Այսօր՝ 2019-07-17 | RSS | FACEBOOK

Խախտումներ Աբովյան քաղաքում․ «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» պաշտոնատար անձիք տուգանվել են Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով 47-ամյա անհատ ձեռներեցը յուրացրել է 8 մլն դրամի ոսկերչական իրեր. ՔԿ ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Լեռնակերտ համայնքից էին. Armtimes.com Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 16.92 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Լավրով. Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում Շուրջ 100.000 դոլարի ապօրինի դեղեր են ներմուծել Հայաստան և իրացրել․ ԱԱԾ Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Երևանում սպասվում է +40 Վայոց Ձորի գյուղերում արջը վնասել է ցանցե ցանկապատն ու ծիրանենիները ԵԼ․ «Բանանցը» պարտվեց և լքեց պայքարը Ադրբեջանի քաղաքացիները սկսել են ավելի շատ անշարժ գույք գնել Թուրքիայում Սասնա Ծռերի ապստամբությունը վիժեցրեց Արցախը եւ պետականությունը հանձնելու գործընթացը. «Սասնա ծռեր» Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի Ֆրանսիայի նախարարը հրաժարական տվեց՝ պետության հաշվին ճոխ ճաշերի պատճառով Ադրբեջանի բանակը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել․ ՊՆ խոսնակ Կոտայքի մարզպետը պահանջում է անվավեր ճանաչել Նոր Գեղիի 18 փողոցները նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումը Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ առգրավվել է համակարգիչը և կնիքվել սենյակը. Politica.am Ծեծ, անչափահասի հետ սեքսուալ գործողություն. օպերատիվ քրոնիկոնը Հայաստանում Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Հակառուսական հիստերիան վնասաբեր է. Լավրով
Օձերն ակտիվանում են․ ԱԻՆ-ը հորդորում է հետևել վարքականոններին Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանն ամուսնացան (ֆոտո) Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ընդունվեց Մեկնարկել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման եւ տարածման ծրագիրը. նախարարություն ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է Արթուր Վանեցյանը և Վիսենտե Դել Բոսկեն շրջել են Երևանում Երաժշտության տոն Երևանում Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ 2 քաղաքացիներ իրացման նպատակով հայ-իրանական սահմանով տեղափոխել են առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց («սև շուկայում» 1 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արժեքը 100-120 հազար դրամ է): ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. հուլիսի 9-ին թմրամիջոցը տեղափոխելու ճանապարհին՝ Կապան քաղաքում, թմրամիջոցը հայտնաբերվել է ավտոմեքենայում, նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։

Մեկ այլ դեպքով ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք կազմակերպել են ԱՄՆ-ից փոստային առաքանու միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ «ՄԴՄԱ» տեսակի («էքստազի») 148 հատ դեղահաբի («սև շուկայում» 148 հատ «ՄԴՄԱ» տեսակի դեղահաբի գինը մոտ 1.5 մլն ՀՀ դրամ է) մաքսանենգ ճանապարհով տեղափոխումը ՀՀ տարածք: 2019թ. հուլիսի 8-ին փոստից առաքանու ստացումը կատարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, առաքանին ստանալուց անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։