Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ալեքսանդր Սարգսյանին երկիրը լքելու թույլտվություն տված անձն այդ որոշման սխալ լինելու դեպքում կենթարկվի պատասխանատվության. Նիկոլ Փաշինյան

 

Առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Ազատի Սարգսյանին երկիրը լքելու թույլտվություն տված անձը խստագույն պատժի կենթարկվի, եթե պարզվի, որ այդ որոշումը դատավարական առումով սխալ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված, և քննչական մարմինը, քննիչը հնարավորություն է տվել, որ մեղադրյալը հանրապետությունից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով: Այդ որոշումը ես չեմ կայացրել, և, եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով, և որևէ մեկին պետք է հնարավորություն տա մեղադրանքից, պատասխանատվությունից խուսափել, այդ թույլտվությունը տված անձիք խստագույն պատժի կենթարկվեն»,- նշել է վարչապետը: