Opel-ը բախվել է գովազդային վահանակին և գլխիվայր շրջվել
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է. Արմեն Աշոտյան Երկու ֆրանսիացի, մեկ հայ, 4/3 ադրբեջանցի. Փաշինյանին հարց տալու հերթն ու հանդիպումների օրակարգը Արսեն Թորոսյանի անձնական նշանակումը՝ կոռուպցիոն պատմության մեջ. Գևորգ Գրիգորյանը՝ ԱՆ փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալման մասին - տեսանյութ Փողերի լվացման ու կոռուպցիայի «լվացքատներ» Ռուսաստանի, Ադրբեջանի, «Տրոյկայի». ԵԽԽՎ-ն փորձում է խիստ արձագանքել Ալեքսանդր Սարգսյանին երկիրը լքելու թույլտվություն տված անձն այդ որոշման սխալ լինելու դեպքում կենթարկվի պատասխանատվության. Նիկոլ Փաշինյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն. Արմեն Աշոտյանը

 

Երբ հերթը հասնում է Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ախորժակները բավարարելուն, դրանից բարձր գումարներ պետական բյուջեի հաշվին գտնվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Պաշտոնական քարոզչամեքենան, մոռանալով որ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը նախևառաջ օլիմպիական չեմպիոններ են, մեր երկրին համբավ ու պատիվ բերած մարդիկ, երիտասարդ ու շնորհալի մեր շախմատիստներին իրենց գիտելիքը փոխանցող մարզիչներ, փորձել է նաև քաղաքականցնել հարցը, շեշտելով Սերժ Սարգսյանի հետ իրենց քավոր-սանիկական հարաբերությունների փաստը:

Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն, հատկապես, երբ կառավարությունը և Ազգային ժողովը ողողել են հանրությանը տեսանելի ոչ մի արժանիք չունեցող, բայց վարչապետի մերձավոր շրջանակի մարդկանցով:

Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը օլիմպիական և շխարհի չեմպիոն են դարձել սեփական տաղանդի, ոչ թե բարեկամական կապի միջոցով:

Պաշտոնական քարոզչամեքենան նաև փորձել էր սենսացիա մատուցել շախմատի դպրոցի մարզիչների աշխատավարձը (400-500 հազար դրամ)՝ անվանելով այդ աշխատավարձը հսկայական:

Իհարկե, մեր երկրի քաղաքացիների համար դա մեծ գումար է, և լավ կլինի, որ բոլոր մարզաձևերից ապագա չեմպիոններ պատրաստող մարզիչները նման աշխատավարձ ստանան: Բայց փողի պակասով հիմնավորել նման ունիկալ դպրոցի ապագան հարցականի տակ դնելու փաստը առնվազն բարոյական չէ:

Երբ հերթը հասնում է Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ախորժակները բավարարելուն, դրանից բարձր գումարներ պետական բյուջեի հաշվին գտնվում է:

Օրինակ՝ օրերս Ազգային Ժողովի որոշմամբ մշտական հանձնաժողովների թիվն ավելացավ երկուսով՝ դարձնելով 11: Ակնհայտ է, որ կարելի էր ընդամենը բավարարվել քաղաքական որոշմամբ և առանց թիվ ավելացնելու 2 հանձնաժողով տալ ԲՀԿ-ին, մեկն էլ՝ ԼՀԿ:

Այդ որոշման ֆինանսական գինը, որ վճարելու է Հայաստանի քաղաքացին իր գրպանից մեկ հանձնաժողովի համար մոտավորապես կազմում է՝

4 փորձագետ՝ միջինը 200 000 դր. աշխատավարձ = 800 000

գործավար և վարորդ՝ միջինը 150 000 դր. աշխատավարձ = 300 000 դրամ

Աշխատավարձի հավելում (նախագահ+տեղակալ)՝ միջինը 200 000 դրամ

Վառելիք, տրանսպորտային միջոց և այլն (նախագահ+տեղակալ)՝ միջինը 250 000 դրամ:

Այսպիսով, մեկ հավելյալ հանձնաժողովի ամսական ծախսը միջինը կազմելու է մոտ 1 550 000 դրամ, երկուսինը՝ 3 100 000 դրամ, իսկ տարեկան կտրվածքով՝ շուրջ 35 000 000 դրամ:

Այս գումարով հաստատ կարելի է համաշխարհային հռչակ ունեցող ոչ թե մեկ, այլ երկու դպրոց պահել, որոնք մեր երկրի համար շատ ավելի մեծ հեռանկար ու համբավ կբերեին, քան Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված ու ոչ մի այլ բանով աչքի չընկած մարդկանց պետական բյուջեից բավարարելը», - գրել է նա: