Այսօր՝ 2019-09-21 | RSS | FACEBOOK

Արցախի իշխանական շրջանակներում հակված են իրենց թեկնածուին առաջադրել. «Հրապարակ» Ովքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. «Փաստ» Ոստիկանապետի ԺՊ-ի նշանակման համար միջնորդել է Հայկ Մարությանը. «Հրապարակ» Փաշինյանը սպասում է. նա չի կարող ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնում նշանակել այն անձանց, ում ցանկանում է. «Ժամանակ» Ասել են, որ մանդատը վայր դնի. Փաշինյանն իր մոտ է հրավիրել պատգամավորին. «Հրապարակ» Ներկայացվել է առաջին հիբրիդային Lamborghini-ին Google-ը դուդլով շնորհավորել է ՀՀ Անկախության 28-ամյակը Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փաշինյան Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է Արմեն Սարգսյանին «Փողոցից իշխանություն մագլցած երիտասարդներն իշխանությունը երկարաձգելու նոր գործիքներ են ստեղծում». Արտակ Զաքարյան Սևանի ափամերձ հատվածում անտառածածկ տարածքները կավելանան «Ձեր քանդուքարափ թողած երկիրը վկա` ծնգոց-զնգոց մի հանեք». Անի Սամսոնյանը՝ ՀՀԿ-ականներին «Ձեր քանդուքարափ թողած երկիրը վկա` ծնգոց-զնգոց մի հանեք». Անի Սամսոնյանը՝ ՀՀԿ-ականներին Համացանցում տեսանյութ է տարածվել, իբր ոստիկանության ծառայողները Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների․ պարզաբանում Լրատվամիջոցներում անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խնդիրները՝ ԱՏՊԳ-ի ուշադրության կենտրոնում Ադրբեջաներենը՝ հայալեզու դպրոցների դասագրքերում Երևանում քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից Դավիթ Տոնոյանը չի բացառում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ Ինչու է Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը հեռացվել ԱԱԾ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ը Մեքսիկայից բաժանող սահմանային պատի վրա
Երկրաշարժ Արցախում «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառով 400․000 դոլարի կորուստ կունենամ, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել․ գործարար «Կին, ոչ թե տղամարդ». ֆլեշմոբ՝ ընդդեմ ԼԳԲՏ անձանց Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը (ուղիղ). News.am «Ունենք լուրջ անկում». Հրանտ Բագրատյան Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին» (տեսանյութ) «Իշխանության դեմքը և վարչապետի նշանակումն ու մտերիմը». Հայկ Մարտիրոսյան Լևոն Ջուլֆալակյանը՝ պաշտոնը թողնելու և իր դժգոհությունների մասին Արդյո՞ք Թրամփն ունի հայկական ձայների կարիքը Զոյա Թադևոսյանը մայրս է, իսկ ԿԳՄՍ փոխնախարարը՝ իմ լավ ընկերը, բայց բացառում եմ որևէ մեկի միջամտությունն իմ նշանակման հարցում. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար. tert.am 29 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը Ոստիկանները բացահայտել են քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները «Մաղթում եմ շուտ ազատում». Արթուր Աբրահամը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ) Սարի թաղում հայտնաբերվել է կանեփի 714 բույս Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ) Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Գոնե հասկանո՞ւմ եք ինչ եք անում․ Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում:

Ընդհանրապես, ինձ դժվար է ինչ-որ բանով զարմացնելը։ Բայց, շատ թավշյա ու մեղմ ասած, զարմացած եմ։

«Իմ Քայլի» պատգամավորը օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու, կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը:

Այսինքն՝ առաջարկում է դատել։

Այն, ինչի միջով անցա ես որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու, երբ նախրացած մի զանգված առավոտից երեկո հայհոյում, սպառնում եւ վիրավորում էր ինձ ու իմ ընտանիքին, շատ քչերն են նման փորձության միջով անցնում։ Սակայն որեւէ անգամ իմ մտքով չանցավ նման նախագիծ «երկնել»։

Եվ հիմա, բոլոր այն գործիքները, քայլերը, որոնք հեղափոխության ժամանակ կիրառել է ներկայիս հեղափոխական իշխանությունը, եթե որեւէ մեկի մտքով հանկարծ անցնի նման քայլեր անել, առաջարկվող նախագծով քրեորեն պատժվելու է։

Պարզ ասած՝ դատվելու է։

Բերեմ նախագծից մի քանի դրույթ. իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններ կատարելը, օրինակ` արգելքներ տեղադրելը` ոստիկանության տրանսպորտային միջոցների եւ վերակարգերի տեղաշարժը սահմանափակելու նպատակով, ոստիկանության տրանսպորտային միջոցի անվադողերը վնասելը, որեւէ իրից բռնվելը` ձերբակալումից խուսափելու համար, ձերբակալող ոստիկանի բռնվածքից ուժով ազատվելը, նրա համազգեստից բռնելը, քաշքշելը, ձերբակալվող այլ անձին ոստիկանի «ձեռքից փախցնելը» եւ այլն, ահա բոլոր այս դեպքերում դուք կարող եք համարվել քրեական հանցագործ եւ կալանավորվել։

Եվ, ի վերջո, ստացվում է, որ իշխանության ներկայացուցչին չի կարելի վիրավորել, իսկ շարքային քաղաքացուն, փաստորեն, կարելի՞ է: Հա՞: Ասեմ, որ հեչ լավ չի ստացվում:

Ես ուզում եմ մտածել, որ այս նախագիծը ոչ թե իշխանության քաղաքական որոշումն է, որի իրականացումը հանձնարարվել է մեկ պատգամավորի, այլ մեկ պատգամավորի անձնական նախաձեռնությունն է, որը ուղղակի ջախջախվելու է Վենետիկի հանձնաժողովի եւ միջազգային մյուս կառույցների կողմից։

Էսպես դաժանորեն մսխել հանրային վստահությունը, ոչ մեկին, ոչ մի ժամանակում դեռ չէր հաջողվել»։