Այսօր՝ 2020-01-25 | RSS | FACEBOOK

Առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են. Աշոտյանը Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության մասին Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան Զենքը որսորդական էր․ ինչու էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա». «Ժողովուրդ» «Գողական մեծ սխոդկա» է սպասվում. «Իրավունք» Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել. «Իրատես» ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում. «Իրատես» «Լիդիան Արմենիա»-ն տուգանվել է. «Ժողովուրդ» Ատելության մթնոլորտի ծանր հետևանքները. «Փաստ» Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել. «Հրապարակ» Սպանդանոցների պատճառով ծագած խնդիրը վկայում է, որ հպարտ հայերն արդեն պոպուլիզմով կերակրվելուն դեմ են ու պատրաստ են պայքարել. «Իրատես» Կիսանախագահականի թեման մնում է օրակարգում. Փաշինյանը դա շատ լավ հասկանում է. «Փաստ» Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ. «Հրապարակ» Կրկեսի վերածվող խորհրդարան. «Իրատես» Ներառականության «միֆը». ի՞նչ 9 մլրդ-ի մասին է խոսքը. «Փաստ» «Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել». «Հրապարակ» 2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը Սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել այդ թվում «խելացի անասնագոմերի» ծրագրով. Նիկոլ Փաշինյան 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Թվային տրանսֆորմացիան որպես մրցունակության գրավական հայաստանյան ՓՄՁ-ների համար Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ»
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ներսը դուրս հագած ձեռնոցներն ու երկիրն ուտող աղբը

 

Շաբաթօրյակ էր, մի բան, որ մի քիչ ավագ սերնդի մոտ անխզելիորեն կապվում է խորհրդային անցյալի, բովանդակությունից զուրկ ձևով սահմանափակված մի երևույթի հետ, որ, շատ այլ դրական-բացասական իրողությունների նման, միայն խորհրդային անցյալի հետ առնչություն ունենալու պատճառով մերժվում ու չի ընդունվում:

Քչերն էին երկիրը մաքրելու գործին լծվել, շատերն ուղղակի դիտորդի կամ անտարբեր մեկի դերում մնացին:

Բնավ ցանկություն չկա խորությամբ պարզաբանելու կամ մեկնաբանելու շաբաթօրյակ երևույթը: Բացարձակապե՛ս: Ի վերջո, ով ցանկանում է ու պատրաստ է մի քանի ժամ էլ իր տանից, նեղ շրջապատից դուրս մաքրությանը նվիրել, երևի թե, միայն ողջունելի մոտեցում է: Հատկապես եթե հաշվի առնենք, որ երկիրն իսկապես աղբի մեջ կորել է, ուղղակի մի տեսակ սովորել ենք, բայց սուր զգում ենք խնդիրն ու դրա պատճառած տհաճությունը, երբ օտար մեկի հետ՝ ուշադիր աչքով նայում ենք մեր շուրջն ու... ամաչում:

Հայաստանի մեծ ու փոքր պաշտոնյաների մի մեծ բանակ, թևերը քշտել, կամ դրա նման մի բան արած շաբաօրյակ էր անում: Վարչապետ Փաշինյանն էլ, ճիշտ է, կոստյումով, բայց էլի մասնակից էր, աշխատանքային ձեռնոցներն էլ թարս հագած: Էդ թարս ձեռնոցներն էլ էնպիսի մի հրճվանք էին առաջացրել, չարախնդության մի ալիք, կարծես ամեն ինչից կարևոր այդ ձեռնոցներն էին:

Մի տեսակ ծանր է տեսնել, որ համապետական հռչակված միջոցառման ընթացքում կարևորագույնը ձեռնոցներն էին, որ ներս ու դուրսը թարս էր հագել վարչապետը: Ցավալի է, որ առավել էական չէր թեկուզ այն, որ անգամ թարս հագած ձեռնոցներով էլ նույն աշխատանքը կարելի է անել, այլ բան, որ ձեռնոցներն իրենց պաշտպանիչ դերը հաջող չեն կատարի:

Որ աչքդ ուր կտրի՝ աղբ է, դա այնքան էլ մտահոգություն չի առաջացնում, որ շաբաթօրյակի մասնակիցների 90 տոկոսը ոչ դրա կարևորությունն է հասկանում, ոչ ընդունում իրականացնելու անհրաժեշտությունը, ոչ էլ իրականում այրվում դրան մասնակցելու ցանկությամբ՝ մի կողմ թողել, ընկել ենք ձեռնոցի՝ պաշտպանության տարբեր աստիճաններով իրարից տարբերվող երկու կողմերի կարևորության հարցն ենք դարձրել ընդգծված:

Մի խումբ էլ ուղեղներում շաբաթօրյակ անելու կոչեր է անում՝ ընդդիմանալով ֆիզիկական աղբը մաքրելու գաղափարին, թե խորհրդային է, մնացուկ, էլ ինչ գիտեմ՝ ինչ:

Գրեթե մեկ տարի առաջ այլ օրակարգ էր, այլ իրողություններ էին համարվում կարևոր, բովանդակությունն առավել կարևորվել ու ձևի հարցերը լուծել էր: Ու թվում էր, թե, այ, իսկապես, հասել ենք մի հանգրվանի, որտեղ բոլոր տեսակի աղբերից ազատվելու պարտադրանքն է թելադրում ինչպես օրակարգը, այնպես էլ դրա իրագործման ուղիները:

Ավաղ, մի կողմից՝ կոստյումով շաբաթօրյակն է մեր իրականությունը, մյուս կողմից՝ թարս հագած ձեռնոցի պատճառած հրճվանքը... Ու դեռևս համատարած աղբի տարբեր տեսակներից ու քանակներից՝ ոչ մի ազատում...