Այսօր՝ 2019-07-19 | RSS | FACEBOOK

«Անտեր, փեդով գլխին խփել, դռների տակ վնգստալ»․ ինչպե՞ս կարող է պետության ղեկավարն իր դատավորներին վիրավորել. Արթուր Ղազինյան Որպես անհետ կորած որոնվող 39-ամյա մայրն ու 17-ամյա դուստրը հայտնաբերվել են «Ամեն ինչ անում ենք հարցը հանրահավաքների չհասցնելու համար». Սամվել Բաբայանի գրասենյակ Երևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կկառուցվի. արժեքը՝ $300 մլն Գայլերը հոշոտել են մանր եղջերավոր անասուններ «Ցանկացած պարկեշտ կամ էթիկայի նշույլ անգամ ունեցող անձ հրաժարական կտար ՍԴ նախագահի պաշտոնից». Ռուբեն Ռուբինյան «Մեկ մարդու ցուցմունքով քրեական գործ չի հարուցվում»․ Նարեկ Կարապետյան․ Sputnik Արմենիա «Զրո տեսանելի լուծում՝ ամբողջ հարցազրույցի ընթացքում. բա տենց ո՞նց կլինի». Սուրեն Սահակյան Հուլիսի 19-ին կկայանա Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը Նոր ծխատարը հարցի լուծում չէր. Ալավերդու «ինքնասպանությունը» պղնձաձուլարանի և՛ փակվելու, և՛ աշխատելու դեպքում ԱՄՆ-ն կասեցրեց Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի կործանիչների ծրագրում «Դու ինչի՞ համար էիր Նոբելյան մրցանակ ստացել»․ Թրամփը՝ ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած Նադիա Մուրադին Մեր երեխաների անվտանգության համար դիմում ենք Ձեզ. «Ծարավ Աղբյուրի» բնակիչները՝ Հայկ Մարությանին Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը. ԱՄՆ կոնգրեսական Հրաժարիմք անցումային արդարադատութենէ. Արման Բաբաջանյանի դիտարկումները Հրդեհ Խաչիկ գյուղում․ հրդեհաշիջմանը միացել է 10 բնակիչ Թավշյան, անցնցումը, «սիրո եւ համերաշխության» անունն ստացածը բարոյական արժեքների փոփոխություն չէ՞ր ենթադրում Թմրանյութեր ձեռք բերելու համար բժիշկը կեղծ դեղատոմսեր է տվել Դատավոր Դավիթ Գրիգորյանը հաստատում է՝ ՀՔԾ-ն առգրավել է իր աշխատանքային համակարգիչը Շնորհակալություն, Լոս Անջելե՛ս. Հենրիխ Մխիթարյան
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ընդունվեց Արթուր Վանեցյանը և Վիսենտե Դել Բոսկեն շրջել են Երևանում Երաժշտության տոն Երևանում Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա Խորեն Գրիգորյանը նշանակվել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Շառլ Ազնավուրի սիրային նամակները կվաճառվեն աճուրդում Տարվա ամենաշատ վաճառված ձայնասկավառակը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ական Հայաստանի տակ. մարտիմեկյան գործի «զուգահեռ» սենսացիան

 

Lragir.am-ը գրում է. իրավապահ կառույցները, մասնավորապես Հատուկ Քննչական ծառայությունը կարծես թե դեռ չի արձագանքել Հայկական Ժամանակ օրաթերթի կայքի հրապարակած տեղեկությանը, որ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ առկա է օտարալեզու փաստաթուղթ, որտեղ նշվում է, թե ինչ պետք է անի իշխանությունը հանրության եւ ընդդիմության դեմ: Կայքը հրապարակել էր նաեւ, որ ըստ աղբյուրի, մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Երեւանում են եղել նաեւ օտարերկրյա հատուկ մասնագետներ, որոնք գաղտնի գտնվել են կառավարության նիստերի դահլիճում:

Ի՞նչ տեղեկություններ ունի այդ կապակցությամբ ՀՔԾ-ն, որ վարում է մարտիմեկյան գործը:

Հայկական Ժամանակն այս տեղեկությունը հրապարակում է հատկանշական ներքին եւ արտաքին քաղաքական շրջափուլում:

Թեեւ նշված չէ, թե հատկապես որ օտար լեզվով է փաստաթուղթը կամ այլ կերպ ասած հանձնարարականը եւ որ օտար երկրից էին գաղտնի ժամանած մասնագետները, այդուհանդերձ այդ հարցում թերեւս կասկած չկա, որ խոսքը ռուսերենի եւ Ռուսաստանի մասին է: Ավելին, 2008 թվականին հենց Հայկական Ժամանակ օրաթերթում տպվեց ռուսաստանցի հատուկ ստորաբաժանման սպայի լուսանկար, որն ըստ տեղեկության արվել էր մարտիմեկյան զարգացումների օրերին Երեւանում:

Փաստորեն, խոսքն այսպես ասած «զուգահեռ» 0038 հրամանի մասին է, իհարկե պամանական իմաստով:

Հետաքրքիր է օտարալեզու հանձնարարականի բովանդակությունը: Մասնավորապես, արդյո՞ք դրանում եղել է կոնկրետություն մարդ սպանելու անհրաժեշտության մասին: Օտարալեզու հանձնարարականում եղե՞լ է «ցուցում» կամ «խորհուրդ» Հայաստանի իշխանությանը, որ իքս զարգացման դեպքում, կամ արդեն ստեղծված իրավիճակում պետք է իրավիճակը կառավարելու համար անպայման սպանել մի քանի մարդ: Ի՞նչ վերաբերմունք է ունեցել դրան Հայաստանի իշխանությունը: Կամ, իշխանության գլխավոր դեմքերից ով ինչ վերաբերմունք է ունեցել: Կարո՞ղ էր արդյոք Մարտի 1-ին գործել զուգահեռ «կառավարում»:

Աներկբա է, որ մարտիմեկյան գործի ողբերգական «մեխը» սպանություններն են, 10 մարդու կորուստը: Ընդ որում, խոսքը թե զուտ մարդկային, թե քաղաքական իմաստով առանցքային հանգամանքի մասին է:

Կասկած չկա, որ զոհ չլինելու պարագայում մարտիմեկյան թեման ոչ միայն այսօր՝ թավշյա հեղափոխությունից հետո, այլ ընդհանրապես նախորդ տասնամյակում հանրային գիտակցության եւ քաղաքական գործընթացների վրա ունենալու էր բացարձակապես այլ ազդեցություն: Ի վերջո, զոհերի հանգամանքն է, որ Մարտի 1-ը Հայաստանի ներքաղաքական կյանքում, իշխող համակարգի քառորդդարյա վերարտադրության պատմությունում դարձրել է աննախադեպ ողբերգական էջ:

Որովհետեւ բռնության էջերը՝ այդ թվում հետընտրական բռնության, սկսում են առնվազն 1995-96 թվականների ընտրական ցիկլից:

Ինչպե՞ս էր զարգանալու մարտիմեկյան իրավիճակը եւ ինչ հանգուցալուծում էր լինելու, եթե չլինեին զոհեր: Դրանք պարտադի՞ր էին իշխանության դիրքերը պահելու համար, թե՞ ուժային գործողությամբ դիրքերը հնարավոր էր պահել նաեւ առանց զոհերի, ամենեւին չկար դրանց գնալու անհրաժեշտություն:

Իշխանությունը, կամ ավելի շուտ մարտիմեկյան իրադարձությունների համար մեղադրվող գլխավոր անձը՝ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է, որ զոհերի հանգամանքը հարվածել է հենց իրեն, որ նա հեռացող նախագահ էր եւ հենց իրեն էր ամենից քիչը պետք այդպիսի ելքը:

Միարժեք է, որ գործ ունենք չափազանց բարդ եւ բազմաշերտ իրադարձության հետ, եւ որեւէ փաստարկ կամ հակափաստարկ ինքնին միարժեք չէ:

Միաժամանակ հստակ է, որ քանի դեռ բացահայտված չեն հենց սպանությունները, դրանք գործնականում շարունակելու են աշխատել, եւ աշխատել ոչ թե կոնկրետ անձանց կամ գործիչների, այլ Հայաստանի դեմ: Անկախ հանգամանքից, թե Մարտի 1-ի համար ով կլինի բանտում, իսկ ով՝ ազատության մեջ:

Նա, ով կարողացել է հասնել իրադարձությունների այնպիսի զարգացման, որ դրանք ուղեկցվեն զոհերով, այդ հանգամանքը մշտապես կարողանալու է աշխատեցնել Հայաստանի դեմ՝ այս կամ այն անձի «միջոցով», քանի դեռ կկարողանա մնալ այսպես ասած չբացահայտված:

Հայաստանը կամ պետք է շատ կոնկրետ եւ աներկբա բացահայտի սպանությունների պատվերը կամ հրամանը, կամ դավադրությունը, կամ պետք է գտնի այդ ականի վրայից դուրս գալու այլ ճանապարհ եւ տարբերակ՝ եթե հնարավոր չէ գտնել սպանության շատ կոնկրետ հրաման տվողի եւ պատվիրատուի: