Այսօր՝ 2020-01-28 | RSS | FACEBOOK

Առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են. Աշոտյանը Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության մասին Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան Զենքը որսորդական էր․ ինչու էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա». «Ժողովուրդ» «Գողական մեծ սխոդկա» է սպասվում. «Իրավունք» Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել. «Իրատես» ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում. «Իրատես» «Լիդիան Արմենիա»-ն տուգանվել է. «Ժողովուրդ» Ատելության մթնոլորտի ծանր հետևանքները. «Փաստ» Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել. «Հրապարակ» Սպանդանոցների պատճառով ծագած խնդիրը վկայում է, որ հպարտ հայերն արդեն պոպուլիզմով կերակրվելուն դեմ են ու պատրաստ են պայքարել. «Իրատես» Կիսանախագահականի թեման մնում է օրակարգում. Փաշինյանը դա շատ լավ հասկանում է. «Փաստ» Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ. «Հրապարակ» Կրկեսի վերածվող խորհրդարան. «Իրատես» Ներառականության «միֆը». ի՞նչ 9 մլրդ-ի մասին է խոսքը. «Փաստ» «Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել». «Հրապարակ» 2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը Սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել այդ թվում «խելացի անասնագոմերի» ծրագրով. Նիկոլ Փաշինյան 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Սա է Ձեր բառապաշարը, ամոթ Ձեզ». Մարիա Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանին - տեսանյութ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Հեղափոխություն տեղի չի ունեցել, դեռ պետք է լինի արժեքների հեղափոխություն․ Շահեն Հարությունյան

 

Globnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք` հեղափոխության տարբեր մասնակիցների և իրադարձություններին տարբեր տեսանկյուններից մոտեցող մասնագետների միջոցով փորձելով ներկայացնել ու բացատրել այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչ աշխարհին հայտնի դարձավ որպես թավշյա հեղափոխություն: Մեր զրուցակիցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին է՝ Շահեն Հարությունյանը։

-Ինչպե՞ս կամ ինչի՞ց սկսվեց հեղափոխությունը։

-Ինձ համար հեղափոխությունը սկսվել է 2013 թվականից (պայմանական թիվ օգտագործենք 2013 թվականը), երբ հայրս՝ Շանթ Հարությունյանը, ով 5 տարի բանտում անցկացրեց որպես քաղբանտարկյալ, հայտարարեց արժեքների անկախության մասին: Այսինքն՝ այն, ինչ եղավ Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, ինձ համար նորություն չէր, առաջին հեղափոխական պրոցեսը չէր, որին մասնակցում էի։ Ինձ համար հեղափոխությունը սկսվել էր 2013 թվականի նոյեմբեր ամսից. արժեքների հեղափոխություն էր, ու մինչև այսօր, ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ դեռ գնահատված չէ հեղափոխությունը: Եվ ժամանակն ինչքան անցնում է, համոզվում եմ, որ հեղափոխություն տեղի չի ունեցել, դեռ պետք է լինի արժեքների հեղափոխություն։ Տեղի է ունեցել իշխանափոխություն, և իշխանափոխությունից հետո նոր իշխանությունը պիտի հեղափոխությունն ամբողջովին հասցնի իր տրամաբանական ավարտին, հանգուցալուծմանը։

- Ապրիլին, երբ միացաք շարժմանը, ի՞նչ էիք անում Դուք։

-Այս 5 տարիների ընթացքում (14 տարեկանից միշտ պայքարի մեջ եմ եղել) պայքարել եմ «Առանց քաղբանտարկյալների» Հայաստանի համար, պայքարել եմ Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար, որը, ըստ իս, միշտ ոտնահարվել է ռուսական կայսրության կողմից։ Շատ սոցիալական ցույցերի չեմ մասնակցել, բայց եկավ ժամանակը, որ անգամ սոցիալական ցույցերի եմ մասնակցում, որ ժողովրդիս հետ լինեմ պայքարի դաշտում, թեկուզ ինչ-որ բան կարողանամ փոխել: Բայց ես հիմնականում իմ պայքարը ծավալել եմ քաղաքական հարթությունում։ Այս շարժումն այն շարժումներից էր, որին ես պետք է միանայի առանց որևէ ակնկալիքի, առանց որևէ լուրջ հեռանկարների ակնկալման։

Պետք է միանայի որպես անձ, որպես քաղաքացի, որ իմ փոքրիկ ներդրումն անեի այդ շարժման մեջ, և հույս ունեի, որ գոնե այս անգամ հեղափության կհասնեմ։ Նիկոլ Փաշինյանի հետ մինչ այդ շփում եղել է. հանդիպել ենք, եղել են առիթներ, բայց այնպես չի եղել, որ հանդիպել ենք՝ քննարկելու մեր հետագա պայքարի գործողությունները, ըստ էության գաղափարակից չենք եղել։

Բնականաբար, կան մարդիկ, ովքեր փորձել են անել հեղափոխություն, բայց ես չէի միանա, չէի հավատա նրանց մտահղացմանը, բայց Նիկոլ Փաշինյանը պայքարի մեջ է եղել, բանտերով է անցել, ու այս շարժման մեջ չկար խոչընդոտ, որն ինձ կխանգարեր: Երբ նա հայտարարեց շարժման մասին, սկսեց քայլել Գյումրուց, նույն օրը ես հայտարարեցի նախաձեռնության մասին, փորձեցի համախմբել իմ ընկերներին, համաքաղաքացիներին, իմ խմբի անդամներին ու իրականացրեցինք մի ակցիա, որը վերնագրել էինք «Երևանն աջակցում է Նիկոլ Փաշինյանին»։

Ապրիլի 13-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մուտք էր գործում Երևան, մենք դիմավորեցինք նրանց հենց Երևանի մատույցներում՝ ի նշան նրա, որ եթե Նիկոլ Փաշինյանը սկսել է Գյումրուց գալ քաղաքներով, գյուղերով մարդկանց համախմբելու համար, մենք ցույց էինք տալիս, որ նրան պատասխանում է Երևանը և Երևանը նույնպես միանում է իր պայքարին։ Երևանի մատույցներում միացանք Նիկոլ Փաշինյանին, մենք մեր խմբով, Նիկոլ Փաշինյանն իր խմբով, արդեն մի թիմ դարձած շարժվեցինք Երևան՝ Ազատության հրապարակ։ Ու այդպես մուտք եղավ ապրիլյան հեղափոխություն։

-Ձեր կարծիքով` ովքե՞ր էին այդ շարժման մտքի, նախաձեռնության և ինչպես Դուք եք նշում՝ իշխանափոխության գործընթացի հեղինակները։

-Ասում են՝ Մխիթար Հայրապետյանը գրել է հեղափոխության գաղափարը, նրա եղբայրը գրել է հեղափոխության հիմնը դարձած «Իմ քայլը» երգը, չփորձելով կասկածի տակ դնել այս խոսքերը, բնականաբար, չեմ կարծում, որ նրանք կխաբեն, բայց ես ունեմ այլ մտածողություն, որը չի հակասում մյուս ասածին։ Ընդհանարապես ես կարծում եմ, որ բոլոր երկրներում, մասնավորապես, Հայաստանի նման երկրներում փոփոխությունները պայմանավորված չեն բացառապես ընդդիմություն-իշխանություն-ժողովուրդ հակասությունների և համակրանքների հիման վրա: Մանավանդ Հայաստանի նման երկրներում միշտ արտաքին ուժերի գործոնն է, դրա համար ես հիմա չեմ կարող ասել, որովհետև ես չունեմ այն լծակները, որ պարզեմ, թե ովքեր են եղել:

Իսկ մտքերս քանի որ հաստատված չեն, չեմ ցանկանա մերկապարանոց արտահայտություններ անել, բայց գիտեմ մի բան, որ միշտ արտաքին գործոնները նշանակություն են ունենում բոլոր երկրներում... բոլոր երկրներում հեղափոխական շարժումների մեջ կա այդ ազատությունը: Ես ունեմ իմ հստակ արտահայտված դիրքորոշումը կապված կայսերապաշտ ռուսների հետ (կարող եմ նման բառերով բնութագրել), ներկա իշխանությունն ունի այլ կարծիք, չնայած` մինչև իշխանություն դառնալը մենք համակարծիք էինք, նույն գաղափարին էինք հետևում, բայց հիմա նրանք ունեն այլ կարծիք, ես ունեմ իմ կարծիքը ու արդեն դրանք իմ մեջ հարց են առաջացնում, թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը, ինչպես ներկա իշխանություններն իրենց դիրքորոշումը փոխեցին Ռուսաստանի հետ կապված, ինչևէ, կարծում եմ՝ կգա ժամանակը և բոլորս էլ արդեն կտեսնենք` ինչ է տեղի ունեցել:

-Դուք պատմեցիք, որ խումբ հավաքեցիք, դիմավորեցիք Նիկոլենց: Ձեր կարծիքով՝ այդ գործընթացի` հեղափոխության Ձեր ուղին ո՞րն է եղել:

-Ես միշտ ասել եմ արժեքների հեղափոխություն, հեղափոխության մասին Շանթ Հարությունյանն է լավ ձևակերպում տվել. «Հեղափոխությունը ոչ թե նշանակում է իշխանափոխություն, այլ քաղաքացիների և պետության աշխարհայացքի և աշխարհընկալման փոփոխություն»: Սա ենք մենք համարում առաջնային, իսկ իշխանափոխությունը հեղափոխության արժեքների փոփոխության մի ճյուղն է: Եթե կա մի ռեժիմ, որն ամեն կերպ խաթարում է այդ արժեքները, որն ամեն կերպ մարդկանց մեջ սպանում է հայրենասիրությունը, սերը, ընկերասիրությունը, ազնվության զգացումը, անկախության նկատմամբ հարգանքը, հավասարության զացումը, բնականաբար, նախևառաջ պետք է հեռացնել տվյալ օրվա իշխանությունը: Դրա համար այս շարժումը նույնպես մտնում էր մեր պայքարի ընդհանուր ծրագրի մեջ. հեռացնել իշխանություններին, ձևավորել նոր իշխանություն, նորմալ իշխանություն, ովքեր արդեն հիմք կդնեին արժեքների հեղափոխությանը, կօգտագործեն իրենց լծակները թե՛ կառավարական, թե՛ օրենսդիր լծակները, թե՛ մամուլը, հեռուստացույցը, ամենքն իրենց լծակներն կօգտագործեին, որպեսզի ժողովրդի միջից այդ դեգրադացված արժեքները, այդ խեղաթյուրված արժեքները փոխվեն ու ձևավորեն նոր հասարակական-քաղաքական կյանք, նոր մշակութային կյանք:

Հիմնականում, երբ ուսումնասիրում ես պատմությունը, նման իրավիճակում գտնվող երկրները, երբ հաղթահարում են այդ իշխանափոխության արգելքը, հասնում են հաջողության։ Իրենց երկրին և ժողովրդին քաղաքական էլիտան է թելադրում արժեքները, հասարակ գյուղացին կամ վարորդը սպասում են, թե ինչ պիտի թելադրեն քաղաքական կամ մշակութային գործիչները, մի խոսքով պետության կառավարող էլիտան: Հիմա հույսով սպասենք վերջին։

Նայում եմ, հետևում եմ մեր նոր իշխանությունն արժեքների փոփոխության մասին շատ է խոսում, շատերն ասում են մեծամասամբ կախված է իշխանությունից, մարդիկ կան ասում են ժողովրդից, մեկ-մեկ ես ասում եմ` հավասար, բայց հիմա կարծում եմ` ժողովրդի խնդիրն է, ժողովրդի ներքին դիմադրողականության հաղթահարման խնդիրն է, որովհետև պիտի ժողովուրդը ցանկանա փոխվել: Մի լավ խոսք կա. կառավարիչն ամբիոնի մոտ կանգնած հարց է ուղղում ժողովրդին՝ ով է ցանկանում փոփոխություններ, բոլորը գոռում են` մենք, ով է ցանկանում փոխվել, բոլորը լռում են: Հիմա խնդիրը ժողովրդի փոփոխության մեջ է, ժողովրդի գիտակցության, ընկալման, մտածողության և, ընդհանրապես, ամբողջ արժեհամակարգը պետք է վերանայվի:

Շարունակելի...

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: