Այսօր՝ 2020-01-28 | RSS | FACEBOOK

Փաշինյանը կանալքի տակ է պահում ոչ միայն ՌԴ նախագահի, այլ նաեւ ՌԴ վարչապետի ընկերոջը. «Հրապարակ» Առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են. Աշոտյանը Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության մասին Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան Զենքը որսորդական էր․ ինչու էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա». «Ժողովուրդ» «Գողական մեծ սխոդկա» է սպասվում. «Իրավունք» Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել. «Իրատես» ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում. «Իրատես» «Լիդիան Արմենիա»-ն տուգանվել է. «Ժողովուրդ» Ատելության մթնոլորտի ծանր հետևանքները. «Փաստ» Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել. «Հրապարակ» Սպանդանոցների պատճառով ծագած խնդիրը վկայում է, որ հպարտ հայերն արդեն պոպուլիզմով կերակրվելուն դեմ են ու պատրաստ են պայքարել. «Իրատես» Կիսանախագահականի թեման մնում է օրակարգում. Փաշինյանը դա շատ լավ հասկանում է. «Փաստ» Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ. «Հրապարակ» Կրկեսի վերածվող խորհրդարան. «Իրատես» Ներառականության «միֆը». ի՞նչ 9 մլրդ-ի մասին է խոսքը. «Փաստ» «Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել». «Հրապարակ» 2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը Սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել այդ թվում «խելացի անասնագոմերի» ծրագրով. Նիկոլ Փաշինյան
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Սա է Ձեր բառապաշարը, ամոթ Ձեզ». Մարիա Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանին - տեսանյութ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ»

 

Verelq.am-ը գրում է. Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը համահունչ է ՀՀ-ի շահերին և ծառայում է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Էդուարդ Երիցյանը:

Ըստ նրա, ՀՀ-ի ՊՆ-ի համար կարևոր է, որ այդ խմբավորումը տեղակայված է ՀՀ-ի տարածքում:

Հայ-ռուսական միացյալ զորախումբը ՀՀ-ի անվտանգության լրացուցիչ տարրերից մեկն է՝ հայկական զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի հետ միասին:

Այդ զորախումբն ամրապնդում է հայ-ռուսական դարավոր ռազմական համագործակցությունն ու մեսիջ է տարածաշրջանային բոլոր խաղացողներին, առաջին հերթին ՀՀ-ին ու Արցախին պատերազմով սպառնացող թուրք-ադրբեջանական տանդեմին:

Միացյալ զորախումբը նպաստում է հայկական զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ու կարող է անհրաժեշտության դեպքում կանգնել ՀՀ-ի սահմանների պաշտպանության դիրքերում՝ այդ կերպ թույլ տալով լրացուցիչ ուժեր կենտրոնացնել այլ ուղղությունների վրա, այդ թվում Արցախում:

Ընդհանուր պաշտպանական համակարգի մեջ հայ-ռուսական միացյալ զորախումբն ՀՀ-ի ռազմավարական ռեզերվն է, որը կարող է օգտագործվել ՀՀ-ի անվտանգության համար կրիտիկական պահերին:

Հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների անվտանգությունն ապահովում է ՌԴ-ի սահմանապահ զորքերը, իսկ միացյալ զորախումբը կարող է օպերատիվ կերպով հասնել սահմանների այն հատվածներ, որոնք այդ պահին ավելի խոցելի կլինեն հակառակորդի կողմից:

Միացյալ զորախմբի մեջ առկա ռուսական զորքերը զսպող գործոն են Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ ռուսական զինվորականների խոցումը կնշանակի ուղիղ ռազմական բախում ՌԴ-ի պես գերտերության հետ:

Հայաստանի համար ռուսական ռազմական գործոնի առկայությունը հայկական տարածքում՝ «անվտանգության բարձիկ» է թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի պայմաններում: