Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Սերժ Սարգսյանի իրական ուղերձը. նա հիշեցրեց Ռուսաստանին

 

Lragir.am-ը գրում է. Մայիսի 28-ին համացանցում տարածվել էր Առաջին հանրապետության օրվա առիթով Սերժ Սարգսյանի ուղերձը, որը, ինչպես պարզվեց հետո, իրական չէր: Ինչ որ մեկը, մեծ հավանականությամբ ոչ «անմեղ» զբաղմունքի նպատակով, տարածել էր նրա նախկին ուղերձներից մեկից մի հատված:

Սերժ Սարգսյանը տեքստային ուղերձ չէր հղել, սակայն արել էր մի քայլ, որն իր մեջ պարունակում էր ուղերձ եւ տարածված անիրական տեքստից ոչ պակաս, իսկ գուցե ավելի ուժեղ եւ խորհրդանշական:

Սարգսյանը ՀՀԿ մի խումբ համակիրների հետ գնացել էր «ուխտի»՝ Վայոց Ձորում կամ պատմական Լեռնահայաստանում գտնվող Սպիտակավոր եկեղեցի, որտեղ Գարեգին Նժդեհի շիրիմն է: Սերժ Սարգսյանն այնտեղ իր համախոհների հետ երգում էր «քաջ Նժդեհի սուրը շողշողա»:

Երեք տարի առաջ՝ 2016 թվականի մայիսի 28-ին Երեւանում բացվեց Գարեգին Նժդեհի արձանը: Թվում էր, թե ՀՀԿ «քարոզչա-քաղաքական» հերթական մի ակցիա, սակայն այդ արձանի բացման կապակցությամբ Մոսկվայից ստացված արձագանքը վկայեց, որ քայլն առավել քան խորն է եւ ընդգրկուն: Ի դեպ, խորհրդանշական էր, որ Նժդեհի արձանը տեղադրվում էր ապրիլյան քառօրյա պատերազմից մեկուկես ամիս անց: Պատերազմ, որը սկսելու եւ Ադրբեջանի գործողությունների նախապատրաստման հարցում առանցքային դեր է ունեցել Ռուսաստանը:

Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումից հետո ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արտահայտեց իր դժգոհությունն ու նույնիսկ որոշակի հեռակա բանավեճի մեջ մտավ ՀՀԿ-ի հետ, ինչը վկայում էր, որ Զախարովան գործել է առնվազն իր ղեկավար Լավրովի «պլանի» համաձայն, ոչ ինքնագլուխ:

Այստեղ էլ առավել ուշադրության արժանի է դառնում հանգամանքը, որ Նժդեհի արձանի տեղադրումն ու Մոսկվայի դժգոհությունը հաջորդել էին ապրիլյան պատերազմին եւ մայիսին Վիեննայի հանդիպմանը, որտեղ ԱՄՆ հովանու ներքո Ադրբեջանի եւ փաստացի Ռուսաստանի առաջ դրվել էր հրադադարի պահպանման մեխանիզմների կամ այլ կերպ ասած՝ ստատուս-քվոն միջազգային որոշակի մանդատի ներքո արձանագրելու օրակարգը: Դրանից հետո Ռուսաստանը սկսել էր Սանկտ-Պետերբուրգի հանդիպման նախաձեռնությունը, որտեղ դե ֆակտո նպատակը Վիեննայի օրակարգը չեզոքացնելու գործընթացն էր, քանի որ կամ այդ օրակարգն էր չեզոքացվելու, կամ այսպես ասած լավրովյան պլանը:

Ի լրումն այդ ամենի, ապրիլի 22-ին էլ Սերժ Սարգսյանը Երեւանում բավականին տհաճ հարց էր տվել Լավրովին՝ ասացեք խնդրեմ, ինչպե՞ս ստացվեց ապրիլյան պատերազմը, մենք գիտենք ինչպես, բայց ուզում ենք, որ դուք էլ ասեք:

Գործնականում, Նժդեհից Մոսկվայի դժգոհությունը դժգոհություն էր Հայաստանի հետապրիլյան պահվածքից, դժգոհություն էր հայկական բանակի ապրիլյան դիմադրությունից, դժգոհություն էր Վիեննայի օրակարգից:

Հետո իհարկե տեղի ունեցան ներքին ու արտաքին մի շարք իրադարձություններ, երբ Մոսկվան մի կողմից ստիպված լինելով Իսկանդերով քավել «մեղքը» Հայաստանի առաջ, մյուս կողմից փորձեց Հայաստանի դեմ օգտագործել Հայաստանի իշխանության եւ իշխող համակարգի տարբեր մեղքերը, տարբեր կերպ, եւ հասնել նրան, որ Հայաստանը Վիեննայի օրակարգը պահելու հարցում լիարժեք դիմադրունակ չեղավ եւ սկսեց ապրիլյան պատերազմում ձեռք բերած ռազմա-քաղաքական առավելության թափանիվի դանդաղ, սակայն անխուսափելի թվացող պտույտը դեպի հետ:

Հայաստանն այն կասեցրեց թավշյա հեղափոխությամբ, ոչ միայն կասեցնելով, այլեւ անցնելով առաջ շարժման: Այդ հանգամանքը փաստի առաջ դրեց ուժերին, որոնք հասել էին անիվը հետ պտտելուն: Մի կողմից անակնկալությունը, մյուս կողմից ահռելի ժողովրդականությունը, միեւնույն ժամանակ աշխարհաքաղաքական մասշտաբի որոշակի իրողություններ նրանց թույլ չտվեցին գտնել Հայաստանում տեղի ունեցողի որեւէ արձագանք, քան լռելն ու չխանգարելը: Սակայն, մեկ տարի անց նկատելի է, որ չգտնելով Հայաստանի անակնկալին որեւէ համարժեք պատասխան, նրանք սկսել են խանգարելու ավելի ու ավելի նկատելի եւ ակտիվ փորձ՝ այդ թվում օգտագործելով Արցախը:

Ահա այդ շրջափուլի ֆոնին հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին այցելում է Նժդեհի շիրմին: Այն Նժդեհի, որից ապրիլյան պատերազմից հետո այդպես բացահայտ դժգոհում էր Լավրովի գրասենյակը: Սարգսյանը Նժդեհի շիրմին է այցելում նաեւ ԵՏՄ հնգամյակի ֆոնին, ու դա էլ այն հնգամյակի՝ որը սկսվեց Աստանայում Սերժ Սարգսյանի դեմ Ալիեւի նամակ ճոճելով: Եվ գուցե դրանից հետո էր Սարգսյանը որոշել պատասխանել Երեւանում Նժդեհի արձանով: