Այսօր՝ 2019-07-19 | RSS | FACEBOOK

«Անտեր, փեդով գլխին խփել, դռների տակ վնգստալ»․ ինչպե՞ս կարող է պետության ղեկավարն իր դատավորներին վիրավորել. Արթուր Ղազինյան Որպես անհետ կորած որոնվող 39-ամյա մայրն ու 17-ամյա դուստրը հայտնաբերվել են «Ամեն ինչ անում ենք հարցը հանրահավաքների չհասցնելու համար». Սամվել Բաբայանի գրասենյակ Երևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կկառուցվի. արժեքը՝ $300 մլն Գայլերը հոշոտել են մանր եղջերավոր անասուններ «Ցանկացած պարկեշտ կամ էթիկայի նշույլ անգամ ունեցող անձ հրաժարական կտար ՍԴ նախագահի պաշտոնից». Ռուբեն Ռուբինյան «Մեկ մարդու ցուցմունքով քրեական գործ չի հարուցվում»․ Նարեկ Կարապետյան․ Sputnik Արմենիա «Զրո տեսանելի լուծում՝ ամբողջ հարցազրույցի ընթացքում. բա տենց ո՞նց կլինի». Սուրեն Սահակյան Հուլիսի 19-ին կկայանա Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը Նոր ծխատարը հարցի լուծում չէր. Ալավերդու «ինքնասպանությունը» պղնձաձուլարանի և՛ փակվելու, և՛ աշխատելու դեպքում ԱՄՆ-ն կասեցրեց Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի կործանիչների ծրագրում «Դու ինչի՞ համար էիր Նոբելյան մրցանակ ստացել»․ Թրամփը՝ ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած Նադիա Մուրադին Մեր երեխաների անվտանգության համար դիմում ենք Ձեզ. «Ծարավ Աղբյուրի» բնակիչները՝ Հայկ Մարությանին Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը. ԱՄՆ կոնգրեսական Հրաժարիմք անցումային արդարադատութենէ. Արման Բաբաջանյանի դիտարկումները Հրդեհ Խաչիկ գյուղում․ հրդեհաշիջմանը միացել է 10 բնակիչ Թավշյան, անցնցումը, «սիրո եւ համերաշխության» անունն ստացածը բարոյական արժեքների փոփոխություն չէ՞ր ենթադրում Թմրանյութեր ձեռք բերելու համար բժիշկը կեղծ դեղատոմսեր է տվել Դատավոր Դավիթ Գրիգորյանը հաստատում է՝ ՀՔԾ-ն առգրավել է իր աշխատանքային համակարգիչը Շնորհակալություն, Լոս Անջելե՛ս. Հենրիխ Մխիթարյան
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ընդունվեց Արթուր Վանեցյանը և Վիսենտե Դել Բոսկեն շրջել են Երևանում Երաժշտության տոն Երևանում Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա Խորեն Գրիգորյանը նշանակվել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Շառլ Ազնավուրի սիրային նամակները կվաճառվեն աճուրդում Տարվա ամենաշատ վաճառված ձայնասկավառակը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Երևանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը». այն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ

 

Ամռանը հայաստանյան մշակութային կյանքը կակտիվանա սպասված և նշանավոր իրադարձությամբ. հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»: Հայաստանում սիրված ու նաև երկրի սահմաններից դուրս լայն ճանաչում գտած այս բացառիկ կինոփառատոնի մեկնարկն այսօր ազդարարել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչները լրագրողներին ներկայացրել են կինոփառատոնի՝ այս տարվա պաշտոնական պաստառը, ինչպես նաև անդրադարձել են սպասվող միջոցառումներին:

«Այս տարի փառատոնը որոշակի փոփոխություններ է կրել, քանի որ փոխվել է փառատոնի ղեկավար կազմը: Փառատոնի կազմը համալրել են երիտասարդներ, որոնք մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 16-րդ «Ոսկե ծիրանին» և անում են ամեն ինչ՝ այն իսկապես կինոտոն դարձնելու համար: Փոփոխություններ են եղել նաև գերատեսչությունների համատեքստում. տեղի է ունեցել նախարարությունների միավորում, և այսուհետև մենք համագործակցելու ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերությունն արվեստի՝ մասնավորապես՝ կինոյի և «Ոսկե ծիրանի» նվիրյալներից է, ինչի համար մենք շատ ուրախ ենք և շատ շնորհակալ մեր փառատոնի լավագույն բարեկամին»,- իր խոսքում ընդգծել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ կարևորություն է տալիս մշակութային կյանքի, մասնավորապես՝ ազգային կինեմատոգրաֆի, ակտիվացմանն ու զարգացմանը Հայաստանում: Տարիներ շարունակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մեր ընկերությունը կանգնած է կինոգործիչների կողքին: Կինոարվեստի զարգացման կարևոր խթան լինելու հետ մեկտեղ, կինոփառատոնը հսկայական աշխատանք է տանում աշխարհի քարտեզի վրա Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող երկիր ճանաչելի դարձնելու գործում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաև նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը: