Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում փորձարկում են ֆոսֆորային գնդիկներով նշագծումները

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկել են նշագծման աշխատանքները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ Մեղրու ՃՇՇՁ ՍՊԸ-ի հետ համատեղ, իրականացվող աշխատանքների շրջանակներում այս տարի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում փորձարկում է ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Ի տարբերություն նշագծման այլ նյութերի՝ ֆոսֆորային գնդիկներն ավելի ուժեղ անդրադարձում են ապահովում՝ գիշերային ժամերին առավել նկատելի դարձնելով նշագծումները։

Փորձարկումից հետո, դրական արդյունքի դեպքում, նախատեսվում է աստիճանաբար մինչև 2021թ. հանրապետության բոլոր ավտոճանապարհներին իրականացնել նմանատիպ նշագծումներ: