Այսօր՝ 2019-07-20 | RSS | FACEBOOK

Աննա Հակոբյանն ու Վլադիլեն Բալյանը քննարկել են դասական երաժշտության ներկա վիճակն ու խնդիրները Երևան-Սևան ավտոճանապարհին քաղաքացին մնացել է քարերի տակ Ավելի բարձրակարգ սպասարկման ապահովման ճանապարհը. Ջակոմինի Ակադեմիայում կվերապատրաստվեն ոլորտի մասնագետները 7 օր առաջնագծում. ի՞նչ է կատարվել արցախա-ադրբեջանական սահմանին Փաշինյանին Գյումրիում դիմավորեցին գոռալով ու ուշաթափվելով. aravot.am «Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը (տեսանյութ) Սատանայական ծեսեր Նուբարաշենի գերեզմանատա՞նը Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հասցվել է 11 մլրդ 170.4 մլն ՀՀ դրամի, 6.1 մլն ԱՄՆ դոլարի և 3.200 եվրոյի վնաս. ոստիկանության ամփոփումներից Ստեփանավանից Երևանին աղբատար մեքենա է օգնության հասել (տեսանյութ) Ուշադրությունը շեղելու, հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում թուլացնելու փորձ․ «168 ժամ» Հրդեհների տխուր «շքերթ». (տեսանյութ) «Իմ քայլի» պատգամավորներին հրահանգել են չխոսել Ստամբուլյան կոնվենցիայի մասին. սեպտեմբերին անակնկալ է լինելու․ «Հրապարակ» Նոր Հայաստանում հայտնի գործարարներից միակ «անձեռնմխելին» Սամվել Լիմինդրովիչն է, մնացյալները «պախատ» են անում․ «Հրապարակ» Առճակատումը սրվում է. Սահմանադրական դատարանի` ձիով քայլը. «Փաստ» Հայկ Մարությանն ազատվում է «սեւերից». աշխատակազմը 40%-ով նորացվել է. կան «սեւ» ու «սպիտակ» աշխատողներ․ «Հրապարակ» Նոտարական գրասենյակներ զավթողը. Հրայր Թովմասյանի դեմ քրեական մեղադրանք կներկայացվի. «Ժամանակ» ՄԻԵԴ դիմելու ՍԴ որոշումը միաձայն չի ընդունվել. Ովքեր են եղել կողմ և ովքեր՝ դեմ. «Ժամանակ» Նորանոր «իջևաններ» են սպասվում. Ծովագյուղում հասունանում է բողոքի ալիք՝ ընդդեմ ձկնորսության արգելքի. «Փաստ» Արաբկիր բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել Բժշկագիտական կենտրոնը հանձնում են Սամվել Ալեքսանյանի՞ն. «Հրապարակ»
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա Խորեն Գրիգորյանը նշանակվել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Շառլ Ազնավուրի սիրային նամակները կվաճառվեն աճուրդում Տարվա ամենաշատ վաճառված ձայնասկավառակը Պետությունը համայնքին թողել է իր հոգսերի հետ, համայնքն էլ դարձել է հարկ խնդրող Աշխատանք կա, աշխատել ցանկացող՝ ոչ. Արագածոտնի մարզում գյուղատնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը աշխատողների պակասն է Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել Սերժ Սարգսյանին
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ամեն բան սկսվում է կրթությունից. նախագահը Ղազախստանում ելույթ է ունեցել տնտեսական ֆորումի բացմանը

 

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 16–ին, Նուր-Սուլթանում մասնակցել է տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի բացմանը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքից։

Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումին մասնակցում են պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկա ու նախկին ղեկավարներ, բիզնես-առաջնորդներ, տնտեսագետներ, որոնք քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային փոփոխությունները:

Ֆորումի բացման պլենար նիստի հիմնական բանախոսներ են եղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի առաջին փոխվարչապետ Խան Չժենը և այլք։

Շնորհակալություն հայտնելով Ղազախստանի նախագահին ֆորումին հրավիրելու համար՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես խոսել է տեսլական ունենալու կարևորության մասին. «Ամեն բան սկսվում է տեսլականից, երազանքից: Լավ հիշում եմ 90-ականների սկիզբը, երբ առաջին անգամ եկա այստեղ. սա փոքր քաղաք էր Ղազախստանի կենտրոնում: Այն ավելի շատ գեղեցիկ տարածք էր հիշեցնում, քան քաղաք: Սակայն կար երազանք, տեսլական, որը ստեղծվեց և իրականացվեց նախագահ Նազարբաևի կողմից: Ընդամենը մի քանի տասնամյակ է անցել: Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ երազանքի ու տեսլականի հետ: Մենք այժմ հիանալի քաղաքում ենք՝ Նուր-Սուլթանում, որը ինչ-որ առումով Եվրասիայի սիրտն է: Իսկապես, ամեն բան սկսվում է տեսլականից»:

Տեսլականներից մեկն էլ, նախագահի խոսքով, վերաբերում է նրան, թե ինչպիսի աշխարհում ենք ցանկանում ապրել առաջիկա 20-30 տարիներին: «Արդյոք ցանկանում ենք ապրել մի աշխարհում, որը բաժանված է, որտեղ ավելի ու ավելի շատ են բեռլինյան պատերը, թե՞ մի աշխարհում, որն իսկապես գլոբալ է: Մենք արդեն իսկ գլոբալ ինտեգրացված աշխարհ ենք, որտեղից հետ ճանապարհ չկա: Եվ սա սկսվել է ոչ թե 20 տարի, այլ հարյուրավոր տարիներ առաջ, երբ կառուցվեցին առաջին Մետաքսի ճանապարհները:

Ո՞րն է մեր տեսլականն առաջիկա 20-30 տարվա համար: Որպեսզի մտածենք դրա մասին, պետք է 20-30 տարով հետ գնանք, տեսնենք, թե որտեղ ենք եղել: Արդյո՞ք դուք ունեիք այն փոքր սարքերը, որոնք այսօր ղեկավարում են մեր ողջ կյանքը՝ սկսած ընտանեկան լուսանկարներից մինչև ողջ տեղեկատվությունն ու ֆինանսական վերլուծությունները: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու 20-30 տարի անց, երբ մենք կկիրառենք արհեստական բանականությունը, որն ամբողջությամբ փոխելու է, օրինակ, մեր առողջապահությունը: Որտե՞ղ ենք մենք լինելու, երբ հաղորդակցությունն ամբողջությամբ տարբեր է լինելու, ավելի բարձր որակով, երբ բոլոր արդյունաբերական արտադրանքները կապված են լինելու արհեստական բանականության ու մեծ տեղեկատվության կառավարման հետ: Արդյոք մենք վախենալու ենք դրանից: Պատասխանը հետևյալն է՝ ոչ: Քանի որ սրանք իրականում մեծ առավելություններ են: Դրանք չեն նվազեցնելու աշխարհում աշխատատեղերի քանակը, հակառակը, կտրուկ ավելացնելու են: Սա նոր դարաշրջան է: Սա մի աշխարհ է, որը պետք է գրկաբաց ընդունենք: Արդյոք մենք պատրաստ ենք դրան: Հարյուր տոկոսով վստահ չեմ: Կարո՞ղ ենք պատրաստ լինել դրան: Հարյուր տոկոսով վստահ եմ՝ այո: Մենք պետք է սկսենք պատրաստ լինել և պետք է կենտրոնանանք կրթության վրա՝ նախապատրաստելով մեր երեխաներին իրական 21-րդ դարի հաջորդ փուլին»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 21-րդ դարում լոկոմոտիվ են դառնում ոչ թե բնական պաշարներով զբաղվող ընկերությունները, այլ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության վրա: «Այդ փոփոխության հիմքում երկու գործոն կա: Առաջինը մարդն է: Այսինքն, փոփոխության ակունքներում լինելու է նորարար մարդը, ով ունի չորրորդ ինդուստրիալ հեղափոխության գործիքները: Գործիքներ, որոնք թույլ են տալիս ցանկացած անհատի լինել ստեղծարար՝ անգամ տանը լինելով: Եվ սա կտրուկ կերպով փոխելու է մեր մոտեցումը բիզնեսի նկամամբ, փոխելու է այն, թե ինչպես ենք մեր նպաստն ունենալու տնտեսության մեջ: Անհատը կարող է ստեղծարար աշխատանք տանել անգամ տանը կամ սրճարանում՝ ստարտափների միջոցով:

Տեսեք, թե ինչպես են ստեղծվել ներկայիս մեծ ընկերությունները՝ ավտոտնակում, սրճարանում՝ անհատների երազանքների և որակյալ նորարարությունների շնորհիվ: Այսինքն, 21-րդ դարում շարժիչ ուժը նորարարական ու ստեղծագործ աշխատանքն է:

Իսկ երկրորդ գործոնը չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունն է, սակայն այս դեպքում ես կպնդեմ, որ կա մեկ այլ հեղափոխություն: Մենք շարժվում ենք դեպի հեղափոխական էվոլյուցիա: Փոփոխությունները տեղի չեն ունենալու երեսուն տարում: Աշխարհը փոխվելու է ամեն օր, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-ավելացրել է նախագահը:

Խոսելով գլոբալ աշխարհում Հայաստանի տեղի մասին՝ նա նշել է. «Ես նայում եմ իմ պետության ու ժողովրդի ապագային դրական զգացումներով ու տեսլականով: Մեր փոքր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային ազգի տունն է, քանի որ մեր երկրում բնակվում է նույնքան հայ, որքան Ռուսաստանում, հայաբնակ ամենամեծ քաղաքը Երևանից հետո Լոս Անջելեսն է, միլիոնավոր հայեր են բնակվում Ֆրանսիայում, նրանք տարածված են Սինգապուրից մինչև Արգենտինա: Ուստի ունենք փոքր երկիր, բայց համաշխարհային ազգ ենք: Մենք 21-րդ դարի մաս ենք՝ համաշխարհայնորեն ինտեգրացված: Եվ ես քաջալերում եմ բոլորին անել նույնը՝ լինել համաշխարհայնորեն ինտեգրացված, ստեղծարար ու դիմացկուն՝ փոփոխությունների հանդեպ: Քանի որ այս աշխարհը փոփոխվելու է ամեն օր, մենք պետք է պատրաստ լինենք սրան: Ամեն բան սկսվում է երիտասարդ սերնդից ու կրթությունից: Ամեն բան սկսվում է տեսլականից»: