Այսօր՝ 2020-01-25 | RSS | FACEBOOK

Առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են. Աշոտյանը Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության մասին Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան Զենքը որսորդական էր․ ինչու էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա». «Ժողովուրդ» «Գողական մեծ սխոդկա» է սպասվում. «Իրավունք» Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել. «Իրատես» ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում. «Իրատես» «Լիդիան Արմենիա»-ն տուգանվել է. «Ժողովուրդ» Ատելության մթնոլորտի ծանր հետևանքները. «Փաստ» Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել. «Հրապարակ» Սպանդանոցների պատճառով ծագած խնդիրը վկայում է, որ հպարտ հայերն արդեն պոպուլիզմով կերակրվելուն դեմ են ու պատրաստ են պայքարել. «Իրատես» Կիսանախագահականի թեման մնում է օրակարգում. Փաշինյանը դա շատ լավ հասկանում է. «Փաստ» Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ. «Հրապարակ» Կրկեսի վերածվող խորհրդարան. «Իրատես» Ներառականության «միֆը». ի՞նչ 9 մլրդ-ի մասին է խոսքը. «Փաստ» «Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել». «Հրապարակ» 2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը Սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել այդ թվում «խելացի անասնագոմերի» ծրագրով. Նիկոլ Փաշինյան 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Թվային տրանսֆորմացիան որպես մրցունակության գրավական հայաստանյան ՓՄՁ-ների համար Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ»
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«Սասնա Ծռերի» հակառուսական օրակարգը՝ սպառնալիք ՀՀ-ին ու Արցախին. verelq.am

 

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամեն անգամ, երբ Ռուսական կայսրությունը թուլանում է և մեր տարածաշրջանից հեռանալու փաստի առաջ է կանգնում, ձգտում է ուժային և արյունոտ մի վերջին հարվածով մեզ վնասելու միջոցով կառչել-մնալ կամ առնվազն հող ստեղծել իր հետագա վերադարձի համար։ Դեպի Արցախ Միասնության ավտոերթը այն շատ կարևոր քայլերից մեկն է, որով կարող ենք կանխել թուլացող Ռուսական կայսրության՝ պատմականորեն սովորական դարձած հավանական հարվածը։

Ժամանակն է պատմությունից դասեր քաղելու և վտանգը չեզոքացնելու»։

Սասնա Ծռեր կուսակցությունը շարունակում է հանդես գալ հակառուսական հայտարարություններով ու ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական հարաբերությունների խորացման դեմ ուղղված քայլերը դարձել են այդ կուսակցության հիմնական ուղենիշն ու օրակարգը: Գրում է verelq.am-ը:

«Սասնա Ծռերը»՝ Ժիրայր Սեֆիլյանի շուրթերով խոսում է Ռուսական կայսրության մասին, որը ցանկանում է վնասել ՀՀ-ին ու Արցախին: Ինչպես հայտնի է, Ռուսական կայսրությունը այլևս պատմություն է և գոյություն չունի, իսկ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ռուսական զորքերը պաշտպանում ու հսկում են հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանը, հայոց բանակը զինված է ռուսական զենքով, որը ՀՀ-ին է վաճառվել ներքին ռուսական գներով ու անգամ վարկային գծի շրջանակներում:

Հարյուր հազարավոր հայեր գտնվում են ՌԴ-ում, այդ երկրի քաղաքացիներ են և իրենց արժանի տեղն են գտել այդ երկրի տնտեսության մեջ ու կյանքի բոլոր ոլորտներում, իսկ ՀՀ-ի քաղաքացի աշխատանքային միգրանտները տարեկան միլիոնավոր դոլարներ են ուղարկում ՀՀ տրանսֆերտների տեսքով ու այդ կերպ կարողանում են ապահովել իրենց ընտանիքները:

ՌԴ-ն այդ կերպ նաև կանխում է ՀՀ-ից արտագաղթի էլ ավելի մեծ ալիքը, որը հնարավոր է սկսվի, եթե հայ միգրանտները, այդ թվում ՀՀ-ից հնչող տարբեր հակառուսական հայտարարությունների պատճառով , չկարողանան աշխատանք գտնել ՌԴ-ում:

Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է ՌԴ-ի տնտեսության հետ, ՀՀ-ում սպառվող գազը ռուսական է և եթե Ռուսաստանը շուկայական, եվրոպական գներ սահմանի մեր երկրի համար՝ հայկական տնտեսությունը մեկ օրում կհայտնվի կոլապսում: Նույնը կարող է տեղի ունենալ, եթե ՌԴ-ն դադարի ներքին ռուսական գներով զենքեր առաքել ՀՀ-ին՝ Երևանը չի կարողանա սպառազինությունների մրցավազքում դիմակայել Ադրբեջանին, ով միլիարդավոր դոլարներ է ծախսում զենքեր գնելու վրա:

ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից մեծ է, հայ-ռուսական կապերի խորացումը բխում է ՀՀ ազգային, պետական շահերից, այդ թվում Արցախի շահերից: Ինչքան տնտեսությամբ, ռազմական առումով հզոր լինի Հայաստանը, այնքան ապահով կլինի Արցախի թիկունքն ու Բաքվին դիմակայելու Ստեփանակերտի հնարավորություններն ավելի լայն կլինեն:

«Սասնա Ծռերն» իրենց հակառուսական օրակարգով ու հայտարարություններով հարվածի տակ են դնում թե՛ հայ-ռուսական հարաբերությունների ապագան, թե՛ ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը:

Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ ՀՀ-ն չպետք է հայտնվի առանց ՌԴ-ի պես հզոր գերտերության օգնության ու աջակցության՝ դա հայոց նոր ցեղասպանության սկիզբը կարող է ազդարարել: