Այսօր՝ 2019-08-23 | RSS | FACEBOOK

Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը եւ ժամանակ ձգել. Աշոտյան Ցանկացած փորձ՝ բիրտ ուժով լուծել հանքի շրջափակման հարցը՝ կարժանանա հանրության բացասական գնահատականին. հայտարարություն ՀՀ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը ՊՆ ավտոմեքենայի վթարի դեպքով նյութեր են նախապատրասվում «Անգրագետ Պողոս» ձևակերպումը, կարծում եմ, լավագույնը չէր. Բաբկեն Թունյան «Տարիների հեռվից գուցե հասկանանք, թե ինչպես երկրի ղեկը վստահեցինք բանակից թռած դասալիքներին». Լուսինե Հարոյան Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք. ՔԿ «Միայն Հայաստանում կարող է լինել կալանավոր, դատական գործ, բայց չլինել դատավոր ու դատական նիստ». Արայիկ Պապիկյան ՀՀ դեսպանը Բելառուսի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է ՏՏ եւ տուրիզմի ոլորտներում համագործակցության առավելությունները Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Ստեղծվել է Եվրասիական մայրցամաքի տրանզիտային համաժողովի կազմակերպման աշխատանքային խումբ Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Աղբահանության հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կմեկնի Բելառուս Նավալնին ազատ է արձակվել 30-օրյա կալանքից հետո ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ Անասունի գողությունները մեր լեռներում չեն բացահայտվում, հետաքրքիր է ինչո՞ւ. Եզդի բնակչի բաց նամակը՝ Փաշինյանին Դավիթաշենում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մատուցողների վիճաբանությունն ավարտվել է 3 հոգու դանակահարությամբ «Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի հավասարակշռված շահի վրա». Փաշինյանը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին
Երկրաշարժ Արցախում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին Երկրաշարժ Հայաստանում Հայոց լեզուն Ջավախքի դպրոցներում գրեթե ոչնչացված է. Նժդեհ Ջավախքցի «Եթե իմանայիք, որ Սերժը, Լֆիկը, Նեմեցը, SAS-ի Արտակը, չյոռնի Գագոն, Տարոնը և մնացածը պատասխանատվության չեն ենթարկվելու, դուրս կգայի՞ք հեղափոխություն անելու». Գևորգ Աճեմյան «Նիկոլը արձակուրդն է վայելում, իսկ արտագաղթը շարունակվում է». Էդուարդ Շարմազանով Այսօր մահացած զինծառայողը կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ. նոր մանրամասներ Հայկ Մարությանը ցանկացել է հրաժեշտ տալ քաղաքապետի պաշտոնին. Փաշինյանը հորդորել է մի քիչ էլ սպասել. «Իրավունք» Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից. Արմեն Աշոտյան «Կարծես՝ շատ քչերին է հետաքրքրում Ախթալայի պոչամբարը». Դանիել Իոաննիսյան Լուրը պատվիրել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդի. Աննա Հակոբյանի գրասենյակ Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային «Քշի վրեքները». Վայոց Ձորում մայր արջն ու քոթոթները սարսափահար փախչում են իրենց հետապնդող մեքենայից (տեսանյութ) Ռուսաստանում ջրհեղեղի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ են կորել Մերկ տղամարդիկ՝ Կիևի կենտրոնում Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին Արցախում ողբերգական վթարի հետեւանքով զոհված 5 քաղաքացիները Սյունիքից են՝ մի ընտանիքից. մանրամասներ Ղարաքիլիսայում գտնվող Սուրբ Թադեւոսի վանքում աստվածային պատարագ են մատուցել Ղազինյան. Վստահություն ունենք, որ Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ժողովուրդը Փաշինյանի հորդորով նույնիսկ «դվորնյաժկա» Չալոյին կընտրեր պատգամավոր. Գագիկ Համբարյան

 

Իջևանում և հետհեղափոխական Հայաստանի տարբեր վայրերում մինչ այդ տեղի ունեցած բազմաթիվ «փողոցամայրուղիափակման» գործողությունները նախ և առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքն են, ով իշխանության գալուց հետո հայտարարեց, որ այսուհետ «փողոցն» է որոշումներ կայացնելու և իր կարծիքը հայտնելու Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Հուլիսի 17-ին «Ազատություն» ՌԿ-ին տված հարցազրույցի էֆեկտը փչացրին իջևանցի անտառահատները, որոնք, դուրս գալով Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղի, փակել էին այն և բավականին երկար ժամանակ ուղղակի «պատերազմում» էին ոստիկանների հետ:

Սակայն պարոն վարչապետը մի բան հաշվի չէր առել, որ իր հռչակած փողոցային ժողովրդավարության քաղաքականությունը, որը Աթենքի կառավարիչ Պերիկլեսի կողմից կիարռվել է Ք.ա. 5-րդ դարում և դրանից հետո գրեթե մերժվել է որպես կառավարման ձև,«երկդիմի» է՝ կարող է նույն այդ «փողոցի» կողմից կիրառվել իր իսկ դեմ, եթե այդ նույն «փողոցը» դժգոհ է իր վարչակարգի կողմից ընդունված որոշումներից կամ էլ զոռբայությամբ, ինչպես ժամանակին պարոն Փաշինյանն էր անում, նույն այդ «փողոցի» միջոցով հասնել իր ուզածին, եթե նույնիսկ այն հակաօրինական է և ոտնահարում է այդ նույն «դեմոսի» մի որոշ զանգվածի իրավունքները...

Իջևանում տեղի ունեցածը պարոն Փաշինյանի «ցանածի» պտուղն է, որի մասին շատերն էին նախազգուշացնում նրան... Պարոն Փաշինյանը պետք է պատրաստ լիներ այս ամենին. եթե «փողոցը» երկրի վարչապետի հորդորով շրջապատում է ԱԺ-ն կամ դատարանները և պարտադրում է իր կամքը, ապա նույն փողոցն էլ իր՝ նույն Փաշինյանի կողմից տրված լիազորություններն իրավասու է համարում օգագործել նույն Փաշինյանի դեմ...

Իջևանում տեղի ունեցածի պատճառներից մեկը վատ կառավարման խնդիրն է, որի մասին, ի դեպ, հուլիսի 17-ի հարցազրույցի ժամանակ խոսեց նաև ՀՀ վարչապետը... Այո՛, եթե պարոն Փաշինյանի կողմից նշանակված պաշտոնյաներն իրենց տեղում լինեն, ապա շատ դեպքերում գործը չէր հասնի սրացմանը և հակաօրինականությանը... Սակայն Հայաստանի վարչապետն իր թիմի շատ անդամների դիլետանտությունը բարդեց նախորդ համակարգի վրա, քանի որ, ըստ պարոն Փաշինյանի, իր նշանակած կադրերը կազմում են 1-2 տոկոսը և «մնացածը հին համակարգն է, հին մեխանիզմները»... Անընդունելի թեզ է, քանի որ իր նշանակած այդ 1-2 տոկոսն են համարվում այն «լոկոմոտիվները», որոնք իրենց հետևից պետք է տանեն իրենց վստահված ոլորտները... Իսկ վարչապետի մատնանշած հին համակարգի ներկայացուցիչներն ընդամենը կատարողներ են և պատասխանատու չեն որևէ ձախողման համար... Եթե չեն կատարում ղեկավարի հրահանգները, ապա պետք է ազատվեն աշխատանքից, իսկ եթե չեն ազատվում, ուրեմն հասկանալի է, թե ինչու՛. որովհետև նույն վարչապետն էլ լավ գիտի, որ ձախողման հետևում իր իսկ նշանակած կադրերն են, որոնք բացառությամբ մի քանիսի, տարրականորեն չեն տիրապետում իրենց վստահված ոլորտներին...

Պարոն Փաշինյանը նույն այդ հարցազրույցում նաև հայտարարել էր, որ «Այդ (կարդա՝ իր) քաղաքական թիմը կարողացել է ինչ-որ առումով առաջնորդել ժողովրդին և այդ քաղաքական թիմը շարունակում է առաջնորդել ժողովրդին և վայելում է ժողովրդի վստահությունը: Եվ այդ քաղաքական թիմն ունի բավարար հմտություններ երկիրը կառավարելու: Կարծում եմ, հետհեղափոխական շրջանը հենց դրա մասին է վկայում»:

Սա կամ «ռոմանտիզմի» դրսևորում է՝ ինքնախաբեություն, որ իր թիմը վայելում է ժողովրդի վստահությունը կամ էլ միտումնավոր է ասված վարչապետի կողմից՝ իր վրայից մաքրելու ձախողումների հետևանքները և այն հիմնականում բարդելու իր թիմակիցների վրա... Պարոն Փաշինյանը պետք է հասկանա, որ ժողովուրդը «Թավշյա հեղափոխության» ժամանակ գնացել է ոչ թե իր 95 տոկոսով հասարակությանն անհայտ թիմակցների, այլ հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի հետևից... Խոսք չի կարող լինել, որ իր թիմն իբր վայելում է ժողովրդի վստահությունը...

2018 թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ժողովուրդը, գտնվելով հետհեղափոխական էյֆորիայի մեջ, պարոն Փաշինյանի հորդորով նույնիսկ «դվորնյաժկա» Չալոյին կընտրեր պատգամավոր, էլ չեմ ասում Փաշինյանի թիմակիցներին, որոնք, որքան հասկանում են, շատ շուտ են մոռացել, որ ընդամենը մի քանի տասնյակ կամ լավագույն դեպքում հարյուր ձայն էին ստացել 2017 թ-ի ապրիլին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ և Փաշինյանի աննկարագրելի բարձր վարկանիշի շնորհիվ դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանի ուսերին նստած ԱԺ մտնելը փորձում են ներկայացնել որպես սեփական ձեռքբերում... Դա անում են ոչ միայն «Իմ Քայլ»-ականները, այլև նույն Փաշինյանը, շատ լավ գիտենալով, որ դա այդպես չէ և կառավարության ձախողումների համար պատասխանատու է ոչ թե Փաշինյանի թիմը, այլ հենց պարոն վարչապետը, ով իր կուսակից, դիլետանտ ընկերներից շատերին վստահել է բարձր պաշտոններ...»: