Այսօր՝ 2019-07-19 | RSS | FACEBOOK

«Անտեր, փեդով գլխին խփել, դռների տակ վնգստալ»․ ինչպե՞ս կարող է պետության ղեկավարն իր դատավորներին վիրավորել. Արթուր Ղազինյան Որպես անհետ կորած որոնվող 39-ամյա մայրն ու 17-ամյա դուստրը հայտնաբերվել են «Ամեն ինչ անում ենք հարցը հանրահավաքների չհասցնելու համար». Սամվել Բաբայանի գրասենյակ Երևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կկառուցվի. արժեքը՝ $300 մլն Գայլերը հոշոտել են մանր եղջերավոր անասուններ «Ցանկացած պարկեշտ կամ էթիկայի նշույլ անգամ ունեցող անձ հրաժարական կտար ՍԴ նախագահի պաշտոնից». Ռուբեն Ռուբինյան «Մեկ մարդու ցուցմունքով քրեական գործ չի հարուցվում»․ Նարեկ Կարապետյան․ Sputnik Արմենիա «Զրո տեսանելի լուծում՝ ամբողջ հարցազրույցի ընթացքում. բա տենց ո՞նց կլինի». Սուրեն Սահակյան Հուլիսի 19-ին կկայանա Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը Նոր ծխատարը հարցի լուծում չէր. Ալավերդու «ինքնասպանությունը» պղնձաձուլարանի և՛ փակվելու, և՛ աշխատելու դեպքում ԱՄՆ-ն կասեցրեց Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի կործանիչների ծրագրում «Դու ինչի՞ համար էիր Նոբելյան մրցանակ ստացել»․ Թրամփը՝ ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած Նադիա Մուրադին Մեր երեխաների անվտանգության համար դիմում ենք Ձեզ. «Ծարավ Աղբյուրի» բնակիչները՝ Հայկ Մարությանին Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը. ԱՄՆ կոնգրեսական Հրաժարիմք անցումային արդարադատութենէ. Արման Բաբաջանյանի դիտարկումները Հրդեհ Խաչիկ գյուղում․ հրդեհաշիջմանը միացել է 10 բնակիչ Թավշյան, անցնցումը, «սիրո եւ համերաշխության» անունն ստացածը բարոյական արժեքների փոփոխություն չէ՞ր ենթադրում Թմրանյութեր ձեռք բերելու համար բժիշկը կեղծ դեղատոմսեր է տվել Դատավոր Դավիթ Գրիգորյանը հաստատում է՝ ՀՔԾ-ն առգրավել է իր աշխատանքային համակարգիչը Շնորհակալություն, Լոս Անջելե՛ս. Հենրիխ Մխիթարյան
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ընդունվեց Արթուր Վանեցյանը և Վիսենտե Դել Բոսկեն շրջել են Երևանում Երաժշտության տոն Երևանում Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա Խորեն Գրիգորյանը նշանակվել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Շառլ Ազնավուրի սիրային նամակները կվաճառվեն աճուրդում Տարվա ամենաշատ վաճառված ձայնասկավառակը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը

 

Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող դաշնակահարուհի Հռիփսիմե Աղաքարյանը։ Այդ մասին մրցույթի փակման գալա համերգի ընթացքում ազդարարել է ժյուրիի նախագահ Վահագն Պապյանը։ Երկրորդ մրցանակակիր է դարձել Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), իսկ երրորդ մրցանակին արժանացել է Միսո Գաոն (Չինաստան)։ Շնորհվել են մի շարք հատուկ մրցանակներ. Հռիփսիմե Աղաքարյանը արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Մրցույթի փակման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ։ Այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից։

Հռիփսիմե Աղաքարյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա, սակայն, նկատում է, որ ամենապատասխանատուն իր համար Խաչատրյանի միջազգային մրցույթն է, քանի որ այն Հայաստանում է անցկացվում և կրում է մեր մեծ կոմպոզիտորի անունը։ Դաշնակահարուհին նշել է, որ մրցույթը շատ բարձր նշաձող ունի, իր մրցակիցներն աչքի էին ընկնում կատարողական վարպետությամբ, և շատ ուրախ է արժանանալ խաչատրյանական մրցույթի բարձրագույն պարգևին։

Խաչատրյանի միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն իր ուրախությունն է հայտնել այն կապակցությամբ, որ 15-րդ հոբելյանական մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը։ Նա նաև ընդգծել է փաստը, որ այս տարի ավելի քան 100 երիտասարդ երաժիշտներ տարբեր երկրներից սովորել են Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, կոմպոզիտորի այլ ստեղծագործություններ։

Արմեն Սմբատյանը կարևորել է այն մթնոլորտը, որ ձևավորվում է Խաչատրյանի մրցույթի շուրջ. «Աշխարհի տարբեր ծայրերից երաժիշտները գալիս, բացահայտում են մեր երկիրը։ Արամ Խաչատրյան անունը բոլորիս շատ օգնում է, որպեսզի աշխարհը ճանաչի հայկական երաժշտությունը։ Սա մեր երկրի, մեր ժողովրդի, մեր պետության ճանաչմանն է ուղղված»։

Խաչատրյանի մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը նշել է, որ Խաչատրյանի բոլոր 15 մրցույթները մեծ հեղինակություն են ունեցել երաժշտական ասպարեզում. մրցույթի հաղթողների թվում կան հիանալի կատարողներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում։

«Ես նրանցից ոմանց հետ ելույթ եմ ունեցել տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում։ Երախտագիտությունս եմ հայտնում ժյուրիի անդամներին, որոնք շատ ուշադիր գնահատել են բոլոր մասնակիցներին և ընտրել լավագույններին։ Եվ իհարկե ես ուզում եմ ջերմ խոսքեր հղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ու նրա գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին եզրափակիչ ելույթներում մասնակիցներին նվագակցելու համար։ Ցանկանում եմ նաև եզրափակիչ չանցած երաժիշտներին մաղթել, որպեսզի հուսախաբ չլինեն, այլ հավաքեն բոլոր ուժերը և շարունակեն երաժշտի ոչ հեշտ գործունեությունը։ Համոզված եմ, որ նրանց սպասվում է մեծ հաջողություն»,- ասել է Պավել Կոգանը։

Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգի ընթացքում առաջին մրցանակակիրը մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։

Հունիսի 6-14-ը ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո Հայաստանում տեղի է ունեցել Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթը: Այն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի ջանքերով։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):