Այսօր՝ 2019-08-23 | RSS | FACEBOOK

Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը եւ ժամանակ ձգել. Աշոտյան Ցանկացած փորձ՝ բիրտ ուժով լուծել հանքի շրջափակման հարցը՝ կարժանանա հանրության բացասական գնահատականին. հայտարարություն ՀՀ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը ՊՆ ավտոմեքենայի վթարի դեպքով նյութեր են նախապատրասվում «Անգրագետ Պողոս» ձևակերպումը, կարծում եմ, լավագույնը չէր. Բաբկեն Թունյան «Տարիների հեռվից գուցե հասկանանք, թե ինչպես երկրի ղեկը վստահեցինք բանակից թռած դասալիքներին». Լուսինե Հարոյան Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք. ՔԿ «Միայն Հայաստանում կարող է լինել կալանավոր, դատական գործ, բայց չլինել դատավոր ու դատական նիստ». Արայիկ Պապիկյան ՀՀ դեսպանը Բելառուսի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է ՏՏ եւ տուրիզմի ոլորտներում համագործակցության առավելությունները Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Ստեղծվել է Եվրասիական մայրցամաքի տրանզիտային համաժողովի կազմակերպման աշխատանքային խումբ Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Աղբահանության հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կմեկնի Բելառուս Նավալնին ազատ է արձակվել 30-օրյա կալանքից հետո ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ Անասունի գողությունները մեր լեռներում չեն բացահայտվում, հետաքրքիր է ինչո՞ւ. Եզդի բնակչի բաց նամակը՝ Փաշինյանին Դավիթաշենում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մատուցողների վիճաբանությունն ավարտվել է 3 հոգու դանակահարությամբ «Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի հավասարակշռված շահի վրա». Փաշինյանը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին
Երկրաշարժ Արցախում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին Երկրաշարժ Հայաստանում Հայոց լեզուն Ջավախքի դպրոցներում գրեթե ոչնչացված է. Նժդեհ Ջավախքցի «Եթե իմանայիք, որ Սերժը, Լֆիկը, Նեմեցը, SAS-ի Արտակը, չյոռնի Գագոն, Տարոնը և մնացածը պատասխանատվության չեն ենթարկվելու, դուրս կգայի՞ք հեղափոխություն անելու». Գևորգ Աճեմյան «Նիկոլը արձակուրդն է վայելում, իսկ արտագաղթը շարունակվում է». Էդուարդ Շարմազանով Այսօր մահացած զինծառայողը կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ. նոր մանրամասներ Հայկ Մարությանը ցանկացել է հրաժեշտ տալ քաղաքապետի պաշտոնին. Փաշինյանը հորդորել է մի քիչ էլ սպասել. «Իրավունք» Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից. Արմեն Աշոտյան «Կարծես՝ շատ քչերին է հետաքրքրում Ախթալայի պոչամբարը». Դանիել Իոաննիսյան Լուրը պատվիրել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդի. Աննա Հակոբյանի գրասենյակ Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային «Քշի վրեքները». Վայոց Ձորում մայր արջն ու քոթոթները սարսափահար փախչում են իրենց հետապնդող մեքենայից (տեսանյութ) Ռուսաստանում ջրհեղեղի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ են կորել Մերկ տղամարդիկ՝ Կիևի կենտրոնում Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին Արցախում ողբերգական վթարի հետեւանքով զոհված 5 քաղաքացիները Սյունիքից են՝ մի ընտանիքից. մանրամասներ Ղարաքիլիսայում գտնվող Սուրբ Թադեւոսի վանքում աստվածային պատարագ են մատուցել Ղազինյան. Վստահություն ունենք, որ Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ստացավ, կողմնորոշվեց իրավիճակում և որոշեց, որ ինքը պետք է լինի վարչապետ․ Ստեփան Դանիելյան

 

Globnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք` հեղափոխության տարբեր մասնակիցների և իրադարձություններին տարբեր տեսանկյուններից մոտեցող մասնագետների միջոցով փորձելով ներկայացնել ու բացատրել այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչ աշխարհին հայտնի դարձավ որպես թավշյա հեղափոխություն: Մեր զրուցակիցը քաղաքագետ, խմբագիր Ստեփան Դանիելյանն է։

- Ի՞նչ տեղի ունեցավ նախորդ գարնանը, արդյո՞ք դա հեղափոխություն էր։

- Շատ դեպքերում հեղափոխություն բառը մեզ ծուղակի մեջ է գցում։ Երբ մտածում ենք հեղափոխություն էր, հեղափոխություն չէր: Եթե նույնիսկ համարենք, որ հեղափոխություն էր, հեղափոխությունները լինում են տարբեր՝ ժամանակի և տարածության մեջ, դա ուղղակի անվանումն է, և յուրաքանյուր դեպք մեկը մյուսից տարբերվում է։ Պետք է բառի վրա չկենտրոնանալ, այլ բովանդակության վրա։

Ապրիլյան պատերազմի, «Սասնա ծռերի» դեպքից հետո հիմնական մեխը «վատն ենք, լեգիտիմ չենք, բայց մենք այն ուժն ենք, որը կարողանում է պահպանել ստատուս-քվոն Արցախում» մոտեցումն էր: Պարզվեց, որ չստացվեց, այսինքն՝ լեգիտիմության վերջին կետը չաշխատեց։

Մյուս կողմից, քանի որ Սերժ Սարգսյանը չկարողացավ իր հաջորդին ընտրել և որոշեց ինքը գնալ երրորդ ժամկետով, նորմալ իշխանափոխություն տեղի չունեցավ: Իշխող համակարգում առաջացան ճեղքումներ, այսինքն՝ պայքարը գնում էր միմյանց դեմ, տարբեր կենտրոններ էին ձևավորվել։

2018թ․ ապրիլյան դեպքերի առաջին օրերից ամենաակտիվ մասնակցիներն իշխանության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներն էին, որոնք իրենց աշխատողներին հանում էին միտինգների, քշում էին ինչ-որ դեպքում և մասնակցում իրենց դեմքերով և այլն։

- Օրինակ, ո՞ւմ նկատի ունեք։

- Օրինակ, Սամվել Կարապետյանի ամբողջ տնտնեսական կառույցի մարդիկ ուղարկվում էին ղեկավարության կողմից հանրահավաքների, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքների անդամներն էին մասնակցում ցուցադրական միտինգին, Կարեն Կարապետյանի շրջապատն էր շատ ակտիվ մասնակցում: Նրանք շատ ավելի ակտիվ էին, քան շատ դեպքերում «ընդդիմությունը»։ Ինֆորմացիոն ապահովումն առաջին օրերից գնաց ոչ թե «ընդդիմադիր» մամուլի կողմից, այլ հենց իշխանության տարբեր ճյուղերը ներկայացնող մամուլի կողմից, ընդ որում՝ բացահայտ ձևով։

Այստեղ եկավ մի պահ, որ այդ հանրությունը, որ չէր հավատում, որ կարող է ինչ-որ մի բան փոխվել, իշխանության տարբեր ճյուղերի օգնությամբ ինքը դուրս եկավ փողոց։

Տեղի ունեցավ այդ գործընթացը, իշխանությունը փոխվեց։ Ենթադրվում էր, որ իշխանությունը պետք է անցնի Կարեն Կարապետյանին, սակայն այն հայտնի օրը՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հետո, երբ աննախադեպ կերպով բոլոր փողոցները փակվեցին, օդանավակայանի ճանապարհը փակվեց, չնախատեսված իրավիճակ էր, և հանրությունն արդեն գերակտիվ էր դարձել, արդեն որևէ կոմպրոմիսի չէին կարող գնալ: Արդեն Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ստացավ, կողմնորոշվեց իրավիճակում և որոշեց, որ ինքը պետք է լինի վարչապետ։ Այսինքն՝ այդ պահից սկսած, իմ տեսանկյունից, եղան չնախատեսված զարգացումներ, դրանք արդեն տարերային էին։

- Ինչո՞ւ եք ասում, այսպես կոչված, ընդդիմություն։

Ինչու եմ ես ասում, այսպես կոչված, ընդդիմություն, որովհետև Հայաստանում քաղաքական համակարգը, ցավոք սրտի, այդպես էլ չձևավորվեց: Եթե խոսում ենք պառլամենտական ընդդիմության մասին, պառլամենտական ընդդիմությունը, ըստ էության, չէր ձևավորվել և դա ուներ իր պատճառները։ Իսկ պառլամենտից դուրս եղած ընդդիմությունները իրանք կամ մի մասով որոշակի վերահսկողության մեջ էին իշխանության տարբեր ճյուղերի կողմից, կամ էլ եղել են նախկինում իշխանություն։ Եվ այս մեղադրանքները, որ իրենք ներկայացնում են գործող իշխանությանը, նույն բանը իրենք են ժամանակին արել։

Հիմա խորհրդարանական ընդդիմության մասին․ 2017թ․ Ազգային ժողովի ընտրության ժամանակ, փաստորեն դա Սերժ Սարգսյանի սխալն էր, չորս ֆրակցիա մտավ, որից երեքը կոալիցիա էին՝ Դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան և Հանրապետական, մնաց մի ֆրակցիա, որը պաշտոնական ընդդիմության դերն էր կատարում, որովհետև տենց պետք էր, խորհրդարանում պետք է ընդդիմություն լինի, այն 3 տարբեր ճյուղերից էր բաղկացած, դա ինչ-որ առումով արհեստական կառույց էր։

Մենք տեսանք, որ նույնիսկ ապրիլյան դեպքերին, ըստ էության, 3 տարբեր կուսակցություններից կազմված մի կուսակցություն մասնակցեց, դա էլ ավելի շուտ ոչ թե կուսակցական շարժում էր, այն հանրային շարժման վերածվեց, այսինքն՝ կուսակցական շարժում չէր, կուսակցութուն որպես դասական իմաստով այնտեղ գոյություն չուներ։ Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին է, այդ պատճառներով ես ասում եմ՝ այսպես կոչված «ընդդիմություն»։

- Ինչո՞ւ հեղափոխություն էր կամ չէր։

-Հեղափոխություն էր, թե հեղափոխություն չէր՝ տարբեր գնահատման հարց է, որովհետև դա մաթեմատիկա չի, թեորեմ չի, որ հստակ սահմանումով գնա: Բնականաբար, աքսիոմաներն էլ չեն գործում, այսինքն՝ ինքը բնութագրական հասկացողություն է։ Իմ տեսանկյունից կարող եմ ասել՝ ինչու հեղափոխություն չէր կամ հեղափոխություն չդարձավ: Այն դեռ հնարավորություն ունի դառնալու, եթե շատ լուրջ հեղափոխական փոփոխություններ արվեն։

Այսինքն՝ այդ հեղափոխությունը հենց այս պահին չի լինում, մեկ օրվա ընթացքում չի լինում: Հեղափոխությունն իր հեղափոխական փոփոխությունների մեջ է և այն կարող է լինել ժամանակի մեջ, ասենք մեկ կամ երկու տարվա ընթացքում հեղափոխական փոփոխություններ կարող են լինել։

Նաև քաղաքական հարաբերություններն են, իշխանություն- հասարակություն հարաբերությունների փոփոխություններն են, տնտեսական հարաբերությունների փոփոխություններն են, ինչ-որ կանոնների փոփոխություններն են, արժեքային համակարգի փոփոխություններն են։ Կարևորը, որ սահմանադրության մեջ լինեն ֆունդամենտալ փոփոխություններ, որոնք կփոխեն կառավարման համակարգը։

Մենք դա չենք տեսնում, տեսնում ենք ընդհանուր կարգախոսներ՝ «քայլ արա», «վեր կաց և քայլիր», «մերժիր Սերժին», «տնտեսական հեղափոխություն» և այլն: Բայց տեսնում ենք, որ սրանք մի քիչ դեմագոգիկ կարգախոսներ են, ազդում են հանրության վրա կարճ ժամանակահտվածում, երկարատև պրոցեսում տեսնում ենք, որ այդ հեղափոխությունը ձևակերպված չի:

Շարունակելի...

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: