Այսօր՝ 2020-01-25 | RSS | FACEBOOK

Առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են. Աշոտյանը Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության մասին Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան Զենքը որսորդական էր․ ինչու էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա». «Ժողովուրդ» «Գողական մեծ սխոդկա» է սպասվում. «Իրավունք» Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել. «Իրատես» ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում. «Իրատես» «Լիդիան Արմենիա»-ն տուգանվել է. «Ժողովուրդ» Ատելության մթնոլորտի ծանր հետևանքները. «Փաստ» Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել. «Հրապարակ» Սպանդանոցների պատճառով ծագած խնդիրը վկայում է, որ հպարտ հայերն արդեն պոպուլիզմով կերակրվելուն դեմ են ու պատրաստ են պայքարել. «Իրատես» Կիսանախագահականի թեման մնում է օրակարգում. Փաշինյանը դա շատ լավ հասկանում է. «Փաստ» Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ. «Հրապարակ» Կրկեսի վերածվող խորհրդարան. «Իրատես» Ներառականության «միֆը». ի՞նչ 9 մլրդ-ի մասին է խոսքը. «Փաստ» «Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել». «Հրապարակ» 2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը Սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել այդ թվում «խելացի անասնագոմերի» ծրագրով. Նիկոլ Փաշինյան 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Թվային տրանսֆորմացիան որպես մրցունակության գրավական հայաստանյան ՓՄՁ-ների համար Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ»
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Փաշինյանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է դեկլարատիվ կոչերով. verelq.am

 

Verelq.am-ը գրում է. Մեր հարաբերությունները շարունակում են ռազմավարական բնույթ կրել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, այժմ՝ նախագահող երկիր: Մեզ հաջողվեց, ի վերջո, նաև որոշակի լուծումների հասնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, և ես համարում եմ, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում մեր հարաբերությունները զարգանում են բնականոն, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն: Մեզ հաջողվել է պահպանել և զարգացնել լավ մթնոլորտը մեր անմիջական հարևան երկրների՝ Իրանի, Վրաստանի հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը:

Փաշինյանն իր ելույթում ներկայացնում է այնպիսի պատկեր, որ հեռու է իրականությունից և սահմանափակվում է միայն դեկլարատիվ հայտարարություններով: ՌԴ-ի հետ հարաբերություններն իրոք կրում են ռազմավարական բնույթ, սակայն դա այն գեոպոլիտիկ ստատուս-քվոյի արդյունքն է, որը գրանցվել է տարածաշրջանում վերջին 20-30 տարվա ընթացքում և հայ-ռուսական հարաբերություններն իրոք խորացել են նախորդ իշխանությունների օրոք:

ՀՀ այսօրվա իշխանություններն իներցիայով շարունակում են նախորդների կուրսը: Ինչպես հայտնի է, այսօրվա կառավարության անդամների մեջ կան գործիչներ, ովքեր մինչ այդ մասնակցել են ՌԴ-ի դեմ ակցիաներին՝ ունենալով Սորոսի և արևմտյան այլ գրանտային կազմակերպությունների ֆինանսավորումը: Նախկինում ՌԴ-ի դեմ հանդես եկող գործիչները սկսել են հանդես գալ Մոսկվայի հետ հարաբերությունների խորացման օգտին, սակայն հայտնի է, որ 180 աստիճանով այդպիսի շրջադարձերը քաղաքականության մեջ չեն լինում: Հայ-ռուսական հարաբերությունների խորացման համար իրոք պետք է արվեն կոնկրետ քայլեր, այդ թվում ՝ տնտեսական համատեղ ծրագրերի կյանքի կոչման, ռուսական կապիտալով ձեռնարկությունների բացման, աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև դեկլարատիվ հայտարարություններից, որոնք հնչում են Երևանից, իրական աշխատանքների անցման միջոցով: Մոսկվան հավատում է միայն ռեալ գործերին և սպասում է քայլեր առաջին հերթին ՀՀ-ից:

Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, ապա Փաշինյանը նշում է, որ այդ կառույցների հետ հարաբերությունները զարգանում են բնականոն: Սակայն ԵԱՏՄ-ի երկրների ու ՀՀ-ի տնտեսական կապերը գրեթե զրոյական մակարդակի են՝ բացառությամբ ՌԴ-ի, իսկ ՀԱՊԿ-ի անդամ-երկրներից Բելառուսը զենք է վաճառում Բաքվին, Ղազախստանն էլ Ադրբեջանի հետ ունի խորը տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային կապեր, այդ թվում թյուրքական հենքի վրա ընդհանուր պանթուրքական շահեր Կասպից ծովի տարածաշրջանում ու Կենտրոնական Ասիայում:

Դրան զուգահեռ, ՀՀ-ն այսօրվա իշխանությունների քայլերի պատճառով կորցրեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը 2020 թվականից կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը: Այս պարագայում խոսել բնականոն հարաբերությունների մասին տեղին չէ: Այդ հարաբերությունները հետընթաց են ապրել այս մեկ տարվա ընթացքում:

Ինչ վերաբերում է Վրաստանի ու Իրանի հետ հարաբերություններին, ապա իրոք հայտարարությունների մակարդակով ամեն ինչ լավ է՝ երկկողմ այցեր և շփումներ: Սակայն Վրաստանը խորացնում է տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային, ռազմական, գեոպոլիտիկ կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Արևելք-Արևմուտք ուղղության վրա, իսկ ՀՀ-Վրաստան տնտեսական օրակարգն այդքան էլ հագեցած չէ:

ՀՀ-Իրան հարաբերությունների պարագայում տնտեսական բաղադրիչը նույնպես թույլ է զարգացած: Ադրբեջան-Իրան երկաթգծի, էներգետիկ միջանցքի շինարարության և երկկողմ բազմաթիվ համատեղ ձեռնարկությունների ստեղծման ֆոնին հայ-իրանական հարաբերությունները սահմանափակվում են դիվանագիտական էտիկետին վայել փոխադարձ հարգանքի մասին հայտարարություններով:

ՀՀ-ն պետք է օգտագործի թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի տնտեսական ներուժն ու տարածքը և այդ երկրների համար դառնա կապող օղակ՝ Պարսից ծոց-Սև ծով ուղղության վրա և վերջապես ավարտին հասցնի Հյուսիս-Հարավ մայրուղին ու փորձի սկսել այլ համատեղ խոշոր նախագծեր եռակողմ՝ Վրաստան-Հայաստան-Իրան և անգամ քառակողմ՝ ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան ձևաչափով: