Այսօր՝ 2019-10-23 | RSS | FACEBOOK

Գլխավոր դատախազի խորհրդականը չպատասխանելով պատասխանում է Արփինե Հովհաննիսյանին․ թեման «Հաց բերողի» մահվան հանգամանքներն են Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց Առայժմ առանց տեղումների Շնորհակալություն Պուտինին ու մերժում՝ տարածքների օկուպացումը Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան Փայլան.«Ինչպե՞ս կպարզաբանեք կանգառներում ատելություն քարոզող պաստառների առկայությունը» Բաշար Ասադ. «Էրդողանը գող է, նա գողանում է մեր հողերը» Սիսեռյանը «ձեռքերը լվացել է» Ամուլսարի թեմայից. hիմա բացառապես վարչապետն է զբաղվում. «Հրապարակ» Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների և Սերժ Թանկյանի միջև. «Հրապարակ» Երկուսը՝ մեկում. Արսեն Բաբայանին լռեցնելու գործընթացը վաղուց էր նախաձեռնվել. «Փաստ» Ով է ցուցմունք տվել Արա Բաբլոյանի դեմ. «Ժողովուրդ» «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ» Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է. «Փաստ» Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» Կառուցվում են Վրաստանը Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային կապող նշանակալի ճանապարհներ․ «Մետաքսի ճանապարհի» տրամաբանությամբ ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են․ ինչ է մանրամասնում ԱԱԾ տնօրենի տեղակալը. «Ժողովուրդ» «Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կկալանավորե՞ն Ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման հնարավորություն - մանրամասնում է ՊԵԿ-ը Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն՝ մնացինք սպասելով․ Գևորգ Գորգիսյան
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Վրաստանի Ազգային բանկը խստացրել է դրամական քաղաքականությունը Մ6-ի՝ Ալավերդիում մեկ շաբաթից կմեկնարկեն մայրուղու վրա հին կոյուղագծերը փոխարինելու աշխատանքները. ճանապարհը կփակվի ՀՀ ԱԳ նախարարը կարգի է հրավիրում իր ամուսնու ելույթը թողած, մազերի հարդարմամբ զբաղված Աննա Հակոբյանին (տեսանյութ) Ինքնասպանության թեման ու լրատվամիջոցները. ով և ում է մեղադրում Ալիեւից սպասում եմ, որ ինքն էլ ասի Հայաստանի եւ Արցախի համար լուծման ընդունելիության մասին. Փաշինյան Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է Ավիատոմսեր գնելու ԱԺ անթափանց, անաուդիտ մեխանիզմը Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն Վարչապետը չի կարող մարդ ուղարկի որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի. դա իր մեթոդը չի. Տիգրան Ավինյան (տեսանյութ) Աժ-ում քննարկում են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը Փաշինյանը ղարաբաղյան հարցում «գնդակը» տեղափոխում է Բաքվի կիսադաշտ. verelq.am Խուզարկվել են դեղատներ, տնօրենները ձերբակալվել են (տեսանյութ) ՀՀ պաշտպանության նախարարը շրջայց է կատարել ճամբարային ավանում Դիվերսիան` քառօրյա պատերազմի պես. հակառակորդի ջոկատայինների թիվը տասնյակից ավելի է եղել․ «Ժողովուրդ» Հայ պատանի բռցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Լատվիայում
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-10-23 09:27:15 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Իսրայելը Հայաստանի հետ հարաբերությունները տեսնում է որպես առաջնային. դեսպան

 

Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին 1915-ին Թուրքիայում հայերի կոտորածները համարում է 20-րդ դարի պատմության ամենամեծ կանխամտածված սպանության ակտերից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ հայտնեց Երևանում Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողի հարցին` Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հնարավո՞ր է արդյոք փոփոխություն լինի, մանավանդ այն պարագայում, երբ դեսպանը այցելել է Ծիծեռնակաբերդ:

«Դա սարսափելի ողբերգություն էր, դա 20-րդ դարի պատմության և մարդկության պատմության ամենամեծ կանխամտածված սպանության ակտերից էր: Հրեաները, հատկապես, այն մարդիկ, ովքեր ապրում են Իսրայելում, շատ ակտիվ հանդես են գալիս դրա դեմ, և դա նաև քննարկվել է մեր խորհրդարանում»,- ասաց դեսպանը:

Լրագրողը նկատեց, որ դեսպանը չի օգտագործում ցեղասպանություն բառը, և դեսպանը նշեց, որ դա բառի որոնման հարց չէ: Նա շեշտեց, որ իսկապես սարսափելի ողբերգություն է, պետք է քննարկել այդ պատմությունն ու ուսումնասիրել դա, որ նման ողբերգություններ չկրկնվեն:

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ հարաբերություններն արդյոք չե՞ն խանգարի համագործակցությանը՝ նա նշեց, որ Իսրայելը, ինչպես Հայաստանը ունի իր հետաքրքրությունները, իր հարաբերությունները շատ երկրների հետ, և այդ հարաբերությունները բաղկացած են տարբեր բաղադրիչներից: Դեսպանը դա միանգամայն նորմալ համարեց: «Մենք Հայաստանի հետ հարաբերությունները տեսնում ենք որպես առաջնային և կամրապնդենք որքան հնարավոր է ավելի շատ»,- շեշտեց դեսպանը:

Նա հեռանկարային է համարում Հայաստանի և Իսրայելի բարձր տեխնալագիաների ընկերությունների միջև համագործակցությունը:

«Համագործակցության մի շարք ոլորտներ կան: Իմ կարծիքով՝ առաջին համագործակցության ոլորտը գիտելիքի արդյունաբերության զարգացումն է, այլ բառով՝բարձր տեխնոլոգիաների ընկերությունների միջև համագործակցությունը,որ նրանք կիսվեն իրենց փորձով: Կարծում եմ, որ սա ամենահեռանկարայինն է ապագայի համար»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ համագործակցության պլաններ ունեն կրթության ոլորտում, որ խելացի հայ ուսանողները սովորեն Իսրայելում: Ծրագրեր ունեն նաև առողջապահության համագործակցության ոլորտում՝ հայ բժիշկներին վերապատրաստումների համար Իսրայել ուղարկելու: Դեսպանը շեշտեց, որ անհամբեր սպասում են դրանց իրագործմանը: