Այսօր՝ 2020-01-28 | RSS | FACEBOOK

Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ․ Փաշինյանի գրառումը Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում. «Հրապարակ» Հայկ Մարությանը, ԱԺ նիստը չսկսված, այցելել է Արարատ Միրզոյանին. «Հրապարակ». Արման Բաբաջանյանը այժմ նստում է ԲՀԿ-ի «կողքին»՝ ԱԺ-ի «էլիտար թաղամասում». «Հրապարակ» Փաշինյանը կանալքի տակ է պահում ոչ միայն ՌԴ նախագահի, այլ նաեւ ՌԴ վարչապետի ընկերոջը. «Հրապարակ» Առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են. Աշոտյանը Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության մասին Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան Զենքը որսորդական էր․ ինչու էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա». «Ժողովուրդ» «Գողական մեծ սխոդկա» է սպասվում. «Իրավունք» Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել. «Իրատես» ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում. «Իրատես» «Լիդիան Արմենիա»-ն տուգանվել է. «Ժողովուրդ» Ատելության մթնոլորտի ծանր հետևանքները. «Փաստ» Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել. «Հրապարակ» Սպանդանոցների պատճառով ծագած խնդիրը վկայում է, որ հպարտ հայերն արդեն պոպուլիզմով կերակրվելուն դեմ են ու պատրաստ են պայքարել. «Իրատես» Կիսանախագահականի թեման մնում է օրակարգում. Փաշինյանը դա շատ լավ հասկանում է. «Փաստ» Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ. «Հրապարակ»
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Սա է Ձեր բառապաշարը, ամոթ Ձեզ». Մարիա Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանին - տեսանյութ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ովքե՞ր «բուտերբրոդի մեջ» առան Սերժ Սարգսյանին, հեղափոխությունը դարձա՞վ իրողություն. ներկայացնում է Արա Նեդոլյանը

 

Սերժ Սարգսյանի՝ իշխանական ղեկին անվերջ լինելու հանգամանքը մեկ տարի առաջ՝ 2018 թվականի գարնանը, դժգոհություն արտահայտելու համար մարդկանց փողոց դուրս բերեց: Ու Հայաստանում փոփոխություններ տեղի ունեցան, որ հաճախ հեղափոխություն է ներկայացվում: Ե՞րբ սկսվեց գործընթացը, ովքե՞ր սկսեցին, ինչո՞ւ... Globnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք՝ իրադարձությունների տարբեր մասնակիցների միջոցով փորձելով ներկայացնել ու բացատրել այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչ աշխարհին հայտնի դարձավ որպես թավշյա հեղափոխություն: Մեր զրուցակիցը հրապարակախոս Արա Նեդոլյանն է:

-Ինչպե՞ս և ինչո՞ւ ապրիլյան հեղափոխությունը դարձավ հնարավոր:

-Հետադարձ հայցքով նայելիս՝ ավելի շատ զարմացնում է հակառակ բնույթի հարցը՝ ինչու՞ կամ ինչպես հնարավոր դարձավ նախկին իշխանական կարգը, ինչու՞ այդքան հարատև եղավ: Ապրիլյան հեղափոխության արժեքները, պնդումները մանկական նկարի պես պարզ են՝ գողանալը վատ է, մարդուն, հասարակությանը, ժողովրդին չհարգելը, բանի տեղ չդնելը, բռնի իշխելը վատ է, իշխանությունը ժողովրդինն է և սպասարկում է մարդկանց և ոչ հակառակը: Մի խոսքով, մի պարզ ու լուսավոր պատկեր, որով աշխարհն է ապրում, որը մանկապարտեզներում են աշխարհի մարդկանց սովորեցնում, և որը պարզ գրված է մեր սահմանադրությունում /սահմանադրություներում/ և օրենքներում: Այդ ինչպե՞ս էր նախկին իշխանությունը այդքան տարի բոլորին համոզում, որ իր գոյությունը, օրինական բոլոր պարզ ճշմարտությունների խախտումը ունի մի այլ, թաքնված բայց կարևոր իմաստ. այ դա է զարմանալի: Հավանաբար Խորհրդային Միության ժառանգությունն է, որը գիտակցաբար և բացահայտ ասում էր՝ մերժում է «սովորական» արժեքները, քանի որ փորձարկում է մարդկային և հանրային երջանկությանը հասնելու մի ուրույն ու չտեսնված ճանապարհ: Այդպես են ասում նաև ներկայիս կրոնապետությունները, բայց սերժական վարչակարգը ոչ մի նման հիմնավորում չէր բերում, պարզապես մերժում էր նորմալը, բնականը:

Ապրիլյան հեղափոխությունը պետք է լիներ 10 տարի առաջ, և փորձում էր լինել, իբրև մարտիմեկյան հեղափոխություն, ուժով առկախվեց և սպասում էր օրվան, երբ ուժը գոնե մի պահ կթուլանա: Այդ պահը եկավ ապրիլին:

-Ի՞նչն էր անընդունելի նախկին իշխանության օրոք. Փոխվե՞ց, թե՞ մնաց նույնը։

-Հավանաբար, շատ կարևոր դեր խաղացին իշխանության ներսում առաջացած հակասությունները: Իսկ ինչու՞ առաջացան: Հաստատ ասելն հնարավոր չէ, քննիչների ու պատմաբանների համատեղ երկար աշխատանք է այստեղ հարկավոր, բայց պատկերացնենք մի պահ, որ խաղում ենք «սևերի» կողմից, իշխանության դիրքերից: Գալիս է խաղի կանոններով պայմանավորված նախագահ փոխելու պահը, որը անցած անգամ, թեև արյան գնով, բայց ստացվեց: Այս անգամ էլ ամենապարզ ու ձեռնտու ճանապահն է՝ իշխանության ժառանգորդ նշանակել, կամ նույնիսկ օրինակարգ ձևով ընտրել ՀՀԿ համագումարին, ասենք թե դա լինելու է Պողոսյանը: Հետո՝ սովորական կարգով, ընտրակաշառքով, մի քիչ բռնությունով, ընտրախախտումով՝ ապահովել նրա ընտվելը, և վայելել իշխանության հաջորդ տասը տարին: Սակայն, այդ պարզ ճանապարհը անհասկանալիորեն շեղվեց, կոտրվեց, երկարեց, բարդացավ, դարձավ շատ էքսցենտրիկ մի կառույց, որտեղ փոխվում է սահմանադրությունը, Պողոսյան չի ընտրվում կամ նշանակվում, մնում է Սերժը այլ կարգավիճակով, խաղի մեջ են մտցվում երկու անհասկանալի ջոկեր՝ մեկը ժամանակավոր վարչապետն է, մյուսը նոր նախագահը:

Վերջիններս համատեղ ջանքերով վերևից ու ներքևից «բուտերբրոդի մեջ» են առնում Ս. Սարգսյանին, սկսում են ակնառու «սաբոտաժ», ՀՀԿ-ի զանգվածային չկայացած Պողոսյանը պասիվ նայում է այդ ամեն ինչին, իսկ մյուս կողմից՝ ճշգրիտ քաղաքական հաշվարկ արած Նիկոլը սկասում է իր արշավը: Ինչու՞ խախատվեց սևերի տրամաբանական ու հաղթանակ խոստացող խաղը, ինչո՞ւ այդպես շեղվեց՝ չգիտեմ: Կարող եմ ենթադրություններ անել միայն: Մեկը այն է, որ Հայաստանում իրականում փորձակվում էր Պուտինի իշխանությունը հավերժացնելու մոդելը, որը, հաջողության դեպքում, պետք է կրկնվեր Ռուսաստանում: Այս միտքն երբեմն հնչում է ռուսական մեդիադաշտում: Կամ՝ որ իբրև ստվերային արբիտր իշխանախումբն վստահում էր միայն Ս. Սարգսյանին և պատրաստ չէր վստահել Պողոսյանին: Ինչևէ՝ վերը նշեցի, որ հայաստանյան իշխանական կառույցը անբնական էր բոլոր տեսակետներից, իսկ անբնական կառույց պահպանելը և դժվար է, և, ի վերջո, անհանարին երկար ժամանակահատվածում, հերիք է մեկը սխալվի, սայթաքի, ոչ օպտիմալ որոշում կայացնի, և ամեն ինչն սկսվում է փլուզվել: Ժողովրդավարությունը, սահմանադրական, օրինակարգ վիճակն է որ կայուն է, թույլ է տալիս շտկել սխալները:

- Ինչպե՞ս և ինչո՞ւ աննախադեպ մասշտաբով ժողովուրդը դուրս եկավ բողոքի:

-Նախադեպը հենց մարտի մեկն էր, և ժողովուրդը այն օրվանից պահպանում էր, ինչպես տեսանք, իր բողոքի, նորմալ աշխարհակարգ կառուցելու պատրաստակամությունը: Այս անգամ պարզապես ճիշտ հաշվի առնվեցին մարտիմեկյան դասերը, ժողովրդական հոսանքը չխոչընդոտվեց, կանաչ ճանապահր ստացավ: Ավելի կոնկրետ՝ դե, դրա մասին արդեն շատ է խոսվել՝ ընտրեց բողոքի անընդհատ և ինքնակառավարվող եղանակը, ի տարբերություն հանրահավաքից հանրահավաք ընդհատվող և և կենտրոնացված նախորդ եղանակին, այս երկուսը թերևս բավական են:

-Ո՞ւմ է կարելի համարել հեղափոխության լիդեր:

-Այս անգամ հաշվի էր առնված ինչպես մարտի մեկի, այնպես էլ քաղաքացիական զանգվածային բողոքների փորձը, որոնք ցույց տվեցին որ «մարտավարական», տեղական լիդերությունը հարկավոր չէ, անգամ հիասթափեցնում է մարդկանց, բավական է իրականացնել ռազմավարական լիդերություն, որը Նիկոլ Փաշինյանինն էր: Եվ իր համախոհների խմբինը: Մնացածը անում է մարդկանց նախաձեռնողականությունը, որի պակասը, ինչպես տեսանք, չկար: Նույնն էլ նկատելի էր մարտի մեկին:

-Որո՞նք էին հեղափոխության կարևոր հանգրվանները կամ կարևոր քայլերը, պահերը, իրադարձությունները:

-Շատ կարևոր էին երիտասարդությունն ու կանայք: Նախկին բողոքներում ավելի էր օգտագործվում պատերազմանման, «պայքարի» տրամաբանությունը, այս անգամ՝ սիրո ու համերաշխության, իսկը քաղաքացիական՝ բառի այն իմաստով նաև, որ ոչ ռազմական: Էական էր նաև առաջնորդի՝ Նիկոլ Փաշնյանի այն որակը, որ նա սեփական մարմնով էր ընդունում հեղափոխության ողջ հոգսերը ու վնասները՝ օրերով քայլում էր, փշալարներն հատելով վիրավորվում, բայց և հորդորում էր ուրիշներին դա չանել, բանտ էր ընկնում՝ սեփական մարմինը առավելագույնս գցում էր խաղի մեջ: Դա շատ ազնիվ էր: Դրա հետ զուգահեռ պահպանվում էր հիմնական առանձնահատկությունը որ հեղափոխությունը տոն է և ոչ թե մարտիրոսություն, այս տրամաբանության մեջ է նաև վենդետայից հրաժարումը:

-Թավշյա հեղափոխությունն արդեն փա՞ստ է։

-Փաստ է այն իմաստով, որ սկզբում նշեցի՝ վերականգնվեց սկզբնական պարզ և բնական աշխարհապատկերը, գծանկարը, որ երկինքը վեևում է երկիրը՝ ներքևում, գիշերը մութ է ցերեկը լույս, մարդիկ հնարավորություն ստացան հայտնվել վերջապես իսկական ու բնական, այլ ոչ թե ֆանտասմագորիկ, հիվանդ երևակայության շնունդ աշխարհում: Բայց հայտնվելը դեռ քիչ է, այդ աշխարհում պետք է կյանք ապրել, իսկ այ դա համար արդեն հարկավոր են հանրային կյանքի արժեքային մի շարք հստակացումներ, որոնց հիման վրա ստեղծվում են ռազմավարություններ ու քաղաքական գաղափարներ: Դա է հեղափոխության շարունակությունը, և այստեղ, կա մի զգացում, որ այդ բաները սկսել են հապաղել, դրանց պակասը հեղափոխության օրակարգում ավելի է իրեն զգացնել տալիս: Սակայն, կարծում եմ, որ մեկ տարին համբերելու ողջամիտ ժամկետ է, սկզբից սովորենք մի կյանքին, որտեղ պարզապես չեն գողանում, չեն բռնանում, իշխանությունը չեն զավթում, ձեռքներիցս առնում, ծառ չեն կտրում, պատմական շենք չեն փլում, թեև, այո, պատանիներին շարունակում են ամեն շաբաթ սպանել սահմանում, իսկ աղջիկները աշխատում են օրը տասներկու ժամ հինգը հազարով: Դա նույնչափ բացարձակապես անընդունելի է, և քանի դեռ չեն էլ նշմարվել այդ հարցերն լուծելու ճանապարհները, անգամ հանրությունում դա չի էլ ձևակերպվում իբրև հիմնահարց՝ մենք չենք կարող ասել, որ հղափոխությունն հաղթել է: Ընդամենը երկուսը բերեցի, բայց պարզ է որ նման հարցերը շատ են և հեղափոխությունը հենց դրանց լուծումը տալու համար է արվում:

-Ի վերջո, ինչի՞ հեղափոխություն է տեղի ունեցել՝ արժեքներ, իշխանություն, հասարակական կարծիք, մոտեցում, թե՞․․․․

-Կարելի է մի շարք հիմնարար արժեքներ դիտարկել իբրև հեղափոխության հիմնասյուն, և բոլոր այդ մոտեցումները՝ Ձեր թվարկածները նույնպես կլինեն արդարացված: Ուստի ես կառանձնացնեմ այն արժեքը, որ ինձ է ամենակարևորը թվում, դա կլինի զուտ իմ, սուբյեկտիվ կարևորումը: Կարծում եմ, դա քաղաքաբնակությունն է: Մարդիկ հարյուր տարուց ավելի գալիս էին տարբեր երկրներից, այստեղ ենթարկվում իշխանական ճնշումների և սպանությունների անգամ, դժվար էին իրար հետ լեզու գտնում, քիչ-քիչ վստահում իրար և բավականաչափ ընդունակ չէին համատեղ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, մշակութային ու անձնական գործողություն իրականացնել, համընդհանուր բարեկեցություն գիտակցել: Կարծում եմ՝ այժմ դա բեկվեց, կամ սկսում է բեկվել, ծնվում է առողջ սոցիալական օրգանիզմ: Մենք ունեցանք, ինչպես անգլերենում է ասվում, «հաջողության պատմություն», որը համընդհանուր է, ընդհանուր ջանքերով է արված: Մարդիկ իրար փողոցներում կարող են պարզ դեմքով նայել, կարող են անգամ փորձել ժպտալ անծանոթներին: Դա է, իմ պատկերացմամբ, քաղաքաբնակությունը:

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: