Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Վլադիլեն Բալյանը 95 տարեկան է

 

ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանն այսօր նշում է ծննդյան 90-ամյակը:

Վ. Բալյանը ծնվել է 1924թ. Երևանում: Սովորել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական և խմբավարային ֆակուլտետներում։ 1952-54թթ եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը: 1955-61թթ ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1964-65թթ եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը:

1966թ. ստեղծել է Ալ.Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը և մինչ 1972թ. եղել է տնօրենը: 1981թ-ից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը: Հեղինակել է սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, օպերային, օպերետային, կամերային, խմբերգային, վոկալ, վոկալ-գործիքային երկեր: Երկերից են՝ «Հազարան բլբուլ» բալետային սյուտը (1967թ., 4 մաս), «Զուգերգ Ֆուգայի ձևով» ջութակահարների անսմաբլի համար (1967թ.), «Ամբոխները խելագարված» պոետորիան (1978թ., ըստ Ե.Չարենցիհամանուն պոեմի), վոկալ-գործիքային շարք՝ «Քառատողեր» սոպրանոյի, կամերային անսամբլի համար (1978թ., 6 մաս), «Իմ Հայաստան» պոեմը մեցցոսոպրանոյի, տենորի, բասի, ժողովրդական գործիքների անսամբլի համար (1983թ., 3 մաս), «Նազանի հարսնացուն» մյուզիքլը (1988թ.), «Կոնցերտ-ֆանտազիա» մեներգող շեփորի, երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի համար (1989թ., 3 մաս), «Ռեքվիեմ» ակապելլա երգչախմբի, սոպրանոյի, ասմունքողի համար (1989թ.), «Ճակատագիր» կամերային ֆոլկ-օպերան (1990թ.), «Սիրո անհուն առեղծվածը» կամերային օպերան (1992թ.), «Գարունը անտառում» վոկալ-գործիքային շարքը սոպրանոյի, դաշնաամուրի համար (5 մաս), «Երեք էջ կնոջ օրագրից» վոկալ-գործիքային շարքը սոպրանոյի, դաշնամուրային տրիոյի համար (3 մաս), «Էպիտաֆիա» սոպրանոյի, կամերային անսամբլի համար, «Քեզ հետ Հայաստան» մեցցոսոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար, «Վանա ծովը» մեցցոսոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար, «Աշուն էր գյուղում հարսանիք» համերգային ներկայացումը, երգի-պարի անսամբլի համար (8 մաս), «Վեց ռոմանս առանց խոսքի» դաշնամուրային տրիոն, (2000թ.), «Իմ նազելուն սպասում եմ այս գիշեր» տենորի և դաշնամուրի համար, «Ինչո՞ւ, ինչո՞ւ հիմա այսպես» բարիտոնի և դաշնամուրի համար, «Բոլորը՝ քեզ» տենորի և դաշնամուրի համար, «Թափառում ենք փողոցներում», «Կարոտի պահին», «Սիրո երգ» և այլ 16 ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար, երգեր՝ ժողովրդական գործիքների անսմաբլի նվագակցությամբ («Տարիներ հետո», «Կուզե՞ս լինիմ», «Սերս գաղտնի թող մնա», «Գյումրի-Լենինական», «Մայրս փոքրիկ», «Ամեն տեսակ երգեցի»):

Հեղինակել է նաև երգեր՝ երգ-պարի անսամբլի համար, էստրադային երգեր, հրատարակել ստեղծագործությունների ցանկ: Հեղինակել և կազմել է «Խոսք Սպենդիարովի մասին», «Սպենդիարովը՝ երաժշտության մասին» (1971թ., ռուսերեն), «Խոսք Արամ Տեր-Հովհաննսիյանի մասին» (1976թ.), «Խոսք Թաթուլ Ալթունյանի մասին» (1977թ.), «Կ.Սարաջև», «Խոսք Կ.Սարաջևի մասին» (1979թ., ռուսերեն), «Խոսք ուսուցչի մասին» (կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի ծննդյան 100-ամյակին, 2010թ.) գրքերը:Հայաստանի Կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:

Կյանքի ընթացքում կոմպոզիտորը շատ մրցանակների, պարգևների է արժանացել, սակայն...

«Ամենամեծ մրցանակն այն է, որ հայ ժողովուրդն իր մեծ սրտում մի փոքր անկյուն հատկացրել է իմ երգերին։ Դա մրցանակ չէ, դա փառք ու պատիվ է»,- Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման ժամանակ ասել է Վլադիլեն Բալյանը։