Այսօր՝ 2020-06-02 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց

 

Մայիսի 13-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է զանգահարել 28-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.10-ից 18.25-ն ընկած ժամանակահատվածում թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային և սոցիալական քարտեր, բանալիներ և գումար:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն, որը մայիսի 14-ին, ժամը 11.40-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: