Այսօր՝ 2019-08-25 | RSS | FACEBOOK

Աճառյան փողոցում իրար են բախվել «Օpel»-ները, «ՎԱԶ-2107»-ը, «Nissan»-ը, «Mazda 3»-ը և «BMW»-ն Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել՝ վնասվածքներով. հավանաբար մահացել է ցուլի հարվածից Ոստիկանները Ջերմուկում ապօրինի թմրանյութ են հայտնաբերել Դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք. ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Ոստիկանության զորքերի ևս մեկ մարտական հերթափոխ մեկնել է սահման Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել «Նիկոլ ջան, не можешь петь, не мучай крышу»․ Աշոտյան Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը Էրդողանի հրամանագրով Սահակ եպս. Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել «Այս ամենն այն մասին էր, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի պիտի Տիգրան Ավինյանին ազատի փոխվարչապետի պաշտոնից». Գարեգին Միսկարյան «Կրկին անգամ ուժեղացնում եք Զվարթնոց» օդանավակայանը». Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը Ախալքալաքում առաջին դասարանցիների թիվը նվազել է 13 տոկոսով «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը (ուղիղ). News.am Մահացել է կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյան Դանակահարություն ու կրակոցներ Արցախի փողոցում. 23-ամյա երիտասարդն ի վիճակի չէ խոսել Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին» (տեսանյութ) Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Կրասնոդարի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ից զոհվել է ՀՀ երեք քաղաքացի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին
Երկրաշարժ Արցախում Երկրաշարժ Հայաստանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին Հայոց լեզուն Ջավախքի դպրոցներում գրեթե ոչնչացված է. Նժդեհ Ջավախքցի «Նիկոլը արձակուրդն է վայելում, իսկ արտագաղթը շարունակվում է». Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանը ցանկացել է հրաժեշտ տալ քաղաքապետի պաշտոնին. Փաշինյանը հորդորել է մի քիչ էլ սպասել. «Իրավունք» Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից. Արմեն Աշոտյան «Կարծես՝ շատ քչերին է հետաքրքրում Ախթալայի պոչամբարը». Դանիել Իոաննիսյան Լուրը պատվիրել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդի. Աննա Հակոբյանի գրասենյակ Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային «Քշի վրեքները». Վայոց Ձորում մայր արջն ու քոթոթները սարսափահար փախչում են իրենց հետապնդող մեքենայից (տեսանյութ) Ռուսաստանում ջրհեղեղի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ են կորել Մերկ տղամարդիկ՝ Կիևի կենտրոնում Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին Արցախում ողբերգական վթարի հետեւանքով զոհված 5 քաղաքացիները Սյունիքից են՝ մի ընտանիքից. մանրամասներ Ղարաքիլիսայում գտնվող Սուրբ Թադեւոսի վանքում աստվածային պատարագ են մատուցել Ղազինյան. Վստահություն ունենք, որ Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման Վերացնել արտահանման խոչընդոտները. նախարարը հանդիպել է կաթնամթերք արտադրողների հետ Թունիսում վերջին հրաժեշտն են տվել երկրի 92-ամյա նախագահին
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը. քայլեր, որ փոխեցին բազմաթիվ իրողություններ Հայաստանում

 
Հանրապետության հրապարակը՝ հեղափոխության օրերին

2018 թվականի մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխման դեմ պայքարը։

Քայլարշավի մասին Փաշինյանը հայտարարեց իր ֆեյսբուքյան էջում, նա նշեց, որ մտադիր է14-օրյա քայլարշավ իրականացնել դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ «ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի»։ Ընդդիմադիր պատգամավորը կուսակիցների հետ Երևանի Ազատության հրապարակում նախատեսում էր լինել ապրիլի 13-ին: Մինչ այդ երթի մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհ պիտի անցնեին միայն քայլելով՝ այդ ընթացքում այցելելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներ։

ԱՊՐԻԼԻ 1

Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Փաշինյանը նշեց , որ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կկարողանան հաջողության հասնել Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ իրենց պայքարում, եթե Հայաստանի քաղաքացիները իրենց նման լիազորություն տան:

Globnews.am-ը ներկայացնում է Փաշինյանի երթուղին և գրանցած հաջողությունները:

ԱՊՐԻԼԻ 3

Արդեն Լոռիում գտնվող «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ պայքարի իրենց մեթոդը աննախադեպ է Հայաստանում, քայլերթի ընթացքում ոչ թե ելույթներ են ունենում, այլ պարզապես բնակիչների ուշադրությունն են հրավիրում իրենց օրակարգի վրա՝ փորձելով ոգևորել նրանց՝ մասնակցելու իրենց գործողություններին: Ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը մի քանի անգամ շեշտեց, որ իրենք դեմ են բռնությանը և ընտրել են պայքարի խաղաղ միջոցներ: Հաղթանակի հասնելու համար, Փաշինյանի համոզմամբ, կարևոր է, որ յուրաքանչյուրն «իր քայլն» անի․ - «Անպայմանորեն լինելու է գործողությունների գործընթաց: Սա չի լինելու հանրահավաք - տուն գնալու գործընթաց: Իսկ թե վերջնարդյունքին հասնելու հավանականությունը ինչքանով է մեծանում, դա կախված է ամեն մարդու ներկայությունից:

Այսինքն՝ ցանկացած ոք, ով իր քայլը անում է, իր մասնակցությամբ ավելացնում է հաջողության հավանականությունը»: Հարցին՝ թե ինչպես են խաղաղ միջոցներով պայքարելու այն դեպքում, երբ իշխանությունները հաճախ ուժի գործադրմամբ են ճնշել տարբեր շարժումների անհնազանդության ակցիաները, Փաշինյանը պատասխանեց. - «Ենթադրենք, մեր նկատմամբ ուժ են գործադրում, որ մենք էս տարածքից հեռանանք, մենք կփորձենք ուղղակի էդ տարածքից չհեռանալ: Ոչ թե ինչ-որ մեկին ծեծելով, ինչ-որ մեկին խփելով, այլ փորձելով, մենք իրար հետ ուժեր գործադրելով, որպեսզի էդ տարածքից չհեռանանք: Ուզում ենք, որ հստակ լինի, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ոստիկան, Ազգային անվտանգության ծառայության յուրաքանչյուր աշխատակից հասկանա, որ ինչ էլ իրենք անեն, մենք իրենց նկատմամբ ոչ մի բռնություն չենք գործադրելու, մենք իրենցից որևէ մեկին որևէ վնաս չենք պատճառելու՝ անկախ նրանից, թե նրանք ինչ բռնություն մեր նկատմամբ կգործադրեն»:

ԱՊՐԻԼԻ 4

Սպիտակ քաղաքում Փաշինյանը հայտարարեց. ««Ելք» դաշինքը որոշել է, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետն անընդունելի է դաշինքի համար: 2017 թ․ հունիսին ես «Ելք» խմբակցության անունից լիազորված ասել եմ, որ եթե հանրապետականները փորձեն Սերժ Սարգսյանին երրորդ ժամկետով կարգել Հայաստանի ղեկավար, ուրեմն ժողովուրդը պետք է իմանա, որ ունի հնարավորություն՝ դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը: Հիմա մեր գործընկերներն ասում են, որ ժողովուրդը չի կարող դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը:

Մենք փոփոխությունների համար մանդատ չենք ակնկալում Սերժ Սարգսյանից, մենք փոփոխությունների համար մանդատ ենք ակնկալում ժողովրդից: Դրա համար մենք դուրս ենք եկել և փողոցներով քայլում ենք և մենք հավատարիմ ենք մեր առաքելությանը: Դա, ըստ էության, ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլև «Ելք» դաշինքի առաքելությունն է: Ես էլի եմ ասում, որ այս քայլարշավում ներկայացնում եմ «Ելք» դաշինքի ընտրողների 90 և ավելի տոկոսին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ՕՐ 5

Փաշինյանը հայտարարեց, որ միանշանակորեն մերժում է դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջակած քաղաքական պայքարի տարբերակը՝ կապված վերահսկողական մեխանիզմ ունեցող որոշ պաշտոններ ընդդիմությանը զիջելու հետ: «Ես կարող եմ միանշանակ ասել, որ «Իմ քայլը» արշավն ընդդիմության համար որևէ պաշտոն ապահովելու նպատակ չունի և չի ունեցել: Այս համատեքստում դրա մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես բացառում են այդ հարցում համաձայնոթյունն իշխանության հետ»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:

ՕՐ 6

«Արեք ձեր քայլը և Սերժ Սարգսյանը կանի իր հետքայլը», քայլարշավի 6-րդ օրվա ընթացքում նշում է Փաշինյանը:

ԱՊՐԻԼԻ 8

«Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները Ծովագյուղում 10 րոպեով փակեցին Երևան-Դիլիջան մայրուղին: Հրմշտոց տեղի ունեցավ, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք այս քաղաքական պայքարը տանում ենք նաև հանուն ձեր իրավունքների: Մենք հարգանքով ենք վերաբերվում ձեզ և կոչ ենք անում, որ դուք էլ փոխադարձ հարգանքով վերաբերվեք մեզ: Խնդրում եմ ավելորդ մի լարեք իրավիճակը: Մենք 10 րոպե փակում ենք [ճանապարհը]: էս քայլը ձեր դեմ չի ուղղված, էս քայլը ուղղված է Սերժ Սարգսյանի դեմ», - ասաց Փշինյանը:

ԱՊՐԻԼԻ 9

Իմ քայլականները հայտնում էին իրենց նկատմամբ հետապնդումների մասին: Սերժ Սարգսյանի՝ արդեն վարչապետի պաշտոնում հետագա պաշտոնավարման դեմ ակցիաներ կազմակերպող քաղաքացիական ակտիվիստները բարձրաձայնում են հետապնդումների մասին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արփի Դավոյանը հայտնել էր, որ այդ օրը առավոտյան իր բնակարանի շեմին գլխատված ճնճղուկ է գտել: Ակտիվիստը սա համարում է «զգուշացում՝ վախեցնելու միջոցով»․ - «Ես կարծում եմ, որ դրա մեջ սպառնալիք կա՝ ուղղված ինձ, կապված իմ գործունեության հետ: Ես չեմ կարծում, որ նման բաները պատահական են լինում: Զարմանալի է, որ 21-րդ դարում մարդիկ դեռևս շարժվում են իտալական մաֆիայի կանոններով»:

Անուշ Լալայանն էլ համացանցում գրառում էր կատարել, որ ապրիլի 6-ին մայրաքաղաքի փողոցներից մեկում արագաչափը վարտիքով ծածկելու համար 4-5 ոստիկաններ են այցելել իր տուն ու աշխատավայր: Անուշը պատմեց, որ ոստիկաններին տանը դիմավորել է մայրը, իսկ երբ աշխատավայր են եկել, ինքը չի ցանկացել նրանց հանդիպել: Ծանուցագիրն այդպես էլ չի ստացել:

Արմեն Սարգսյանի երդմնակալությանը ընդդիմադիր «Ելքի» պատգամավորները ներկա չեն եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ Փաշինյանն ասաց, որ գործընկեր կուսակցությունների հետ չի հասցրել քննարկել մասնակցության հարցը՝ քննարկման անհրաժեշտություն անգամ չի եղել․ «Բանը քննարկման չհասավ, որովհետև մեր գործընկերներից մեկի դիրքորոշումը մենք ի սկզբանե գիտեինք, մյուս գործընկերն էլ արդեն մինչև քննարկումը հայտարարել էր, որ չեն մասնակցելու, այնպես որ քննարկան անհրաժեշտություն չեղավ»:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ապրիլի 13-ին՝ երբ խորհրդարանը վարչապետ կընտրի, իրենք արդեն կլինեն մայրաքաղաքում, որտեղ էլ՝ Ազատության հրապարակում, կմեկնարկի իրենց և Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքներ սկսած մեկ այլ՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համատեղ հանրահավաքը։ Ամեն ինչ անելու են, որպեսզի Ազատության հրապարակի հանրահավաքը բազմահազարանոց լինի և ժողովուրդը թույլ չտա Սերժ Սարգսյանին՝ վերադառնալ իշխանության։ Փաշինյանն ասաց, որ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ պայքարող մյուս ուժի՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ դեռ բանակցում են։

Ապրիլի 10-ին, Ազատության ֆեյսբուքյան ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ Եթե ժողովուրդը 100 հազարներով դուրս գա փողոց և ես հաղթանակ չապահովեմ, ես կհեռանամ քաղաքականությունից:

Փաշինյանն արդեն Երևանի Ազատության հրապարակում էր: Այստեղ նա կոչ արեց բոլոր ընդդիմադիր ուժերին միանալ իրեն: «Ես ուզում եմ Ազատության հրապարակի այս հարթակից համերաշխության ձեռք մեկնել Հայաստանի Հանրապետության բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, բոլոր նրանց, ովքեր պայքար են մղել երբևէ Սերժ Սարգսյանի և նրա ապօրինի իշխանության դեմ», - հանրահավաքի ամբիոնից դիմելով ընդդիմադիրներն՝ ասաց նա:

«Սիրելի գործընկերներ, մենք այս ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք ունեցել, շատ վիճել ենք, կռվել ենք, երբեմն վիրավորել ենք նաև իրար, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հանուն մեր ժողովրդի ի վերջո միավորվենք Ազատության հրապարակում և ներենք իրար ամեն ինչի համար», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ԱՊՐԻԼԻ 14

Փաշինյանն ակտիվիստներին կոչ արեց մեկնել Ծաղկաձոր, որտեղ նախատեսվում է ՀՀԿ խորհրդի նիստը: Առավոտյան, դիմելով գիշերը Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ավելի քան հարյուր ցուցարարներին, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը, որտեղ նախատեսվում է հաստատել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, Երևանի Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակի փոխարեն կանցկացվի Ծաղկաձորում։ Սակայն ընդդիմադիրները չհասցրին հասնել Ծաղկաձոր, քանի որ նրանց հայտարարությունից 30 րոպե անց արդեն ՀՀԿ-ն նիստ էր գումարել: Փաշինյանն էլ կոչ արեց ցուցարարներին Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ծաղկաձորում արդեն իսկ տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստ, որի ընթացքում որոշվել է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, վերջինիս իշխանավարման դեմ պայքարող ցուցարարների պլաններում փոփոխություն է տեղի ունեցել։

«Ժողովուրդ ջան, ուզում եմ դարդերս ձեզ հետ կիսվեմ», ֊ դիմելով Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին, քիչ առաջ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ ֊ «Ասում ենք՝ գնում ենք Հանրապետականի գրասենյակը շրջափակենք՝ գնում են Ծաղկաձոր։ Ասում ենք, լավ, կգանք ձեզ Ծաղկաձորում կշրջափակենք՝ մեր հայտարարությունից կես ժամ հետո ՀՀԿ խորհրդի նիստ Փաշինյանը նաև կոչ արեց 16:30֊ին հայտարարված ավտոերթի մասնակցել՝ Ավանի «Հարսնաքար» ռեստորանի փոխարեն գալ Մաշտոցի պողոտա ֊ Մոսկովյան փողոցների խաչմերուկ։

«Գաղափար կա, որ ավտոերթ անենք՝ «Փնտրում եմ հանրապետականին» կարգախոսով», ֊ ազդարարեց ընդդիմադիր գործիչը։ Նույն օրվա ավարտին Փաշինյանը կոչով հանդես եկավ. «Ժամը եկել է, արի՛ հրապարակ և տե՛ր կանգնիր քո ազատությանը, արի՛ հրապարակ, և տե՛ր կանգնիր քո պետությանը, արի՛ հրապարակ, և տե՛ր կանգնիր քո հաղթանակին, արի՛ հրապարակ, և տե՛ր կանգնիր քո հայրենիքին», - կոչ արեց ընդդիմադիր գործիչը։ «Եվ ուրեմն՝ քայլ արա, մերժիր Սերժին», - եզրափակեց Փաշինյանը։

ԱՊՐԻԼԻ 15

Փաշինյանը հայտարարեց իրենց մշակած գործողությունների պլանի մասին: «Մենք հայտարարել էինք գործողությունների պլան «14+4»։ 14 օրը քայլարշավն էր, 4 օրը Երևանն էր , երկու օր է մենք հրապարակում ենք, սա երրորդ օրն է, ես ուզում եմ ասել, որ երեկ ավարտվեց մեր գործողությունների առաջին փուլը, ես կարծում եմ, որ էդ գործողությունների առաջին փուլը ավարտվեց լրջագույն հաջողությամբ», - նշեց Փաշինյանը՝ շարունակելով. «14+2-ի ընթացքում մենք կարող ենք արձանագրել, որ մենք ունենք համատարած համակրանք և աջակցություն Հայաստանում և Սփյուռքում։ Այդ համակրանքը կոնկրետ գործողություն է դառնում՝ միան երեկվա ընթացքում մեզ ի աջակցություն Հայաստանից և Սփյուռքից մոտավորապես 1 միլիոն 700 հազար դրամի դրամական փոխանցում է արվել և այստեղ մեկուկես օրվա ընթացքում հանգանակվել է 900 հազար դրամ, սրանք նշաններ են, որ մենք լրջագույն պետք է գնահատենք։ Սա լավ է, արդյունք է, բայց սա այն չէ, ինչ ուզում ենք»։

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ գործողությունների շատ մանրամասն պլան են քննարկել, որը պետք է մեկնարկի վաղն առավոտյան։

«Պայքարը պետք է լինի ցանցային, այդ գործողությունները չեն հատելու Քրեկան օրենսգրքի սահմանները, բոլոր գործողությունները լինելու են իրավունքի շրջանակներում, լինելու են խաղաղ քաղաքացիական անհնազանդության տրամաբանության մեջ, որի նպատակը լինելու է կանխել 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետ»:

Նույն օրը՝ հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հայտարարեց՝ «Վաղը առավոտյան 8։15 րոպեից պետք է սկսվեն զանգվածային քաղաքացիական անհնազանդությունների գործողություններ և այդ գործողությունները պետք է անեք դուք, սիրելի հայրենակիցներ, դուք՝ ձեր, ես՝ իմ մասով, այդ գործողությունները որևէ մեկին վտանգի և ռիսկի տակ չեն դնում», - հայտարարեց Փաշինյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին նախ արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող բոլոր կամուրջները: Ընդդիմադիր գործիչը նաև կոչ արեց քաղաքացիներին բանկերից իրենց գումարները կանխիկացնել, ինչպես նաև դասադուլ և գործադուլ հայտարարել։

ԱՊՐԻԼԻ 16

Ազգային ժողովի շենքի մատույցներում տեղի ունեցավ ընդհարում ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր մուտք գործել ԱԺ շենք, ոստիկանները համաձայնեցին թույլ տալ միայն նրա և մյուս երեք պատգամավորների մուտքը: Փաշինյանը հայտարարեց, որ իրեն պայմաններ չպետք է թելադրեն, ապա ասաց, որ ցանկանում է որպես պատգամավոր ընդունել իր մոտ ընդունելության եկած քաղաքացիներին՝ ցուցարարներին: Ապա նա փորձեց արգելափակոցի վրայով անցնել դեպի ոստիկանության պատնեշը:

Ոստիկանները խոչընդոտեցին նրան և նրան հետևող ցուցարարներին, ինչին հաջորդեց քաշքշուկ, որից հետո էլ ոստիկանները փշալարերով փակեցին դեպի ԱԺ ճանապարհը:

Ոստիկանությունը նաև հատուկ միջոցներ օգտագործեց, ըստ երևույթին՝ ձայնային նռնակներ: Այդ օրվա ընթացքում Փաշինյանը ոստիկանությանը կոչ արեց ձայնային նռնակներ չօգտագործել: Օրվա եզրափակիչ հանրահավաքում ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց աջակիցներին ապրիլի 17-ին, արդեն գիշերվանից շրջափակել Ազգային ժողովի շենքը և այդպիսով տապալել նիստը, որի ընթացքում իշխող կոալիցիան պատրաստվում է վարչապետի պաշտոնում հաստատել Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

ԱՊՐԻԼԻ 17

Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ: Նույն օրը Փաշինյանը հայտարարեց. «Այսօր կայացած հատուկ նիստում Ազգային ժողովը ձայների 76 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին ընտրեց Հայաստանի վարչապետ: Նույն օրը Փաշինյանը հայտարարեց «ժողովրդական ոչ-բռնի թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Նրա գլխավորությամբ հազարավոր ցուցարարներ արգելափակեցին մի շարք պետական գերատեսչությունների շենքեր։ Ընդդիմադիրների բողոքի գործողությունները եզրափակվեցին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքով:

ԱՊՐԻԼԻ 18

Վաղ առավոտյան Փաշինյանը հայտնեց հետագա անելիքների մասին: Փաշինյանը կոչ արեց՝ բարձրաստիճան պաշտոնյանի մեքենա տեսնելիս շրջափակել այն և տեղյակ պահել իրեն: «Բացի այդ, ես երեկ ասացի, որ իշխանությունը Բաղրամյան պողոտայում հնդկական կինո է բեմադրում, և դա եղավ: Իշխանության ներկայացուցիչները իբրև ընդդիմադիրներ ներկայանալով ջարդ ու փշուր են արել լուսացույցեր, նստարաններ և այլն: Սակայն մեր հավաքը ժամը 10-ին ավարտվել էր, և մենք տուն էինք գնացել: Երեկվա վիճակը դարձավ պարզապես ծաղրի առարկա», նշեց Փաշինյանը: Օրվա ընթացքում ցուցարարները ցանցային ճանապարհով փակում էին փողոցները: Ապա՝ գիշրվա ընթացքում, Փաշինյանի գլխավորությամբ քայլերթ իրականացրին դեպի Բաղրամյան պողոտա: Հասնելով Բաղրամյան 26՝ ցուցարարները հանդիպեցին ոստիկանական պատին:

Ապրիլի 18-ին Փաշինյանը հայտնեց նաև, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ զգում է ժողովրդական թավշյա հեղափոխության շունչը:

ԱՊՐԻԼԻ 20

Շարունակվեցին համահայաստանյան ցույցերը: Հայտարարվեց, որ Սերժ Թանկյանը հաջորդ օրը այցելելու է Հայաստան: Օրվա մասին խոսելիս Փաշինյանը նշեց, որ ապրիլի 20-ին ակտիվիստները հրաշալի են իրականացրել իրենց բողոքի ցույցերը: Նույն օրվա ընթացքում արտերկրից եկած ակտիվիստները ևս ելույ ունեցան:

ԱՊՐԻԼԻ 21

Հաջորդ օրը հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը: Հանդիպումն անցավ առանց փողկապների, և կարծես որևէ արդյունք չունեցավ:

ԱՊՐԻԼԻ 22

Հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարսգյանը: Սակայն 1.30 րոպե տևած բանակցությունը ոչ մի արդյունք չունեցավ:

Նույն օրվա ընթացքում Էրեբունի վարչական շրջանում ձերբակալվեց Նիկոլ Փաշինյանը: Ձերբակալվեցին նաև Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը:

Ձերբակալությունից հետո Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ պետք է շարունակվեն ցույցերը:

ԱՊՐԻԼԻ 23

Ցուցարարներին միացան նաև զինծառայողները: Ժամեր անց Փաշինյանն ազատ արձակվեց և հայտնեց, որ շուտով Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու: Նույն օր շարժմանը միացավ Գագիկ Ծառուկյանը: Քաղաքական հետաքրքիր գործընթացն այս օրվա ընթացքում շարունակվեց. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

ՄԱՅԻՍԻ 1

Քաղաքական խաղաղ անհնազանդություններից հետո թվում էր՝ Փաշինյանին Աժ-ը առանց որևէ հակադրության կընտրի վարչապետ, սակայն մայիսի 1-ին ԱԺ-ն Փաշինյանին չընտրեց վարչապետ:

Փաշինյանը Աժ-ից գնաց Հանրապետության հրապարակ, որտեղ հայտարարեց, որ մայիսի 2-ին ողջ հանրապետությունում դասադուլ և գործադուլ պետք է իրականացվի:

ՄԱՅԻՍԻ 8

Փաշինյանն ընտրվեց վարչապետ: