Այսօր՝ 2019-11-22 | RSS | FACEBOOK

Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա. ինչու չի միացել «Վերնատանը». «Իրատես» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ» Ամեն վայրկյան կարող էին վզից բռնել ու դուրս շպրտել․ Հրաչյա Հարությունյանը՝ ադրբեջանցի բլոգերի մասին. «Ժողովուրդ» Քաղաքական ճնշո՞ւմ թե՞ հրաժարական․ Վանեցյանն «անատամ» չի եղել. մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից. «Ժողովուրդ» ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացածներին կարող է «գցե՞ն» իշխանությունները. «Հրապարակ» Փաշինյանը հիմա էլ Հիսուսի հետ է համեմատում իրեն. «Իրատես» Սերժ Սարգսյանի ելույթ շարունակություն կունենա. նա մասնավոր զրույցներում շատ փակագծեր է բացել. «Փաստ» Կադաստրի արդեն նախկին ղեկավար Սահրատ Պետրոսյանին դատի են տվել Խեցգետին ունենալու հույսով Կապահովվի 112 ընտանիքների արժանապատիվ կյանք ունենալու իրավունքը և կլուծվեն 30 տարվա բնակարանային խնդիրները Քաղաքական մրցակցությունն այդ երկրում վերածվել է պարզագույն աթոռակռվի. Արմեն Պետրոսյան «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրն իր գույքով և հողամասով կօտարեն Այրվում է «Դոլմամա» ռեստորանային համալիրը. news.am Նախատեսվում է լսողական սարքեր տրամադրել տարեց անձանց. կառավարություն Թուրքիան կիսով չափ կրճատել է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից. Սերժ Սարգսյան «Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը». «Իմ քայլի» պատգամավորը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին. «Հրապարակ» Դեկորացիաներն իշխանությունների համար երկարաժամկետ խնդիր չեն կարող լուծել. «Փաստ» Ամուլսարի «խմորը շատ ջուր կվերցնի». «Փաստ» 2020 թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի թանկացումից բացի, կթանկանա նաև տեղական արտադրանքը. «Փաստ»
Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատասխան «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» Փոխգնդապետին ծեծի ենթարկած նախկին փոխմարզպետի փաստաբանը՝ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց Մեքենաների ներկրման հարկերը 3-5 տարով նվազեցնելու առաջարկ Լուսավոր Հայաստանից.shantnews.am Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը․ Tert.am Սլովակիայի արտգործնախարարը ակնկալում է հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներին Իտալացի պատգամավորը գետնին է նետել թուրքական դրոշով շոկոլադի տուփը (տեսանյութ) Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան Գլխավոր դատախազի խորհրդականը չպատասխանելով պատասխանում է Արփինե Հովհաննիսյանին․ թեման «Հաց բերողի» մահվան հանգամանքներն են «Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա». Վիտալի Բալասանյան. 168.am 410 %-ով ավելի շատ ծախս գործուղումների համար՝ 2018-ի և 603 %-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ․ tert.am Ուժեղ հայկական ընտանիքով հպարտ Փաշինյանը քաջալերում է ակտիվ կնոջը Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Կապանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից 5 օր է՝ ժամկետային զինծառայող է անհետացել Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառում են օրենքով․ Արմենպրես Թուրք մարզիչը հանդերձարանում հերթով ապտակում է ֆուտբոլիստներին (տեսանյութ) Սիմոն Մարտիրոսյանը ռեկորդային ցուցանիշով՝ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն. տեսանյութ Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված... ապա թող ձերբակալեն. Սերժ Սարգսյան
2019-11-19 10:16:17 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2019-11-22 10:21:54 2019-11-22 11:35:11

11 բնակավայր՝ 1 համայնքում՝ դահուկային սպորտաձևի հայրենիք դառնալու հեռանկարով. Աշոցքում 40 տոկոսն արտագնա աշխատանքի են

 

Պետության կողմից գյուղատնտեսության զարգացմանը խթանող տարբեր ծրագրեր են առաջարկվում, սակայն շատ համայնքներ չեն կարողանում օգտվել այդ ծրագրերից. պատճառն այն չէ, որ դրանք անհասանելի են, այլ որ համայնքները չունեն նախագծերն իրականացնելու հնարավորություն:

Շիրակի մարզի Աշոցք համայնքում գյուղատնտեսության զարգացումը շարունակում է մնալ որպես երազանք. պատճառը բնակլիմայական անբարենպաստ պայմաններն են:

Արտագնա աշխատանքը՝ ապրուստի հիմնական միջոց

Համայնքում աշխատատեղեր չկան, արտագաղթը բավականին լայն մասշտաբների է հասնում: Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի խոսքով, բնակիչների հիմնական եկամուտը գյուղատնտեսությունից է ստացվում, իսկ կլիման անբարենպաստ է:

«Գումար վաստակելու համար հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում: Կոնկրետ տոկոսով դժվարանում եմ պատասխանել. մարդիկ կան երկար տարիներ է չեն վերադարձել, բայց Աշոցքի քաղաքացիներ են: Մոտավոր 40 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի»:

Համայնքապետը նշում է՝ թեև մեկնողները շատ են, սակայն բնակչության հիմնական թիվը նախորդ տարվա համեմատ քիչ է փոխվել: Պատճառն այն է, որ բնակիչները երկրում չեն, բայց գրանցված են համայնքում և շարունակում են հաշվառվել՝ որպես հիմնական բնակիչ:

Համայնքների խոշորացումը՝ լուսավոր ճանապարհների հիմք

2016 թվականի հոկտեմբերին ձևավորվել է Աշոցք խոշորացված համայնքը, որն իր մեջ ներառում է Աշոցք, Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Սիզավետ, Ղազանչի, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Կրասար, Զույգաղբյուր և Կարմրավան բնակավայրերը:

Համայնքի ղեկավարի խոսքով, համայնքի խոշորացումն Աշոցքի դեպքում արդունավետ է: «Մեր համայնքները փոքր են, իրենց ունեցած եկամուտները փոքր են: Ենթադրենք համայնք ունենք, որ սեփական եկամուտը 600 հազար դրամ է: Էդ աշխատավարձին էլ չի բավականացնի: Խոշորացման պարագայում փոփոխություններ կան լուսավորության մասով, գրունտային ճանապարհների աշխատանքներ տանելու հնարավորություն կա»:

Համայնքների խոշորացումը խնդիր չի առաջացնում, քանի որ հեռավորությունը մեծ չէ, ամենահեռու բնակավայրը (Բավրա, խմբ.) Աշոցքից 10 կմ հեռավորության վրա է:

Սուբսիդավորման ծրագրերը և համայնքի սպասելիքները

Համայնքն այս տարի սուբսիդավորման 3 ծրագրի է դիմել: Դրանցից առաջինը համայնքի մշակույթի տան տանիքի վերանորոգում է, մյուս ծրագիրը ֆոտովոլտային կայանների տեղադրումն է, որն ահագին դժվարությունների առջև է կանգնեցրել համայնքին: Եվ երրորդ ծրագիրը ձյունամաքրիչ ձեռք բերելն է:

«Աշոցքում ձյունամաքրիչ ձեռք բերելը շատ կարևոր է, քանի որ մեզ մոտ 7 ամիս ձմեռ է»,- նշում է Կարեն Մանուկյանը:

Մշակույթի տան տանիքի վերանորոգման ծախսերը 60 տոկոսով հոգալու է համայնքը, 40 տոկոսով՝ պետությունը: Ֆոտովոլտային կայանքի դեպքում հակառակն է՝ գումարի 55 տոկոսը պետք է տրամադրի պետությունը, 45 տոկոսը՝ համայնքը:

Ներդրումները և հավանական եկամուտները

Ռուսասնաբնակ հայերից մի քանիսը նպատակ ունեն Աշոցքում ներդրումներ անելու: Համայնքը ջրի աղբյուրներ ունի և հնարավոր է շշալցում իրականացվի և վաճառվի ջուրը: «Մեկ ներդրող արդեն աշխատանքները սկսել է, գործարանի համար տարածքը գնել է»:

Մեկ այլ բիզնես ծրագիր կապված ջրի շշալցման հետ ևս կա, որի իրականանալուն համայնքը մեծ հույսով է սպասում, քանի որ այդ դեպքում 120 աշխատատեղ կստեղծվի:

Տուրիզմը և Աշոցքը

Տուրիզմի առումով, ըստ համայնքապետի, Աշոցքում բավականին առաջընթաց կա: «Դահուկային սպորտաձևը Հայաստանում ամենազարգացածը Աշոցքում է, Եվրամիությունը ծրագրով դահուկային կենտրոն է կառուցել, մենք ունենք շատ չեմպիոններ, ինչն էլ հետաքրքրում է դահուկասպորտով զբաղվողների համար»:

Համայնքապետը նշում է, որ ռուս սպորտսմեններ են գալիս, ովքեր գալիս են Աշոցք, սակայն պայմաններ չկան, և «տնային պայմաններում» են անցկացնում մարզումները:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Նարե Գնունի