Այսօր՝ 2019-06-27 | RSS | FACEBOOK

Արարատի մարզում ոստիկանները ստուգումներ են իրականացրել շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում ԵՄ-ն կոչ է անում Իրանին շարունակել կատարել միջուկային գործարքը Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը և Գեղամ Նազարյանը հանդիպել են ՌԴ դեսպանի հետ. քննարկել են Արցախի հարցը Հարկային արտոնություն ստանալու համար դիմած շուրջ 100 ստարտափների մեջ կան նաեւ հայրենադարձներ ՍԱՊԾ. «Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է Փաշինյանը մեկնում է Վիետնամ, ապա Սինգապուր. Վարչապետի պարտականությունները կկատարի Ավինյանը ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին «Ռոսատոմ»-ն ու ՀԱԷԿ-ը ստորագրել են վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են համատեղ զորավարժության կազմակերպման բանակցություններին Թուրքիայում պարտադիր զինծառայության 12-ամսյա ժամկետը դարձել է 6 ամիս ԱՄՆ-ում ցանկանում են արգելել Ադրբեջանին վաճառել քաղաքացիական օդանավեր խոցող զենք Արցախի հարցում սթափվելու եւ նոր ուղի ընտրելու ժամանակն է. «Սասնա ծռեր» Բակո Սահակյանի մոտ կայացել է Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի պարգեւատրման արարողություն Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Սիրիայում հայ սակրավորները հունիսի 8-ից 25-ը 1650 քմ տարածք են ականազերծել Բացահայտվել է Ամիրյան փողոցում կատարված դանակահարությունը Ֆինանսների նախարարության աշխատակիցը ծեծել է վիրաբույժին՝ մեղադրելով հոր մահվան մեջ Թբիլիսիում գլխի շրջանում վնասվածքներ է ստացել ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացի Թմրամոլության տարածվածությամբ 1-ին տեղում Երևանն է, 2-րդը Արմավիրի մարզը
Երեխայի կյանքը փրկած ոստիկանը կդառնա նրա քավորը ՀՀ Ոստիկանության ծառայողը նետվել է լիճը եւ փրկել խեղդվող երեխային Ցեխաջուր՝ խմելաջրի փոխարեն. Գեղհովիտ համայնքում ջրի խնդիր կա Ռուսաստանի «սենսացիոն» քայլը. Միհրան Պողոսյանի ճակատագիրը Գրքում կան տրանսգենդեր անձանց պատմություններ, ովքեր կազմել են ընտանիք հայկական իրականությունում և ապրում են երջանիկ. Լիլիթ Մարտիրոսյանը՝ իր գրքի մասին Նիկոլ Փաշինյանը վեթինգը պետք է սկսի իրենից, իր ընտանիքից. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից Սերժ Սարգսյանի իրական ուղերձը. նա հիշեցրեց Ռուսաստանին Փոփոխությունների կառավարում. ՎԶԵԲ աջակցությամբ գիտելիքը վերածվում է կարողության «Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր»․ «Արսենալի» երկրպագուները երգել են Բաքվում (տեսանյութ) Մխիթարյանը Երևանում է «Զորակցությունս հայտնեցի Մխիթարյանին «Արսենալ»-«Չելսի» խաղից առաջ, որին նա չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով»․ Փաշինյան Օձերն ակտիվանում են․ ԱԻՆ-ը հորդորում է հետևել վարքականոններին Բացվել է Սարյան-Մաշտոց հատվածում գտնվող վերակառուցված զբոսայգին Ադրբեջանից սիրով Վրաստանին՝ հայերի հանդեպ ատելությամբ լի գրականություն Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր փուլը՝ կրթական-մշակութային ոլորտում. 65 երիտասարդներ ՌԴ-ում ներկայացնում են հայկական մշակույթը Արցախը անցկացրեց իր երկամյա պատմության վերջին հանդիպումը. Արթուր Սահակյան Հովհաննես Փափազյանը կպայքարի ոսկե մեդալի համար Արայիկ Հարությունյանը ստախոս է. հարձակման զակազը նա է տվել. Սամվել Բաբայանի համակիր - տեսանյութ
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ֆրանսիական քաղաքները հերթով չեղարկում են Արցախի բնակավայրերի հետ բարեկամության հուշագրերը

 

Ֆրանսիական դատարանները մեկը մյուսի ետևից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված՝ բարեկամության մասին հուշագրերը։ Այս մասին ասվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի տարածած հայտարարությունում։

«Մինչ մենք մսխում ենք մեր պետական միտքը դատարաններում և մինչ համառորեն հորինում ենք հակամարտություն Արցախի հետ, մեր շուրջը տեղի են ունենում պատմական իրադարձություններ, որոնք մեր օրակարգից դուրս են, և մենք ձև ենք անում, թե դա մեզ չի վերաբերում:

Երեկ Վրաստանը պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին և միանալու է այս տարի պլանավորված թուրք-ադրբեջանական զորավարժություններին:

Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացած` երեք պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ ռազմական ոլորտում եռակողմ համագործակցության մեխանիզմը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության մեծացմանը:

Ըստ էության, երեկ հայտարարվել է տարածաշրջանում նոր ռազմական ձևաչափի մասին: Մենք չկարողացանք կանխել, մենք զբաղված ենք այլ կարևոր գործերով:

Այս հարցը մեր լրահոսում չկա, քաղաքական քննարկումներում չկա, Ազգային Ժողովում չկա, պաշտոնական Երևանի արձագանք չկա, ընդդիմության ահազանգ չկա: Հայտնի չէ` մենք այս թեմայով Ռուսաստանի հետ ունեցե՞լ ենք քննարկումներ, կոնսուլտացիաներ: Մենք հաշվո՞ւմ ենք ռիսկերը, մենք հաշվո՞ւմ ենք թուրք-ադրբեջանա-վրացական խորացող ռազմական համագործակցության հաջորդ քայլերը: Կա խոր կասկած, որ սա միայն սկիզբն է և ունենալու է շարունակություն: Որո՞նք են մեր հակաքայլերը:

Մենք չենք կարող անտեսել նոր իրողությունը, նոր մարտահրավերը: Տարածաշրջանում իրողությունները սկսել են արագ փոփոխվել: Որքանո՞վ ենք մենք դրանց պատրաստ:

Ակնհայտ է, որ մեզ պարտադրվող դատական ճահիճը, ապրիլյանի հանձնաժողովի ստեղծումը, հաղթած հրամանատարների հանդեպ հետապնդումները, Արցախի գեներալների հանդեպ ճնշումները, ընդհանրապես Արցախի հանդեպ խրախուսվող սառնությունը էապես թուլացնում են մեր դիրքերը:

Զուգահեռ՝ բավականին վտանգավոր և անհասկանալի պրոցես է ընթանում համանախագահ երկիր Ֆրանսիայում: Ֆրանսիական դատարանները մեկը մյուսի ետևից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված՝ բարեկամության մասին հուշագրերը: Ակնհայտ է, որ սա լավ կազմակերպված, հեռանկարային վտանգներ պարունակող արշավ է: Հայաստանում ո՞վ է այս հարցով զբաղվում՝ իրավական էլիտան, դիվանագիտական էլիտան, ո՞վ: Եվ տեղյա՞կ է արդյոք որևէ մեկը այդ գործընթացից: Հաշվարկե՞լ է որևէ մեկը, որ սա կարող է նախադեպային դառնալ ԵՄ այլ երկրների համար, և ստանանք շրջափակման նոր մակարդակ:

Հայաստանի ներքին մթնոլորտը, որը օր օրի ավելի անտանելի է դառնում՝ էապես թուլացնում է մեր դիրքերը: Մենք խաբում ենք մեզ, եթե կարծում ենք, որ այսօրվա լայվերի ու լոզունգների ռեժիմով կարողանալու ենք հակակշռել հին և նոր մարտահրավերներին: Պարզապես օրվա հրամայական է՝ սկսել աշխատելը: Միայն աշխատող Հայաստանը կարող է դիմակայել և գտնել զարգացման ռեսուրսներ: Իսկ աշխատանքի համար նախապայման է ագրեսիայի, ներքին սուր կոնֆլիկտների բացառումը, մի քանի կարևոր թեմաների շուրջ տեսակետների վերանայումը»,– ասվում է հայտարարությունում: