Այսօր՝ 2019-10-23 | RSS | FACEBOOK

Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց Առայժմ առանց տեղումների Շնորհակալություն Պուտինին ու մերժում՝ տարածքների օկուպացումը Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան Փայլան.«Ինչպե՞ս կպարզաբանեք կանգառներում ատելություն քարոզող պաստառների առկայությունը» Բաշար Ասադ. «Էրդողանը գող է, նա գողանում է մեր հողերը» Սիսեռյանը «ձեռքերը լվացել է» Ամուլսարի թեմայից. hիմա բացառապես վարչապետն է զբաղվում. «Հրապարակ» Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների և Սերժ Թանկյանի միջև. «Հրապարակ» Երկուսը՝ մեկում. Արսեն Բաբայանին լռեցնելու գործընթացը վաղուց էր նախաձեռնվել. «Փաստ» Ով է ցուցմունք տվել Արա Բաբլոյանի դեմ. «Ժողովուրդ» «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ» Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է. «Փաստ» Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» Կառուցվում են Վրաստանը Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային կապող նշանակալի ճանապարհներ․ «Մետաքսի ճանապարհի» տրամաբանությամբ ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են․ ինչ է մանրամասնում ԱԱԾ տնօրենի տեղակալը. «Ժողովուրդ» «Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կկալանավորե՞ն Ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման հնարավորություն - մանրամասնում է ՊԵԿ-ը Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն՝ մնացինք սպասելով․ Գևորգ Գորգիսյան Խրախուսե՞լ նոր բնակարանների ձեռքբերումը, թե՞ ոչ
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Վրաստանի Ազգային բանկը խստացրել է դրամական քաղաքականությունը Մ6-ի՝ Ալավերդիում մեկ շաբաթից կմեկնարկեն մայրուղու վրա հին կոյուղագծերը փոխարինելու աշխատանքները. ճանապարհը կփակվի ՀՀ ԱԳ նախարարը կարգի է հրավիրում իր ամուսնու ելույթը թողած, մազերի հարդարմամբ զբաղված Աննա Հակոբյանին (տեսանյութ) Ինքնասպանության թեման ու լրատվամիջոցները. ով և ում է մեղադրում Ալիեւից սպասում եմ, որ ինքն էլ ասի Հայաստանի եւ Արցախի համար լուծման ընդունելիության մասին. Փաշինյան Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է Ավիատոմսեր գնելու ԱԺ անթափանց, անաուդիտ մեխանիզմը Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն Վարչապետը չի կարող մարդ ուղարկի որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի. դա իր մեթոդը չի. Տիգրան Ավինյան (տեսանյութ) Աժ-ում քննարկում են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը Փաշինյանը ղարաբաղյան հարցում «գնդակը» տեղափոխում է Բաքվի կիսադաշտ. verelq.am Խուզարկվել են դեղատներ, տնօրենները ձերբակալվել են (տեսանյութ) ՀՀ պաշտպանության նախարարը շրջայց է կատարել ճամբարային ավանում Դիվերսիան` քառօրյա պատերազմի պես. հակառակորդի ջոկատայինների թիվը տասնյակից ավելի է եղել․ «Ժողովուրդ» Հայ պատանի բռցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Լատվիայում
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-10-23 09:27:15 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Աղմկահարույց քրգործերը քնեցնում են. Արթուր Դավթյանը գործի է անցել. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է այն մասին, որ նախաքննական մարմինները մի շարք աղմկահարույց քրեական գործեր քնեցրել են քննչական բաժիններում եւ կոնկրետ գործողություններ չեն կատարում:

Ըստ իրավապահ համակարգում տարածված տեղեկությունների` կա՛մ իրավապահները գործը գաղտնի են քննում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով անցնող մեղադրյալները պատրաստ են վերականգնել պետության վնասը եւ անաղմուկ «հեռանալ», կա՛մ կոնկրետ քրեական գործերով հայտնի պաշտոնատար անձինք երկրում չեն, եւ նրանց փնտրում են: Ահա հենց այսպիսի իրավիճակներն էլ քննիչներին կանգնեցրել են խնդրի առջեւ, եւ չգիտեն` կասեցնեն, թե կարճեն հարուցված գործերը:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրերս հանդիպում է ունեցել նախաքննական մարմինների ղեկավարների հետ եւ նրանց հորդորել հանձնարարականներ տալ քննչական վարչությանը, որպեսզի ի մի բերեն իրենց վարույթներում գտնվող քրեական գործերը ու կոնկրետ որոշումներ կայացնեն:

Բանն այն է, որ հեղափոխությունից հետո մեծ շուքով հայտարարվեցին մի շարք հանցանքների մասին, սակայն հիմա դրանց բացահայտումները ուղղակի դարձել են պատուհաս քննիչների գլխին:

«Ժողովուրդ» օրաթերթը դատախազի հանդիպման մասին տեղեկությունը պարզելու համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «Նախաքննական մարմինների ղեկավարների հետ ՀՀ գլխավոր դատախազի որեւէ տեսակի փակ կամ գաղտնի հանդիպում չի եղել, եւ այդ մասով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Սակայն տարբեր ձեւաչափերով ՀՀ գլխավոր դատախազի եւ նախաքննական մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպումների ընթացքում, ինչպես նաեւ հսկող դատախազի եւ քննիչի կողմից կոնկրետ քրեական գործերի համատեղ քննարկման ժամանակ մշտապես բարձրացվում է ինչպես քննչական եւ դատավարական գործողությունների ամբողջությունն ապահովելու, այնպես էլ քննությունները ողջամիտ ժամկետներում ավարտելու անհրաժեշտության հարցը:

Ըստ անհրաժեշտության` այդ նպատակներով կիրառվում են նաեւ դատախազական ներգործության համապատասխան միջոցներ»: Այսպիսով, հաստատվեց մեր տեղեկությունը՝ քննվող գործերը ողջամիտ ժամկետներում ավարտելու անհրաժեշտությամբ թելադրված հանդիպման մասին: Մնում է` սպասենք արդյունքների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում