Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Բնապահպանության նախարարը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի միջազգային համաժողովին

 

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մայիսի 13-14-ը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի միջազգային համաժողովին, որը միտված է խթանելու պետությունների ջրային անվտանգությունը` ջրային ռեսուրսների միջոլորտային կառավարման միջոցով: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ ավելի քան 124 երկրի պատվիրակություն, 37 երկրի նախարար, ինչպես նաև բիզնես ոլորտի, դոնոր կազմակերպությունների և խոշոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Թեմատիկ նիստերի ընթացքում քննարկվել են պետությունների համագործակցության միջոցով ջրային ոլորտի կառավարման և ազգային ու միջազգային մակարդակներում կայուն զարգացմանն ուղղված միջոցառումները:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը համաժողովի շրջանակներում նաև հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Շամիլա Նայիր-Բեդուելի հետ և քննարկել Հայաստանում կենսոլորտային պահպանավայրերի և գեոպարկերի հիմնման գործընթացը։ Բնապահպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Հարավային Կորեայի Շրջակա միջավայրի նախարար Չո Մյունգ-Ռայեի և Պորտուգալիայի Շրջակա միջավայրի և անցումնային էներգետիկայի նախարար Ջոաո Պեդրո Մատոս Ֆերնանդեսի հետ, որոնց ընթացքում դիտարկվել են պետությունների համագործակցության շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքը և նախատեսվող ծրագրերը։