Այսօր՝ 2019-08-19 | RSS | FACEBOOK

Հպանցիկ մտորումներ՝ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն մասին Վերացնել արտահանման խոչընդոտները. նախարարը հանդիպել է կաթնամթերք արտադրողների հետ Ղազինյան. Վստահություն ունենք, որ Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին Թունիսում վերջին հրաժեշտն են տվել երկրի 92-ամյա նախագահին Ղարաքիլիսայում գտնվող Սուրբ Թադեւոսի վանքում աստվածային պատարագ են մատուցել Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան Հենրիխ Մխիթարյան․ Բաց մի թողեք ապագա գերաստղերին տեսնելու հնարավորությունը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային Փակ կլինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցը Հնդիկ հետախուզվողը Հայաստան է եկել Դուբայից ու ընկել ոստիկանների ձեռքը Քաղաքացին դիմել է դատախազություն եւ հայտնել՝ «Իզմիրլյան» ԲԿ անձնակազմի մեղքով իր մայրը վիրահատությունից հետո մահացել է Միջադեպ Բերձորում. եղբայրները ծեծել են ոստիկանին Ջրաշենում 22-ամյա ՌԴ քաղաքացին տնակ է հրդեհել Ռուսաստանում ջրհեղեղի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ են կորել Լուրը պատվիրել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդի. Աննա Հակոբյանի գրասենյակ Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից. Արմեն Աշոտյան Մերկ տղամարդիկ՝ Կիևի կենտրոնում ԱԻՆ. Մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն ու հայտնվել ձորակում
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Փաշինյանին Գյումրիում դիմավորեցին գոռալով ու ուշաթափվելով. aravot.am Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա Պետությունը համայնքին թողել է իր հոգսերի հետ, համայնքն էլ դարձել է հարկ խնդրող Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել Սերժ Սարգսյանին Աշխատանք կա, աշխատել ցանկացող՝ ոչ. Արագածոտնի մարզում գյուղատնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը աշխատողների պակասն է Երգի առաջարկը իմն է եղել. Շպռոտը՝ Թաթուլ Ավոյանի հետ դուետի և քննադատությունների մասին Վաղ առավոտից փակ է Ալավերդի-Բագրատաշեն տանող ճանապարհի Արճիս գյուղի հատվածը Հայ մարզիկների «ծերությունը» 376 ընտանիքից 32-ը նպաստառու է. լավ չեն ապրում, բայց հողին կապված են, գյուղատնտեսությամբ իրենց օրվա հացը վաստակում են - տեսանյութ Ավտովթարի հետեւանքով զոհվել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը «Որ անասուններին տանում են հերթի, ես գնում, բերում եմ». արուճցի Արսենի, իր երազանքների և գյուղի կյանքի մասին 11 բնակավայր՝ 1 համայնքում՝ դահուկային սպորտաձևի հայրենիք դառնալու հեռանկարով. Աշոցքում 40 տոկոսն արտագնա աշխատանքի են Կարեն Անտոնյանը՝ արծաթե մեդալակիր Բիզնեսի գնահատման գործիք, խորհրդատվություն և ֆինանսավորում. ՎԶԵԲ-ի աջակցությունը հայ կին գործարարներին Մբապպեն կմնա ՊՍԺ-ում ՊԲ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվողը համալրեց «Արարատ-Արմենիան»
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

40-ամյա տղամարդու սպանության համար հետախուզման մեջ գտնվող Լոռու մարզի բնակիչը հայտնաբերվել է

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում՝ 40-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Լոռու մարզի 28-ամյա բնակիչը հայտնաբերվել է:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ երեկ երեկոյան՝ ՀՀ քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում՝ 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: 2019թ. փետրվարի 13-ին դատարանը կքննի նրա կալանքի վերահաստատման հարցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հունվարի 15-ին՝ ժամը 13:20-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:16-ին, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ՝ «որովայնի շրջանի հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ: Տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ 2019թ. հունվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Նշենք, որ հիշյալ քրեական գործի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի երկու անձ: Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Լոռու մարզի մեկ այլ բնակչի, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: