Այսօր՝ 2019-09-23 | RSS | FACEBOOK

Էջմիածնում միմյանց են բախվել Mercedes-ն ու ВАЗ 2101-ն. 3 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց Թբիլիսիի հեռուստաաշտարակը՝ հայոց եռագույնի երանգներով «Անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը թշնամու կրակոցից վտանգավոր է». Սերժ Սարգսյան Դավիթ Տոնոյանը՝ Վայոց Ձորում սպային մարմնական վնասվածք պատճառելու մասին Ախալքալաքի կենտրոնական հրապարակի մուտքն արգելափակված է. մեծ շուքով նշվելու է Եվրոպայի օրը Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան Փաշինյանի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ապօրինի սպառվել է ավելի քան 1.7 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր. իրականացվելու է նաեւ պայմանական նշանակետերի խոցում Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը «Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին՝ Անկախության օրվա առթիվ Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին Մենք անկախությունը նվաճել ենք մեր մարտական ընկերների, եղբայրների, որդիների կյանքի գնով, որևէ մեկը իրավունք չունի խարխլելու մեր երիտասարդ պետության հիմնասյուները. Սեյրան Օհանյան «Ժողովուրդ ջան, ե՞րբ եք հասկանալու, որ սրանց մեկի պոչը մյուսի տակն է». Լուսինե Հարոյան Փրկարարները բռնել են 2 իժ օձ, 1 սահնօձ և 1 անհայտ տեսակի օձ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է հիվանդությունից տուժած դեմքը Օգոստոսին Վրաստանի տուրիզմի եկամուտը նվազել է 10,6 տոկոսով
Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը (ուղիղ). News.am «Ունենք լուրջ անկում». Հրանտ Բագրատյան Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին» (տեսանյութ) Լևոն Ջուլֆալակյանը՝ պաշտոնը թողնելու և իր դժգոհությունների մասին «Իշխանության դեմքը և վարչապետի նշանակումն ու մտերիմը». Հայկ Մարտիրոսյան Զոյա Թադևոսյանը մայրս է, իսկ ԿԳՄՍ փոխնախարարը՝ իմ լավ ընկերը, բայց բացառում եմ որևէ մեկի միջամտությունն իմ նշանակման հարցում. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար. tert.am Արդյո՞ք Թրամփն ունի հայկական ձայների կարիքը «Մաղթում եմ շուտ ազատում». Արթուր Աբրահամը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ) Սարի թաղում հայտնաբերվել է կանեփի 714 բույս Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ) Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը Վշտացած եմ, պարոն վարչապետ, որ նման սիրողական մակարդակով եք շարունակում ներկայացնել մեր երկիրը դրսում. Արմեն Աշոտյան- տեսանյութ Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը. գյուղացիները փորձում են լսելի դարձնել խմելու ջրի խնդիրը (տեսանյութ) Մանկան ժպիտների հրավառություն՝ սեպտեմբերի 1-ին. միջոցառում՝ նվիրված Գիտելիքի օրվան ԱԱ. Հայ թիավարողները եզրափակչում են «Ի պատասխան «Ամուլսարն առանց հանքի» վանկարկմանը՝ հնչել են հայհոյանքներ, որին հետևել է ծեծկռտուքը». Շիրակ Բունիաթյան Բռնցքամարտի ԵԱ․ Անի Հովսեփյանը հաղթել է 1/8 եզրափակչում Հայաստանը Չիկագոյում կայանալիք մրցումներին ներկայացնելու հնարավորություն. արժեքը՝ 3000 դոլար
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.75 տոկոս

 

Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մայիսին գրանցվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.0%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2.8%` պայմանավորված մի շարք գյուղատնտեսական ապրանքների գների սեզոնային աճով։

«Արտաքին հատվածում առևտրային պատերազմների սրման հետևանքով առաջացել են համաշխարհային տնտեսության զարգացման հետ կապված զգալի անորոշություններ, որոնք անդրադարձել են թե՛ ֆինանսական և թե՛ հումքային ապրանքների շուկաների միտումների վրա: Ի լրումն դրանց, որոշակիորեն վատթարացել են ԱՄՆ տնտեսության զարգացման հեռանկարները, ինչի պարագայում ակնկալվում է, որ Դաշնային պահուստային համակարգը ապագայում կվարի զգալիորեն ավելի մեղմ դրամավարկային քաղաքականություն։ Չնայած պարենային հիմնական ապրանքների շուկաներում դիտվում են որոշ կարճաժամկետ գնաճային դրսևորումներ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ պահպանվում են տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը՝ իսկ 2019 թ. առաջին եռամսյակում գրանցված տնտեսական աճը գերազանցել է սպասված ցուցանիշը, որին նպաստող հիմնական գործոնը շարունակում է մնալ մասնավոր սպառման բարձր աճը: Տարվա առաջին կիսամյակում իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա գնահատվում է զսպող: Ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին այն կլինի զգալի ընդլայնող, որի հետևանքով տարվա արդյունքում հարկաբյուջետային քաղաքականությունը կունենա չեզոք ազդեցություն:

ԿԲ խորհուրդը գտնում է, որ ներկայիս ցածր գնաճը նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը և եկամուտների գնողունակության պահպանմանը: Ներկա իրավիճակում ԿԲ խորհուրդը նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը, որի ներքո նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա խթանող չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ:

Նշենք նաև, որ գնաճի՝ կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը՝ կապված համաշխարհային տնտեսության զարգացման անորոշությունների և հնարավոր ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքի հետ, պահպանվում են։ Դրանց ցանկացած զարգացումների ու դրսևորման դեպքում Կենտրոնական բանկը համապատասխանորեն կարձագանքի՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. հունիսի 25-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2019 թ. երկրորդ եռամսյակի ծրագրում)»,- ասված է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ։