Այսօր՝ 2019-08-23 | RSS | FACEBOOK

Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը եւ ժամանակ ձգել. Աշոտյան Ցանկացած փորձ՝ բիրտ ուժով լուծել հանքի շրջափակման հարցը՝ կարժանանա հանրության բացասական գնահատականին. հայտարարություն ՀՀ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը ՊՆ ավտոմեքենայի վթարի դեպքով նյութեր են նախապատրասվում «Անգրագետ Պողոս» ձևակերպումը, կարծում եմ, լավագույնը չէր. Բաբկեն Թունյան «Տարիների հեռվից գուցե հասկանանք, թե ինչպես երկրի ղեկը վստահեցինք բանակից թռած դասալիքներին». Լուսինե Հարոյան Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք. ՔԿ «Միայն Հայաստանում կարող է լինել կալանավոր, դատական գործ, բայց չլինել դատավոր ու դատական նիստ». Արայիկ Պապիկյան ՀՀ դեսպանը Բելառուսի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է ՏՏ եւ տուրիզմի ոլորտներում համագործակցության առավելությունները Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Ստեղծվել է Եվրասիական մայրցամաքի տրանզիտային համաժողովի կազմակերպման աշխատանքային խումբ Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Աղբահանության հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կմեկնի Բելառուս Նավալնին ազատ է արձակվել 30-օրյա կալանքից հետո ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ Անասունի գողությունները մեր լեռներում չեն բացահայտվում, հետաքրքիր է ինչո՞ւ. Եզդի բնակչի բաց նամակը՝ Փաշինյանին Դավիթաշենում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մատուցողների վիճաբանությունն ավարտվել է 3 հոգու դանակահարությամբ «Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի հավասարակշռված շահի վրա». Փաշինյանը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին
Երկրաշարժ Արցախում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին Երկրաշարժ Հայաստանում Հայոց լեզուն Ջավախքի դպրոցներում գրեթե ոչնչացված է. Նժդեհ Ջավախքցի «Եթե իմանայիք, որ Սերժը, Լֆիկը, Նեմեցը, SAS-ի Արտակը, չյոռնի Գագոն, Տարոնը և մնացածը պատասխանատվության չեն ենթարկվելու, դուրս կգայի՞ք հեղափոխություն անելու». Գևորգ Աճեմյան «Նիկոլը արձակուրդն է վայելում, իսկ արտագաղթը շարունակվում է». Էդուարդ Շարմազանով Այսօր մահացած զինծառայողը կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ. նոր մանրամասներ Հայկ Մարությանը ցանկացել է հրաժեշտ տալ քաղաքապետի պաշտոնին. Փաշինյանը հորդորել է մի քիչ էլ սպասել. «Իրավունք» Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից. Արմեն Աշոտյան «Կարծես՝ շատ քչերին է հետաքրքրում Ախթալայի պոչամբարը». Դանիել Իոաննիսյան Լուրը պատվիրել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդի. Աննա Հակոբյանի գրասենյակ Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային «Քշի վրեքները». Վայոց Ձորում մայր արջն ու քոթոթները սարսափահար փախչում են իրենց հետապնդող մեքենայից (տեսանյութ) Ռուսաստանում ջրհեղեղի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ են կորել Մերկ տղամարդիկ՝ Կիևի կենտրոնում Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին Արցախում ողբերգական վթարի հետեւանքով զոհված 5 քաղաքացիները Սյունիքից են՝ մի ընտանիքից. մանրամասներ Ղարաքիլիսայում գտնվող Սուրբ Թադեւոսի վանքում աստվածային պատարագ են մատուցել Ղազինյան. Վստահություն ունենք, որ Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Գլխավոր ռեֆորմներ են լինելու, մարդիկ աշխատանք կարող են կորցնել էս պրոցեսում. Արսեն Խառատյան

 

Սերժ Սարգսյանի՝ իշխանական ղեկին անվերջ լինելու հանգամանքը մեկ տարի առաջ՝ 2018 թվականի գարնանը, դժգոհություն արտահայտելու համար մարդկանց փողոց դուրս բերեց: Ու Հայաստանում փոփոխություններ տեղի ունեցան, որ հաճախ հեղափոխություն է ներկայացվում: Ե՞րբ սկսվեց գործընթացը, ովքե՞ր սկսեցին, ինչո՞ւ... Globnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք՝ իրադարձությունների տարբեր մասնակիցների միջոցով փորձելով ներկայացնել ու բացատրել այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչ աշխարհին հայտնի դարձավ որպես թավշյա հեղափոխություն: Մեր զրուցակիցը լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է:

- Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց հեղափոխությունը:

-Ինձ համար հեղափոխությունը սկսվել է 96 թվականի սեպտեմբերի 25-ից: Դե ընտրակեղծարարություն, Բաղրամյան պողոտա, խրհրդարանի շենքի հայտնի իրադարձությունները, որոնք 1996 թ. նախագահական ընտրություններին հետևեցին:

Երբ 2013 թվականին մենք գրում էինք ՔՊ տեքստը, թավշյա հեղափոխությունը ներառել էինք այն ժամանակ: Այսինքն՝ Հայաստան նոր չեմ եկել, եկել-գնացել եմ անընդհատ, պարբերաբար Հայաստանում եմ եղել, ես տենց մի օրով չեմ եկել, էլի: Քայլարշավի նախօրեին՝ մարտի 29-ին էլ, քննարկում էինք, թե ինչ ենք անում, որտեղից ենք սկսում և այլն:

Քննարկումների բոլոր փուլերում եղել եմ: Ընդ որում և ՔՊ-ի հետ եմ եղել, և «Մերժիր Սերժին»-ի: Այսինքն՝ «Մերժիր Սերժին» խմբի էդ քաղհասարակության հետ էլ առանձին եմ եղել: Տենց մի օր չի եղել, դա երկար պրոցես էր: Ես մի բան ասեմ. դեռ 2017-ի հոկտեմբեր-նոյեմբերին կնոջս ասել էի՝ Սերժ Սարգսյանի երրորդ շրջան գնալու դեպքում ես рюкзак-ս վերցնելու եմ, գնամ Երևան:

- Ովքե՞ր էին շարժում առաջ տանողները:

-Իմ կարծիքով, փաստ է՝ քայլարշավի հեղինակը ՔՊ ժողովուրդն էր՝ մի շարք մարդիկ, մի հոգի չէր, բայց ինչ-որ դետալներ առանձին մարդկանց առանձին գաղափարներով են եղել: Բացի այդ, զուգահեռաբար «Մերժիր Սերժին»-ը կար, որը քաղհասարակության էն հատվածն էր, որ պատրաստ էր պայքարել Սերժ Սարգսյանի երրորդ անգամ իշխանության գալու դեմ: Կար նաև 3-րդ խումբ, որը Սուրենն էր Սահակյան՝ «ՔՈ»-ի, Էդ արդեն մտավոր կենտրոն էր, որտեղ քննարկումներ էին ծավալվում: Եվ իհարկե 4-րդ խումբը՝ ուսանողական խմբերը, որոնք զինապարտության օրենքից հետո շարունակում էին ակտիվ գործ անել բուհերում, նաև որոշ իմաստով ակտիվացած էին և ուսանողական ինչ-որ սեգմենտներ իրար գլուխ էին հավաքվում:

- Ըստ Ձեզ՝ ե՞րբ Հայաստանում հասունացավ հեղափոխություն անելու անհրաժեշտությունը:

-Հայաստանում հեղափոխություն անելու անհրաժեշտությունը նոր չէր: Գոնե իմ և ընկերներիցս շատերի համար: Շարունակաբար կեղծիքի, ստի, ընտրակեղծարարության և ժողովրդի կամարտահայտությունը գողացած ուժն էր շարունակում երկիր կառավարել, և ինչ-որ պահից արդեն փորձում էր Հայաստանը, ըստ էության, ռեժիմային դարձնել, որը նաև, կարծում եմ, որ մեր ժողովրդի արժանապատվության խնդիրն էր: Համենայնդեպս, ինձ համար սա առաջին հերթին արժանապատվության խնդիր է եղել:

- Ամեն ինչ հա՞րթ էր ընթանում, եղե՞լ են հուսահատության պահեր:

-Պրոցեսն ինձ համար ուրախության էր, առանձնապես հուսահատ լինելու բան չկար: Ես մի քիչ երկար եմ երևի էս ամենի մեջ եղել, կրկին փորձելու և ամեն ինչ անելու խնդիր կար դրված: Եվ խնդիրն էն էր, որ եթե նույնիսկ մտածում էի, որ ես չեմ կարող չփորձել, սա եղել է իմ հիմնական մոտիվացիան:

Էս իմաստով գուցե անզորությունը կամ ոչինչ չանելը, ոչինչ փոխել չկարողանալը ավելի ուժեղ ստիմուլ էր տալիս: Շատ են եղել հուզիչ պահեր. օրինակ՝ քայլարշավի առաջին գիշերը, երբ առավոտյան հաշվեցի 192 հոգի մարդ էր քնած, իսկ մենք էդ ամբողջ գիշեր չէինք քնել, քայլել էինք, ու էդ ընթացքում գալիս էին, պրովոկացիաներ էին անում, հարբած մարդիկ էին գալիս, քաղաքացիական հագուստով ոստիկաններ էինք գալիս… Բայց հաջորդ օրը ժողովուրդն ավելացավ, ինչը հուսադրող էր, էլ ավելի էր ուժեղացնում:

-Մարդիկ ավելացան, պայքարի արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Դեպի Ձեր պատկերացրած Հայաստան քայլ արվե՞ց:

- Մենք դեռ մեր ուզած արդյունքին չենք հասել և մի 3 տարի էլ կարող է չհասնենք, խնդիրն էդ չի, խնդիրն էն է, որ առաջնային նպատակը, որ դրված էր, լուծվել է: Հայաստանը արմենբաշի չունեցող երկիր է դարձրել, Հայաստանին շատ լուրջ հնարավորություն ա տվել մաքսիմում զարգացման հեռանկարներ ունենալու, Հայաստանի վարկանիշը բարձրացրել ա միջազգային հանրության տարածքում և ամենակարևոր բանն ա, որ ժողովրդի մոտ վստահություն ա առաջացել, որ ինքը հաղթող ա և ինքը կարող ա փոփոխությունների բերի: Ես համարում եմ, որ ավելի քան մեծ խնդիր ենք լուծել դրանով:

-Իսկ հիմա ի՞նչը պետք է առաջնային փոփոխության ենթարկվի:

-Հիմա շատ բան է պետք փոխել: Հիմա պետք է արագ էն հեղինակությունը, որ կառավարությունը և իշխանությունը ունի կապիտալիզացնել, գնալ ինստիտուցիոնալ ռեֆորմների՝ շատ կոնկրետ ուղղություններով: Որովհետև դրանք սոցիալական հետևանքներ են ունենալու, գլխավոր ռեֆորմներ են լինելու, մարդիկ աշխատանք կարող են կորցնել էս պրոցեսում: Այսինքն՝ մի շարք ուժային և անվտանգության ուղղություններում ռեֆորմներ են լինելու (ոստիկանություն և այլն): Մաքսային, հարկային վարչարարության ոլորտում էական ռեֆորմներ պիտի արվեն, ընդ որում հնարավորինս արագ և շուտ, ինչքան որ կարող ենք: Այսինքն՝ ուղղությունները շատ են, ունենք համապարփակ ինստիտուցիոնալ ռեֆորմի օրակարգ, որը, ինձ թվում ա, որ որոշակիորեն ուշանում ա, բայց պիտի հնարավորինս արագ շարժի գցել, որովգետև ժամանակը մեր դեմ ա աշխատում:

- Ի՞նչը հնարավորություն տվեց իրականացնել, ըստ երևույթին, աշխարհի ամենակարճ տևած հեղափոխությունը:

-Արտաքին ուժերի միջամտության բացակայությունը, հանրային գիտակցումը և երկրում կոռուպցիայի մասշտաբները, պրոբլեմբերը: Այնքան իրականությունից կտրված վիճակ էր, որ գուցե գործող իշխանությունը չէր պատկերացնում, որ ժողովուրդը դուրս կգա:

Շատերն ասում են, որ Սերժ Սարգսյանը ճար չուներ, բայց ես միևնույն ա կարծում եմ, որ եթե իսկապես մինչև վերջ գնար, նոր «մարտի 1» կլիներ: Մի հատ «մարտի 1» տեսել ենք:

Հեղափոխությունը հաջողեց, քանի որ լիդերությունը Նիոլ Փաշինյանը վերցրեց. տարիներ շարունակ ընդդիմությունից ա եղել, տարիներ շարունակ ինչքան էլ փորձել են խփեն, փչացնեն, ինքը շարունակական ու հետևողական պայքար է մղել, ուժեղ: Խարիզմատիկ լիդերի առկայությունը նույնպես շատ կարևոր էր:

Շարունակելի...

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: