Այսօր՝ 2019-09-21 | RSS | FACEBOOK

Ովքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. «Փաստ» Ոստիկանապետի ԺՊ-ի նշանակման համար միջնորդել է Հայկ Մարությանը. «Հրապարակ» Փաշինյանը սպասում է. նա չի կարող ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնում նշանակել այն անձանց, ում ցանկանում է. «Ժամանակ» Ասել են, որ մանդատը վայր դնի. Փաշինյանն իր մոտ է հրավիրել պատգամավորին. «Հրապարակ» Ներկայացվել է առաջին հիբրիդային Lamborghini-ին Google-ը դուդլով շնորհավորել է ՀՀ Անկախության 28-ամյակը Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փաշինյան Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է Արմեն Սարգսյանին «Փողոցից իշխանություն մագլցած երիտասարդներն իշխանությունը երկարաձգելու նոր գործիքներ են ստեղծում». Արտակ Զաքարյան Սևանի ափամերձ հատվածում անտառածածկ տարածքները կավելանան «Ձեր քանդուքարափ թողած երկիրը վկա` ծնգոց-զնգոց մի հանեք». Անի Սամսոնյանը՝ ՀՀԿ-ականներին «Ձեր քանդուքարափ թողած երկիրը վկա` ծնգոց-զնգոց մի հանեք». Անի Սամսոնյանը՝ ՀՀԿ-ականներին Համացանցում տեսանյութ է տարածվել, իբր ոստիկանության ծառայողները Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների․ պարզաբանում Լրատվամիջոցներում անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խնդիրները՝ ԱՏՊԳ-ի ուշադրության կենտրոնում Ադրբեջաներենը՝ հայալեզու դպրոցների դասագրքերում Երևանում քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից Դավիթ Տոնոյանը չի բացառում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ Ինչու է Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը հեռացվել ԱԱԾ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ը Մեքսիկայից բաժանող սահմանային պատի վրա Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար
Երկրաշարժ Արցախում «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառով 400․000 դոլարի կորուստ կունենամ, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել․ գործարար «Կին, ոչ թե տղամարդ». ֆլեշմոբ՝ ընդդեմ ԼԳԲՏ անձանց Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը (ուղիղ). News.am «Ունենք լուրջ անկում». Հրանտ Բագրատյան Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին» (տեսանյութ) «Իշխանության դեմքը և վարչապետի նշանակումն ու մտերիմը». Հայկ Մարտիրոսյան Լևոն Ջուլֆալակյանը՝ պաշտոնը թողնելու և իր դժգոհությունների մասին Արդյո՞ք Թրամփն ունի հայկական ձայների կարիքը Զոյա Թադևոսյանը մայրս է, իսկ ԿԳՄՍ փոխնախարարը՝ իմ լավ ընկերը, բայց բացառում եմ որևէ մեկի միջամտությունն իմ նշանակման հարցում. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար. tert.am 29 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը Ոստիկանները բացահայտել են քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները «Մաղթում եմ շուտ ազատում». Արթուր Աբրահամը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ) Սարի թաղում հայտնաբերվել է կանեփի 714 բույս Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ) Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Մահացել է Երուսաղեմի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Ժորժետ Ավագյանը

 

Այսօր՝ հունիսի 13-ին, Երուսաղեմում մահացել է Երուսաղեմի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Ժորժետ Ավագյանը: Այս մասին տեղեկանում ենք «Հայերն այսօր»-ից:

Երուսաղեմում մահացել է երուսաղեմահայ ազգային-հասարակական գործիչ, Երուսաղեմի Հայ Դատի հերթապահ, մանկավարժ, լեզվաբան, պատմաբան Ժորժետ Ավագյանը:

Նշենք, որ Ժորժետ Ավագյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 6-ին, Իսրայելի Ռամի գյուղում: Ավարտել է տեղի երկրորդական վարժարանը:

1960 թվականին ավարտել է Երուսաղեմի Եբրայական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան՝ կրթության կառավարում եւ կրթական հոգեբանություն մասնագիտությամբ: 1966 թվականին ստացել է նույն համալսարանի բակալավրի աստիճան՝ Արաբերեն լեզու եւ գրականություն, Ընդհանուր եւ Միջին Արեւելքի պատմություն մասնագիտությամբ:

1972 թվականին ավարտել է Եբրայական համալսարանի դասական արաբերեն բաժնի մագիստրատուրան:

1976-1977 թթ. վերապատրաստման ծրագրով մեկնել է ԱՄՆ եւ սովորել Հարվարդի համալսարանի Կրթություն եւ կրթության կառավարում բաժնում:

1980 թվականին ավարտել է նույն համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրան: 1990 թվականին ստացել է Եբրայական համալսարանի Միջին Արեւելքի պատմության բաժնի դոկտորի կոչում:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1957 թվականին՝ 18 տարեկան հասակում, որպես ուսուցիչ: Այնուհետեւ 1 տարի անց նշանակվել է դպրոցի տնօրեն՝ մինչեւ 2003թ.:

1982-2003 թվականներին դասախոսել է Հայֆայի համալսարանի Միջին Արեւելքի պատմության բաժնում: Դասախոսել է նաեւ Իսրայելի տարբեր քոլեջներում:

Մի քանի անգամ ընդգրկվել է Իսրայելի կրթության նախարարության արաբական եւ հրեական դպրոցների ուսումնական ծրագրերի պատրաստման հանձնաժողովներում եւ հաճախ ներկայացրել է Իսրայելի Պետությունը՝ նախագահելով արտասահման գործուղված բազմաթիվ պատվիրակություններ:

1974 թվականին Աբրահամ Սուրթուկյանի հետ հիմնադրել է Երուսաղեմի Հայ դատի մասնաճյուղը:

1985 թվականից զբաղեցրել է Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ատենապետի պաշտոնը:

1991 թվականից անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը:

1995 թվականից Երուսաղեմի ՀՅԴ կոմիտեի անդամ էր:

Անդամակցում էր նաեւ տեղական հրեական եւ պաղեստինյան մի շարք քաղաքացիական եւ հասարակական կազմակերպությունների:

Ժորժետ Ավագյանի՝ Իսրայելի Մերեց կուսակցության եւ այլ քաղաքական կուսակցությունների համագործակցության արդյունքում, վերջին տարիներին մի քանի անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկվել է Իսրայելի Կնեսետի օրակարգում: Հաճախ է ներկայացրել ՀՅԴ Իսրայելի մասնաճյուղը եւ Երուսաղեմի Հայ դատի գրասենյակը Հայաստանում եւ արտերկրում կազմակերպված ժողովներին ու համագումարներին:

1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ուղեկցել է Իսրայելից օգնության ժամանած մասնագիտական խմբին եւ տեղում համակարգել իսրայելյան մարդասիրական օգնության աշխատանքները: Իր օժանդակությունը շարունակել է նաեւ Իսրայելում՝ շուրջ 70 անդամալույծ վիրավորների բուժման եւ վերականգնողական աշխատանքներում, որի համար արժանացել է Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի շքանշանի եւ պատվոգրի:

1988-1994 թվականներին իր նշանակալի օժանդակությունն է բերել Արցախյան հերոսամարտին՝ կազմակերպելով դրամահավաք եւ նվիրատվություններ: Հայրենանվեր գործունեության համար 2005 թ. շնորհվել է ՀՀ անձնագիր:

Հայաստան- Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, սփյուռքի տարբեր համայնքների միջեւ կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման եւ հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, ազգային-հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար 2017թ. պարգեւատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Տիրապետում էր հայերեն, արաբերեն, անգլերեն, եբրայերեն, թուրքերեն (օսմանյան եւ ժամանակակից) եւ ֆրանսերեն լեզուներին:

Հավելենք, որ Ժորժետ Ավագյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 14-ին՝ Ռամիի Սուրբ Գեւորգ հունական եկեղեցում, ժամը 16:00-ին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: