Այսօր՝ 2019-09-23 | RSS | FACEBOOK

Էջմիածնում միմյանց են բախվել Mercedes-ն ու ВАЗ 2101-ն. 3 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց Թբիլիսիի հեռուստաաշտարակը՝ հայոց եռագույնի երանգներով «Անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը թշնամու կրակոցից վտանգավոր է». Սերժ Սարգսյան Դավիթ Տոնոյանը՝ Վայոց Ձորում սպային մարմնական վնասվածք պատճառելու մասին Ախալքալաքի կենտրոնական հրապարակի մուտքն արգելափակված է. մեծ շուքով նշվելու է Եվրոպայի օրը Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան Փաշինյանի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ապօրինի սպառվել է ավելի քան 1.7 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր. իրականացվելու է նաեւ պայմանական նշանակետերի խոցում Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը «Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին՝ Անկախության օրվա առթիվ Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին Մենք անկախությունը նվաճել ենք մեր մարտական ընկերների, եղբայրների, որդիների կյանքի գնով, որևէ մեկը իրավունք չունի խարխլելու մեր երիտասարդ պետության հիմնասյուները. Սեյրան Օհանյան «Ժողովուրդ ջան, ե՞րբ եք հասկանալու, որ սրանց մեկի պոչը մյուսի տակն է». Լուսինե Հարոյան Փրկարարները բռնել են 2 իժ օձ, 1 սահնօձ և 1 անհայտ տեսակի օձ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է հիվանդությունից տուժած դեմքը Օգոստոսին Վրաստանի տուրիզմի եկամուտը նվազել է 10,6 տոկոսով
Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը (ուղիղ). News.am «Ունենք լուրջ անկում». Հրանտ Բագրատյան Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին» (տեսանյութ) Լևոն Ջուլֆալակյանը՝ պաշտոնը թողնելու և իր դժգոհությունների մասին «Իշխանության դեմքը և վարչապետի նշանակումն ու մտերիմը». Հայկ Մարտիրոսյան Զոյա Թադևոսյանը մայրս է, իսկ ԿԳՄՍ փոխնախարարը՝ իմ լավ ընկերը, բայց բացառում եմ որևէ մեկի միջամտությունն իմ նշանակման հարցում. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար. tert.am Արդյո՞ք Թրամփն ունի հայկական ձայների կարիքը «Մաղթում եմ շուտ ազատում». Արթուր Աբրահամը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ) Սարի թաղում հայտնաբերվել է կանեփի 714 բույս Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ) Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը Վշտացած եմ, պարոն վարչապետ, որ նման սիրողական մակարդակով եք շարունակում ներկայացնել մեր երկիրը դրսում. Արմեն Աշոտյան- տեսանյութ Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը. գյուղացիները փորձում են լսելի դարձնել խմելու ջրի խնդիրը (տեսանյութ) Մանկան ժպիտների հրավառություն՝ սեպտեմբերի 1-ին. միջոցառում՝ նվիրված Գիտելիքի օրվան ԱԱ. Հայ թիավարողները եզրափակչում են «Ի պատասխան «Ամուլսարն առանց հանքի» վանկարկմանը՝ հնչել են հայհոյանքներ, որին հետևել է ծեծկռտուքը». Շիրակ Բունիաթյան Բռնցքամարտի ԵԱ․ Անի Հովսեփյանը հաղթել է 1/8 եզրափակչում Հայաստանը Չիկագոյում կայանալիք մրցումներին ներկայացնելու հնարավորություն. արժեքը՝ 3000 դոլար
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«Կառավարության նիստում վախենում են քննարկել խմբակցությունների ներկայացրած նախագծերը». Էդմոն Մարուքյան

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության նիստում վախենում են քննարկել պատգամավորների, խմբակցությունների ներկայացրած նախագծերը, որ հրապարակային հայտնած կարծիքներից չխայտառակվեն:

Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայք-էջից, այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Խ-192 14.06.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ կառավարության առաջարկություն ներկայացնելու հարցը (օրակարգի 19-րդ կետ)։

Հետաքրքիր է, սակայն, որ այս հարցը չզեկուցվող հարցերի շարքում է։ Այսինքն` Կառավարությունը, ըստ էության, չի քննարկելու մեր առաջ քաշած օրենսդրական նախաձեռնությունը, այլ ընդամենը հաստատելու է կառավարական կոմիտեի նիստում տրված բացասական եզրակացությունը։ Եվ ընդգծենք, որ սա այն դեպքում, երբ մեր նախաձեռնությունն ամբողջովին բխում է պետական ժողովրդավարական համակարգ կառուցելու շահերից, և խնդրո առարկա հարցի լուծումը չափազանց կարևոր է ինչպես ներկայիս, այնպես էլ ապագա ցանկացած կառավարության համար։

Ես չեմ հիշում մի դեպք, որ իմ անկախ պատգամավոր եղած կամ «ԵԼՔ» դաշինիքի ժամանակ պատգամավորի կամ մի ամբողջ խմբակցության ներկայացրած նախագիծը լինի չզեկուցվող: Այսինքն` նման պրակտիկա անգամ Հանրապետական կառավարության կողմից չի կիրառվել օրենսդիր մարմնից ներկայացված նախագծերի քննարկման ժամանակ։

Այս նախագիծը չզեկուցվող հարցի տեսքով նիստի օրակարգում ընդգրկելը և Կառավարության նիստում այն չքննարկելը համարում ենք բացարձակապես անընդունելի քայլ և արհամարհանք իր հիմնական սահմանադրական լիազորությունն ու առաքելությունն իրականացնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության և հետևաբար նաև մեզ վստահության քվե տված 80.000 քաղաքացու նկատմամբ»։