Այսօր՝ 2019-06-25 | RSS | FACEBOOK

Բակո Սահակյանը անցկացրել է խորհրդակցություն նվիրված քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին 23-ամյա աղջիկը շենքի առաջին հարկում վեճի ժամանակ դանակահարել է ընկերոջը. նա խոստովանել է Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը Ստամբուլի նորընտիր քաղաքապետը խոսել է ազգային փոքրամասնությունների մասին Վրաստանում 2020-ի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով. Իվանիշվիլի Նոր ընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Երևան-Մոսկվա -Երևան երթուղով Ե՞րբ է լուծվում աշխատանքային պայմանագիրը. Մարդու իրավունքների պաշտպանի իրազեկող տեսանյութը Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը 30–ամյա կնոջը մեղադրանք առաջադրվեց 7 ամյա դստերը խեղդամահ անելու համար Անհեթեթ է պնդումը, թե ՍԴ անդամների մասով անցումային իրավիճակ է կամ ՍԴ–ն դեռ ինչ-ինչ կազմավորման փուլում է.Արսեն Բաբայան Արցախի փողոցում 4-րդ կարգի վթարային երկու շենքերի բնակիչներին նոր բնակարաններ նվիրեցին. Ավագանու որոշումը ՌԴ-ի և Վրաստանի միջև քաղաքական կոնֆլիկտ չկա. Պեսկով Արամ Կարախանյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակում կատարելու գործը կվերաբացվի Հունիսի 27-ից օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ Կխոսենք միայն այն գործիչների հետ, ովքեր հարգում են մեր երկրի ապագան. Վրաստանի վարչապետ Հայկական ավիաընկերությունները պատրաստ են մասնակցել Վրաստան-ՌԴ ճգնաժամի կարգավորմանը Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ
Երեխայի կյանքը փրկած ոստիկանը կդառնա նրա քավորը ՀՀ Ոստիկանության ծառայողը նետվել է լիճը եւ փրկել խեղդվող երեխային Ցեխաջուր՝ խմելաջրի փոխարեն. Գեղհովիտ համայնքում ջրի խնդիր կա Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը «Դիտյատինի գավաթ»․ Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալ են նվաճել թիմային հաշվարկում Ռուսաստանի «սենսացիոն» քայլը. Միհրան Պողոսյանի ճակատագիրը Փաշինյանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է դեկլարատիվ կոչերով. verelq.am Գրքում կան տրանսգենդեր անձանց պատմություններ, ովքեր կազմել են ընտանիք հայկական իրականությունում և ապրում են երջանիկ. Լիլիթ Մարտիրոսյանը՝ իր գրքի մասին Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» Արցախի կրթության, գիտության և սպորտի ոլորտների ծախսը կազմել է 14 մլրդ 744 մլն դրամ. ԱՀ ԱԺ Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանը վեթինգը պետք է սկսի իրենից, իր ընտանիքից. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից Սերժ Սարգսյանի իրական ուղերձը. նա հիշեցրեց Ռուսաստանին «Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր»․ «Արսենալի» երկրպագուները երգել են Բաքվում (տեսանյութ) «Զորակցությունս հայտնեցի Մխիթարյանին «Արսենալ»-«Չելսի» խաղից առաջ, որին նա չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով»․ Փաշինյան Մխիթարյանը Երևանում է Փոփոխությունների կառավարում. ՎԶԵԲ աջակցությամբ գիտելիքը վերածվում է կարողության Օձերն ակտիվանում են․ ԱԻՆ-ը հորդորում է հետևել վարքականոններին
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Սպանություններ Արմավիրի մարզում. սպանվածները կասկածյալի կինն ու կնոջ եղբայրն են

 

Քիչ առաջ սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաեւ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի պաշտոնակատար Սամվել Խմելյանի գլխավորությամբ։

Ոստիկանները նշված գյուղի տներից մեկի հյուրասենյակում եւ հողամասում հայտնաբերել են դիերը։ Կնոջ՝ 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է հողամասում, իսկ նրա եղբոր՝ 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանի դին՝ հյուրասենյակում։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նաեւ փորձաքրեագետները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դատաբժիշկը տեղում դիակների զննություն էր կատարում, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունները կատարելու կասկածանքով ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել եւ ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 63-ամյա Ժորա Հակոբյանին։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ Ժ. Հակոբյանը սպանված Ջ. Մարտիրոսյանի ամուսինն է, իսկ Ս. Մարտիրոսյանը՝ նրա կնոջ եղբայրը, ով նշված անձանց սպանել է հրացանով։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաեւ Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանն ու մարզի դատախազի տեղակալ Սեյրան Մարտիրոսյանը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվոլ Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարեւոր գործերով քննիչ Վահե Սամսոնյանը, ով այս պահին Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն են կատարում:

Ոստիկանները հայտնաբերել են կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքերով «քլունգ», որոնք քննիչի որոշմամբ առգրավվել են: