Այսօր՝ 2019-07-18 | RSS | FACEBOOK

Մեր երեխաների անվտանգության համար դիմում ենք Ձեզ. «Ծարավ Աղբյուրի» բնակիչները՝ Հայկ Մարությանին Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը. ԱՄՆ կոնգրեսական Հրաժարիմք անցումային արդարադատութենէ. Արման Բաբաջանյանի դիտարկումները Հրդեհ Խաչիկ գյուղում․ հրդեհաշիջմանը միացել է 10 բնակիչ Թավշյան, անցնցումը, «սիրո եւ համերաշխության» անունն ստացածը բարոյական արժեքների փոփոխություն չէ՞ր ենթադրում Թմրանյութեր ձեռք բերելու համար բժիշկը կեղծ դեղատոմսեր է տվել Դատավոր Դավիթ Գրիգորյանը հաստատում է՝ ՀՔԾ-ն առգրավել է իր աշխատանքային համակարգիչը Շնորհակալություն, Լոս Անջելե՛ս. Հենրիխ Մխիթարյան Մահացու վրաերթերով հայտնի անցումը կահավորվում է կարգավորվող լուսացույցով Ռուսաստանը կչեղարկի վրացիների համար մուտքի արտոնագրերը Ժողովուրդը Փաշինյանի հորդորով նույնիսկ «դվորնյաժկա» Չալոյին կընտրեր պատգամավոր. Գագիկ Համբարյան ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան 36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ու՞ր են․ Փաշինյանը՝ Իջևանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Ամիրյան փողոցում երթևեկը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք «Տռուսիկով» տարան, ասեցինք՝ փռեն ասֆալտին, չասեցինք՝ էդքան նվստացնեն. Իջևանից բերման ենթարկվածների հարազատ․ Aysor.am Իջեւանում ցուցարարների և ոստիկանների միջեւ բախումներից հետո 13 անձ է ձերբակալվել «Ժողովրդի ոստիկաններն են, կուզեն քարով կխփեն, կուզեն չեն խփի». Ստեփան Դանիելյան Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը․ «Ժողովուրդ» Իջևանում քաղաքացիների և ոստիկանների բախման դեպքով հարուցվել է քրգործ. բերման է ենթարկվել 19 անձ․ Օսիպյան
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանն ամուսնացան (ֆոտո) Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ընդունվեց ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է Մեկնարկել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման եւ տարածման ծրագիրը. նախարարություն Արթուր Վանեցյանը և Վիսենտե Դել Բոսկեն շրջել են Երևանում Երաժշտության տոն Երևանում Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել

 

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Գեղարքունիքի մարզում 2018թ. մայիսի 31-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձանց կողմից առերևույթ կատարված մեկ այլ սպանություն ևս:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է 26-ամյա երիտասարդի սպանությունը: Երկու անձի մեղադրանքներ էին առաջադրվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ով հայտնաբերվել է:

Հիշեցնենք, որ 26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել էր 2018թ. մայիսի 31-ին՝ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:

Նախաքննությամբ պարզվել էին 26-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ:

Մասնավորապես՝ 26-ամյա երիտասարդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ էր, դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին և նրանց ընկերոջը՝ նրանց փոխադրելով Սևան:

Պարզվել է, որ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել երիտասարդ վարորդի հետ, որի ժամանակ էլ նրա գլխին քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Այնուհետև հիշյալ անձինք վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել ադամանդե քարով ոսկյա մատանին, որը հետագայում վաճառել են Երևանի առևտրի կենտրոններից մեկում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ վրացի ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի են մուտք գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցության և կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև վրացի ամուսինների կողմից կատարված մեկ այլ առանձնապես ծանր հանցագործություն:

Այսպես՝ դեռևս 2018 թվականի հունվարի 15-ին` ժամը 00:00-ի սահմաններում, բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակչուհի, միայնակ բնակվող, 1947թ. ծնված Անահիտ Ալեքսանյանի դին: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կինը դարձել է սպանության զոհ:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ վրացի ամուսինները Հայաստանում բնակվող իրենց ծանոթի միջոցով ծանոթացել են Անահիտ Ալեքսանյանի հետ:

Տեղեկանալով, որ 71-ամյա կինը 2.000 ԱՄՆ դոլար խնայած գումար, ինչպես նաև՝ ոսկյա և արծաթյա զարդեր ունի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ծրագրել են հափշտակել դրանք:

2018 թվականի հունվարի 13-ին Անահիտ Ալեքսանյանը վրացի ամուսիններին հրավիրել է իր բնակարան, հյուրասիրել նրանց, միասին օգտագործել են ոգելից խմիչք, որից հետո շահադիտական դրդումներով, զուգորդված ավազակությամբ, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 71-ամյա կնոջը խեղդել են:

Տպավորություն ստեղծելու համար, թե, իբր, նա անկողնում պառկած հանկարծամահ է եղել, հանել են նրա հագին եղած հագուստները, նրան պառկեցրել են անկողնում, հագուստը խնամքով դասավորել՝ հետքեր չթողնելու նպատակով օգտագործելով ձեռնոցներ:

Նախաքննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարեց կնոջ բնակարանից հափշտակել են ընդհանուր 1 891 000 ՀՀ դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև՝ այլ իրեր:

Որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը համատեղ շարունակելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է. նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (2 դրվագ) և 329-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքերի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: