Այսօր՝ 2020-01-29 | RSS | FACEBOOK

Ի՞նչ նպատակ էր հետապնդում այսօրվա ոստիկանության, ներեցեք, նրան հրահանգողի «հերոսական պահվածքը. Ավետիք Իշխանյան Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել. ապօրինի զենք-զինամթե՞րք Ով ասես շնորհավորական ուղերձ է հղում. գուցե մինչ այդ արժանանաք ուղերձ հղելու պատվի՞ն... Բախվել են «Opel Zafira»-ն եւ «Kia Rio»-ն. վերջինս վրաերթի է ենթարկել երկու կանանց Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ․ Փաշինյանի գրառումը Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում. «Հրապարակ» Հայկ Մարությանը, ԱԺ նիստը չսկսված, այցելել է Արարատ Միրզոյանին. «Հրապարակ». Արման Բաբաջանյանը այժմ նստում է ԲՀԿ-ի «կողքին»՝ ԱԺ-ի «էլիտար թաղամասում». «Հրապարակ» Փաշինյանը կանալքի տակ է պահում ոչ միայն ՌԴ նախագահի, այլ նաեւ ՌԴ վարչապետի ընկերոջը. «Հրապարակ» Առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են. Աշոտյանը Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության մասին Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան Զենքը որսորդական էր․ ինչու էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա». «Ժողովուրդ» «Գողական մեծ սխոդկա» է սպասվում. «Իրավունք» Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել. «Իրատես» ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում. «Իրատես» «Լիդիան Արմենիա»-ն տուգանվել է. «Ժողովուրդ» Ատելության մթնոլորտի ծանր հետևանքները. «Փաստ»
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Սա է Ձեր բառապաշարը, ամոթ Ձեզ». Մարիա Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանին - տեսանյութ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Չի կարելի ասել, որ լիդեր չկար, լիդերը Նիկոլ Փաշինյանն էր. Էդգար Վարդանյան

 

Globnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք` հեղափոխության տարբեր մասնակիցների և իրադարձություններին տարբեր տեսանկյուններից մոտեցող մասնագետների միջոցով փորձելով ներկայացնել ու բացատրել այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչ աշխարհին հայտնի դարձավ որպես թավշյա հեղափոխություն: Մեր զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանն է:

- Ինչպե՞ս հեղափոխությունը դարձավ հնարավոր:

- Հեղափոխությունը դարձավ հնարավոր նախ այն բանի պատճառով, որ հասարակությունում ձևավորված էր սեփական իրավունքները պաշտպանելու ունակ և սեփական իրավունքների հաստատման համար պայքարելու ցանկություն և կարողություն ունեցող որոշակի հատված: Ակտիվ հատված, որն արդեն իսկ փորձված էր, որն ուներ տարբեր տեսակի քաղաքացիական նախաձեռնությունների, տարբեր տեսակի քաղաքական բողոքի ակցիաների մասնակցելու փորձ, որոշ դեպքերում նաև հաջողված փորձ։ Նաև պետք է երևի նշել հետևյալ գործոնը՝ մարդիկ կարծես թե ինչ-որ տեղ ճարահատյալ իրավիճակում էին գտնվում, այսինքն՝ անընդհատ դժգոհում էին, անընդհատ փորձում էին ինչ-որ բան փոխել, որը չէր ստացվում, և կարծես թե կարողացան մոբիլիզացնել իրենց ուժերը և վերջին անգամ փորձել ճարահատյալ ինչ-որ մի բան անել, և դա նաև բերեց նրան, որ մարդիկ կորցրին վախը, իրենց որևէ բան չէր կանգնեցնում:

Շատ կարևոր գործոններից մեկն այն է, որ պայքարող հանրությունը, որ մասնակցում էր բողոքի ակցիաներին, այս անգամ չափազանց ներկայացուցչական էր՝ տարբեր շերտեր, տարբեր խմբեր մասնակցում էին այդ բողոքի ակցիաներին, կարելի է ասել՝ որևէ խումբ, որևէ շերտ անմասն չէր մնում, և նրանք, որոնք չէին մասնակցում, տանն էին նստած, անպայման ունեին որևէ ընկեր, կամ բարեկամ, հարազատ, որը մասնակցում էր, և դա ապահովեց նաև նրանց մասնակցությունը: Մարդիկ արդեն ամոթ համարեցին դուրս չգալ փողոց։ Կարծես թե 2 տարբեր նախաձեռնություններ զուգահեռ էին գործում՝ մեկը քաղաքական, մյուսը՝ քաղաքացիական, և դա էլ վստահություն առաջացրեց մարդկանց մոտ, որ այս անգամ գուցե կարող է ստացվել, կամ նույնիսկ եթե չստացվի, իրենք վստահ են, որ այս պայքարն ամբողջությամբ արդար է, և հնարավոր չէ կեղծել, որովհետև համ վստահություն ներշնչող տարբեր քաղաքացիական ակտիվիստներ, ՀԿ-ներ են ներգրավված, շատերի կողմից հարգված պատգամավորներ, կամ քաղաքական գործիչներ, և նաև հետևյալ գործոնը լուրջ դեր խաղաց: Ինչպես տեսնում եք՝ բազմաթիվ գործոններ են պատասխանատու այս հաջողության համար: Չկա մեկ գործոն, որ մենք ասենք՝ այ էս գործոնով էր պայմանավորված, որ հաջողեց պայքարն այս անգամ:

Եվ նաև կարող եմ հետևյալ գործոնը նշել, որպես հաջողությանը նպաստող գործոն, դա Նիկոլ Փաշինյանի և իր թիմի անձնուրաց, անվախ, առաջին գծում միշտ լինելու պատրաստակամությունն էր: Դա էլ մարդկանց ոգևորգեց։ Նաև հաջորդ գործոնը կարող եմ նշել այն, որ Սերժ Սարգսյանը փաստացի խաբեց մարդկանց, և մարդիկ որոշակի հույս ունեին, որ իշխանությունները գնալու են ռեժիմի փափկացման ճանապարհով, որ լինելու է որոշակի ազատական բարեփոխումներ, Կարեն Կարապետյանի հետ որոշակի սպասումներ կային կապված, որ նա միգուցե օլիգարխիկ համակարգին դեմ գնացող բարեփոխումներ կանի, և այդ սպասելիքները չարդարացան, հակառակը՝ մարդիկ տեսան, որ ամեն ինչ գնում է դեպի ավելի ավտորիտար պետություն սարքելու ուղղությամբ։

- Ձեր կարծիքով` ո՞ւմ կարելի է համարել հեղափոխության լիդեր կամ լիդերներ:

- Չի կարելի ասել, որ լիդեր չկար: Այդ լիդերը Նիկոլ Փաշինյանն էր: Բայց մյուս կողմից՝ մարդիկ բազմաթիվ պայքարի մասերում, հատվածներում ունեին ինքնուրույնություն՝ ավտոնոմիա: Փաստացի իրենք էին հենց որոշում կայացնողները յուրաքանչյուր դեպքում, երբ օրինակ՝ փողոց էին փակում: Նրանց ոչ ոք չէր ասում՝ գնացեք էս ինչ տեղը, էս ինչ բանն արեք: Այսինքն՝ ընդհանուր ստրատեգիան ներկայացվում էր Նիկոլի կողմից, բայց նաև պետք է նշել, որ այդ ստրատեգիաներն էլ այնպես չէ, որ Փաշինյանը միանձնյա էր որոշում: ՔՊ-ն և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, նաև որոշ ակտիվիստներ, դրսից նույնիսկ մասնակցում էին որոշումների կայացմանը, քննարկումների փուլեր էին լինում ազատ, երբ մարդիկ մտածում էին՝ ինչպես պետք է պայքարը մղել: Երբ այդ կայացված որոշումը ներկայացնում էր հանրությանը, հանրությունը դա ընկալում էր որպես սեփական որոշում, այսինքն՝ այդ մարդիկ վստահություն են ներշնչում, որոնք նախապես ավելի փորք խմբերով ինչ-որ քննարկումներ էին անում: Բացի այդ, մարդկանց հոգեհարազատ էր այն, ինչ արվում էր: Հետաքրքիր էր նաև՝ ինչ-որ տեղ ֆեստիվալի մթնոլորտն էր, որը գրավում էր մարդկանց:

- Որո՞նք են հեղափոխության կարևոր քայլերը:

- Ամենակարևորն այն էր, որ նախ ասվեց՝ «մենք չենք մերվելու այս իրավիճակին, մենք սա չենք ընդունում, մենք պատրաստ ենք սրա դեմ պայքարել, մենք հնարավորինս ամեն ինչ անելու ենք, որ իշխանությունների այս սցենարը չիրականացվի»: Էդ առաջին քայլն էր, երկրորդը՝ «այ հենց մենք առաջին գծում ենք լինելու, մենք ենք սկսում, եթե տուժող է լինելու, մենք ենք տուժվելու՝ քաղաքական գործիչներս ու քաղաքացիական ակտիվիստները, որոնք գործում էին «Մերժիր Սերժին» ֆորմատով»: Պարզ նպատակ էր դրված, հասկանալի, ընկալելի, ընդունելի: Մարդիկ չէին ուզում Սերժի իշխանության երկարացում, մարդիկ չէին ուզում, որ պահպանվի այդ ռեժիմը՝ ավտորիտար, օլիգարխիկ, շահարկող, մարդկանց ճնշող, կեղեքող, և փաստորեն հասկանում էին, որ եթե հնարավոր է էնպես անել, որ Սարգսյանը չընտրվի վարչապետ, էդ նշանակում է՝ մենք փաստացի թուլացնում ենք իշխանությունների դիրքերը, հնարավորություն ենք ստանում հաստատել արդեն նոր՝ ավելի արդար քաղաքական ռեժիմ:

Եվ հաջորդ կարևոր բանը էն էր, որ ապակենտրոն պայքար էր, ապակենտրոն գործողություններ, և յուրաքանչյուրն իր անելիքը տեսնում էր։ Կարծում եմ, որ շատ կարևոր դեր խաղաց հենց էն հայտարարությունը, և դրան հաջորդած գործողությունը, որ սկսում ենք ապակենտրոն երթերը, փողոցներ փակելը, կամուրջներ փակելը: Եվ կարծում եմ՝ եթե դա չլիներ, շատ դժվար էր լինելու հասնել հաջողության: Եվ իշխանություններին ավելի հեշտ էր ինչ-որ մի տեղ հավաքված մարդկանց ցրել:

Հա, ի դեպ, ասեմ հետևյալ բանը, որ ես բազմիցս, տարիներ շարունակ, երբ վերլուծում էի քաղաքացիական անհնազանդության ակցիաները, քաղաքացիական դիմադրության փիլիսոփայությունն էի ուսումնասիրում, ներկայացնում, ինքս բազմիցս նշել եմ, որ եթե ուզում ես պայքարդ արդյունավետ լինի, եթե քո նկատմամբ ուժ են կիրառում և քեզ ցրում են, ճիշտ է, որ դու նորից վերադառնաս պայքարի: Այսինքն՝ եթե ցրեցին, լավ դու հնազանդվում ես էդ պահին, բայց հետո նորից գալիս ես, մի քանիսին ազատազրկում են, ուրիշները, ընկերները միանում են պայքարին, իրենց փոխարեն են դուրս գալիս: Մեկի ազատությունն են պահանջում, բայց իրենք ևս մասնակցում են նույն տեսակի գործողությունների և այդպես շարունակ: Եվ այս անգամ, ըստ էության, այդպես եղավ, այսինքն՝ ուժ կիրառվեց, մարդիկ չցրվեցին, կամ եթե ցրվեցին, նորից մի ժամ հետո, երկու ժամ հետո կամ հաջորդ օրը հավաքվեցին: Պարզ խնդիր էր դրված՝ որպես նպատակ: Գրավիչ գործողություններ, ապակենտրոն գործողություններ, մարդիկ իրենց սեփական դերակատարությունն արժևորում են, տեսնում էին, որ իրենք լուրջ գործողությամբ են զբաղված և իրենք իսկապես կարողանում են փաստորեն իրավիճակ փոխել, մթնոլորտ փոխել, դժվարություններ ստեղծում իշխանությունների համար: Այդ զգացողությունը առաջացավ մարդկանց մոտ, դա էլ ամենակարևոր կետերից մեկն էր: Եվ էստեղ, իհարկե, սա միգուցե վիճելի հարց է, բայց ես կարծում եմ, որ իշխանությունների այդ անորոշությունը նույնպես դեր խաղաց, այսինքն՝ իրենք չգիտեին՝ ինչ անել, երբ որ իրենք ուժ կիրառեցին, արդեն ուշ էր: Միգուցե, եթե իրենք ուժ կիրառեին ավելի շուտ այս ամենին գործը չհասներ:

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: