Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Առաջարկում եմ ցրենք խորհրդարանը, լինի միայն վարչապետը. Մարուքյան

 

Այս օրենքի ընդունումը լավ օրինակ է՝ ցույց տալու, որ մենք գտնվում ենք հին, խայտառակ մտածողության մեջ եւ այս առումով ոչինչ չի փոխվել։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ–ում 2-րդ ընթերցմամբ քննարկվող «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» եւ կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի վարչական պաշտոն եւ նրան աջակցող գրասենյակ:

Մարուքյանն առաջարկեց լուծարել բոլոր մարմինները եւ թողնել միայն վարչապետին եւ իր աշխատակազմին.

«Ես առաջակում եմ ԴԱՀԿ-ն հանել Արդարադատության նախարարության կազմից եւ մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, ԴԱՀԿ պետին նշանակում է վարչապետը, ես առաջարկում եմ Քրեակատարողական ծառայությունը հանել ԱՆ-ից եւ մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, արդարադատության նախարարը չի նշանակում ծառայության պետին։ Առաջարկում եմ սահմանադրական փոփոխություն անել եւ Գլխավոր դատախազությունը լուծարել եւ մտցնել պետական շահերի պաշտպանության վարչություն վարչապետի աշխատակազմի մեջ, առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները, բաժիններ ստեղծել վարչապետի աշխատակազմում, նախարարները լինեն վարչության պետեր ու խորհրդարան չգան, լինի խորհրդարան ու վարչապետ, կամ էլ ցրենք խորհրդարանը, ու լինի վարչապետ, դատարաններն էլ կարող ենք լուծարել, վարչապետի աշխատակազմում ստեղծենք արդարադատության բաժին»։