Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Արգենտինական քոլեջում հայ երաժշտության, հայկական նվագարանների պատմությունը դասավանդվում է որպես առանձին առարկա

 

Արգենտինայի Կորդոբա քաղաքի երաժշտական կրթության մասնագիտական քոլեջում հայ երաժշտության, հայկական նվագարանների պատմությունը սկսել է դասավանդվել որպես առանձին առարկա: Նախաձեռնությունը Արգենտինայում բնակվող երաժիշտ, դուդուկահար Գագիկ Գասպարյանինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ դա մեկ օրվա գործ չէ, այն արդեն 22 տարի իր հետևողական աշխատանքի արդյունքն է:

«Պաշտոնապես արգենտինական քոլեջում հայ մշակույթը ընդունվեց որպես առանձին առարկա: Շատ հպարտ եմ, ուրախ եմ, որ կարողացա հասնել դրան: Այս քայլի միջոցով օտարազգի երիտասարդները հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական երաժշտությանը, ժողովրդական գործիքներին: Ես կարծում եմ, որ մշակույթը Հայաստանը ճանաչելու կարևոր բանալին է»,-ասել է Գագիկ Գասպարյանը:

Երաժիշտը պատմել է, որ հայ մշակույթը, որպես առանձին առարկա դասավանդելու իր առաջարկը շատ ոգևորությամբ է ընդունվել: Եվ դա պատահական չէր, որովհետև տարիներ շարունակ նա հետևողական աշխատել է Արգենտինայի երաժշտության ոլորտի մասնագետների, կրթական հաստատությունների հետ և ներկայացրել հայկական երաժշտությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում