Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Երեւանում կկայանա 6–րդ «Ին Տուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը

 

Հայաստանի զբոսաշրջության արդյունաբերության մեջ նշանակալի եւ կարեւոր իրադարձություն է լինելու. ապրիլի 26–ից 28–ը Երեւանում կանցկացվի «Ին Տուր Էքսպո 2019» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Տեղի է ունենալու թվով 6–րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ Բավականին հեղինակավոր, ոչ միայն Հայաստանում այլեւ արտերկրում հայտնի մի ցուցահանդես, որը շատ կարեւոր է Հայաստանի համար, Հայաստանի զբոսաշրջության համար»,– ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս մասնակիցներին գործարար կապեր հաստատել միմյանց հետ։

Ցուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպո Գրուպ» ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանի խոսքով՝ այս տարի ցուցահանդեսին մասնակցում է 80 ներկայացուցիչ տարբեր երկրներից՝ Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Իրան, Եգիպտոս և այլն:

«Ցուցահանդեսին ներկայացված է զբոսաշրջության ոլորտը գրեթե ամբողջությամբ։ Մենք ունենք եւ՛ տուրօպերատորներ, եւ՛ հանգստյան տներ, եւ՛ հյուրանոցներ, եւ՛ ռեստորաններ, որոնք իրար հետ ստեղծում են զբոսաշրջային պրոդուկտ»,– ասաց Վահագն Միրիջանյանը։